Friday, 03 05 2024
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, 2018թ. նոյեմբերից մինչեւ 2020թ. փետրվար ամիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ, առերեւույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:

ՀՀ ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված վարչական շրջանի նախկին ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը կազմվել էր նույն վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատակցի կողմից՝ 2019թ. սեպտեմբերի 26-ին Երեւան քաղաքի Նազարբեկյան փողոցում առանց համապատասխան շինթույլտվության կառուցվող շինություններ հայտնաբերելուց հետո եւ ներկայացվել իրեն, չի ուղարկել Երեւանի քաղաքապետարան: Նա արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ նաեւ Երեւան քաղաքի Նազարբեկյան փողոցում իրականացվող ինքնակամ շինությունների վերաբերյալ եւ. օգտվելով հաստիքի կրճատման արդյունքում հիշյալ աշխատակցի կողմից 2019թ. հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով, Երեւանի քաղաքապետարան արձանագրությունը չուղարկելու հանգամանքը մեկնաբանել է որպես աշխատակցի կողմից թույլ տրված անփութության արդյունքում իրեն հանձնված չլինելու հետեւանք:

Իսկ վերջինիս կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ ակտը կազմելուց շուրջ երկու ամիս անց` 2019թ. դեկտեմբերին, փորձել է սկսել վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կազմված ակտի խոտանման գործընթացը, ինչի արդյունքում ապօրինի կառուցապատում իրականացնող անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության եւ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Նախաքննության ընթացքում Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ այդ շրջանում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է եղել Գևորգ Բաբայանը, ով աշխտանքից ազատվել է այս տարվա փետրվարին: Այն ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, որ վերջինիս անունը կապված է ապօրինի շինարարությունների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում