Ամերիկյան Միսուրի նահանգում երկու վարսավիրներ կորոնավիրուսով վարակվելու վտանգի են ենթարկել սրահի 140 հաճախորդների՝ ութ օր շարունակ աշխատելով հիվանդ վիճակում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Մայիսի 23-ին Սփրինգֆիլդ-Գրին քաղաքի առողջապահության դեպարտամենտը հայտարարել է, որ Great Clips սրահի երկրորդ աշխատակցի մոտ է արդեն COVID-19 հաստատվել։ Նա աշխատել է 56 հաճախորդների հետ և կարող էր նրանց վարակել։
Մեկ օր առաջ հաղորդվել էր մեկ այլ վարսավիրի մասին, որի պատճառով կարող էին 84 հաճախորդ և 7 աշխատակիցներ վարակված լինել։
Դեպարտամենտում հույս ունեն, որ դիմակները, որ կրել են թե աշխատողները, թե այցելուները, պաշտպանել են վիրուսի ենթադրյալ զոհերին։