Tuesday, 07 05 2024
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար

Հայաստանը պարտքով փող կտա՞ «Գազպրոմ»-ին. հրապարակային խոստովանություն

Ոչ միայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այլ նաև ռուսաստանցի տարբեր փորձագետներ գազի գինը նվազեցնելու Հայաստանի դիմումի մասին նշում են, թե դա անհարմար հարցադրում է բավականին ծանր վիճակում հայտնված «Գազպրոմ»-ին: «Գազպրոմը» իսկապես ծանր վիճակում է: Նրա հիմնական շուկան՝ Եվրամիությունը, գազը գնում է նավթի գնի հետ կապակցված, և «Գազպրոմը» ներկայումս ստիպված է վաճառել շատ էժան: «Հյուսիսային հոսք 2» գազամուղը կառուցվում է շատ դժվար և միաժամանակ չստացավ արտոնյալ կարգավիճակ, այսինքն՝ այն չի կարող պատկանել մատակարար ընկերությանը: «Գազպրոմը» խնդիրներ ունի Լեհաստանում, Ավստրիայում, անգամ Թուրքիան դադարել է գազ գնել «Հարավային հոսքով», և այստեղ Թուրքիա մատակարարումները նվազել են մոտ 7 անգամ և ունեն շարունակվելու միտում, քանի որ Անկարան ավելացրել է հեղուկ գազի գնման ծավալները: «Գազպրոմը» իսկապես բավականին ծանր վիճակում է, ու բանից պարզվում է, որ մնացել է Հայաստանի և Բելառուսի հույսին:

Համենայնդեպս, այդպես է ստացվում թե՛ Լավրովի, թե՛ փորձագետների հայտարարություններից, որոնք անպատեհ են համարում ծանր վիճակում գազի գին իջեցնելու հարցադրումը: Ըստ երևույթին, մի քիչ էլ, և «Գազպրոմը» կարող է պարտքով փող ուզել Հայաստանից ճգնաժամը հաղթահարելու համար, հետո գուցե խոստանալով փոխհատուցել էժան գազով: Կատակը կատակ, բայց իրավիճակը իսկապես լուրջ է: Եվ լուրջը ամենևին գազի գնի թանկությունը չէ, այլ ընդհանրապես վերաբերմունքը, որ խնդրի, իրավիճակի հանդեպ դրսևորում է Ռուսաստանը: Դա այլ բան չէ, քան անզորության հրապարակային խոստովանություն, որքան էլ դրսևորվում են քաղաքական պայմաններ և Հայաստանի ինքնիշխանության հանդեպ նոր հավակնություններ դրսևորելով: Մեծ հաշվով, դաշնակից համարվող պետության դեմ թեկուզ, այսպես կոչված, փափուկ ուժի գործադրումը այլ բան չէ, քան ուղղակի խորքային պարտության արձանագրում:

Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունում հերթական անգամ, կամա թե ակամա, արձանագրում է խորքային պարտությունը: Մեծ հաշվով, առաջին անգամը ավարտվեց Հայաստանի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայով, և միայն հայկական բանակի շնորհիվ է, որ այդ պարտությունը չդարձավ նաև Հայաստանի ու Արցախի պարտությունը: Այժմ փաստորեն ականատես ենք ՌԴ համաշխարհային խորքային պարտության երկրորդ խոստովանությանը՝ Հայաստանին ներկայացվող պահանջների տեսքով: Պետք է անել այնպես, որ այս անգամ այդ պարտությունը Հայաստանի վրա տարածվելը կանխվի քաղաքական, դիվանագիտական ներուժով և ռեսուրսով, չթողնելով բանակի վրա: Իսկ դրա համար անհրաժեշտ է այս անգամ չհանձնվել, ինչպես 2013-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում