ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ 2020 թվականը «անհավատալի տարի» կլինի երկրի տնտեսության համար՝ հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի պատճառով անկումից հետո կտրուկ վերականգնումը:
«Կարծում եմ, որ երրորդ եռամսյակում մենք կունենանք մեծ անցումային շրջան: Կարծում եմ, որ դուք կունենաք շատ լավ չորրորդ եռամսյակ և կարծում եմ, որ դուք կունենաք անհավատալի տարի»,- ասել է Թրամփը լրագրողներին:







































