Tuesday, 07 05 2024
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը

«Հենդոն էր, «Ճանճը»… աբիժնիկ էին…». Վճռաբեկի նախադեպային որոշումը «Մետաքս» թաղամասի կրակոցների գործով

Վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպային որոշումից հետո վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության է վերադարձվել Հենրիկ Բարսեղյանի ու Արման Մարջանյանի գործը:

Ի սկզբանե Հենրիկ Բարսեղյանի ու Արման Մարջանյանի գործերը առաջին ատյանի դատարանում քննվել են առանձին-առանձին, չնայած նույն դեպքին էին վերաբերում:

Նմանատիպ դեպքերում առկա է հավանականությունը, որ նույն դեպքի վերաբերյալ տարբեր դատավորներ կարող են հանգել տարբեր եզրահանգումների: Մի դատավորի կարծիքով նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը կարող է հիմնավոր լինել, իսկ մյուս դատավորը կարող է վերցնել ու նույն հանգամանքների, նույն ապացույցների պարագայում այլ քրեաիրավական գնահատական տալ տեղի ունեցածին, վերաորակել մեղադրանքը՝ կասկածի շղարշ փռելով ավելի վաղ կայացված դատական ակտի արդարացիության վրա:

Տվյալ դեպքում այդպես էլ եղել է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Կենտրոն» նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում էր Հենրիկ Բարսեղյանի գործը, իսկ Արշակ Վարդանյանի նախագահությամբ՝ Արման Մարջանյանի գործը:

Հենրիկ Բարսեղյանին ու Արման Մարջանյանին մեղադրանք էր  առաջադրված խմբի կազմում, ապօրինի հրազենով ,շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի մարդկանց սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Հենրիկ Բարսեղյանն ու Արման Մարջանյանը նույն դեպքի տարբեր գործող անձինք են, նրանք, ըստ մեղադրանքի, գործել են նույն խմբի կազմում, այսինքն, ըստ նախաքննական մարմնի, ունեցել են նույն դիտավորությունը, կատարել են նույն հանցավոր արարքները:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 23.10-ի սահմաններում Երևանի Խորենացու փողոցում՝ «Մետաքս» թաղամասի հարևանությամբ գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում հնչել են կրակոցներ: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 4 երիտասարդներ՝ հիմնականում 27 տարեկան:

Բարեբախտաբար՝ վիրավորների կյանքը փրկվել է, այս միջադեպի արդյունքում ոչ ոք չի սպանվել:

Վիրավորներից՝ Վահագ Գևորգյանի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող վնասվածք՝ լյարդի վնասումով, ներքին սուր արյունահոսությամբ:

Վլադիմիր Գևորգյանի և Արման Ավագյանի առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս՝ նրանք հրազենային վնասվածք էին ստացել ազդրի շրջանում:

Արման Սրապիոնյանի առողջությանը պատճառվել էր թեթև վնաս՝ նա հրազենային վիրավորում էր ստացել ոտնաթաթի շրջանում:

Գործով առանցքային վկա համարվող Արսեն Թ.-ն, վկայակոչելով տուժողների՝ հիվանդանոցում իրեն հայտնած տեղեկությունները, նշել է, թե «Տոտո»-ի գրասենյակ են անսպասելի մտել Հենդոն ու նրա ընկերները: Տուժող Վլադիմիրը իրենց վրա հարձակվողների մասին, ըստ վկայի, ասել է. «Նրանք միշտ մեզանից աբիժնիկ էին… Վահագից վառված էին…»:

Դեպքից հետո հետախուզում էր հայտարարվել «Մետաքս» թաղամասում որպես «Կաբելչիկ Արթուրի որդիներ» հայտնի երկվորյակ եղբայրների՝ Հենրիկ Բարսեղյանի ու նրա եղբոր նկատմամբ: Հետագայում վերջինիս մասնակցությունը դեպքին ապացուցված չլինելու հիմքով գործի նրա մասը կարճվել է:

Հենրիկ Բարսեղյանը՝ Հենդոն, հայտնաբերվել, կալանքի տակ է առնվել: Ըստ մեղադրանքի՝ «Տոտոյում» կրակոցները հնչել են ավելի վաղ Հենրիկ Բարսեղյանի ու Վահագն Գևորգյանի միջև տեղի ունեցած վիճաբանության պատճառով. Հենրիկ Բարսեղյանը՝ Հենդոն, «Կովկաս» ռեստորանում «արա»-ով դիմելու պատճառով վիճել է Վահագի հետ: Դա է առիթ եղել, որ  2015 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 23-ն անց 10-ի սահմաններում Հենրիկ Բարսեղյանը  այլ անձանց հետ մուտք է գործել Երևանի Խորենացու փողոցում գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակ, որտեղ կրակոցներ են արձակել իրենց կողմից ապօրինի կրած  ատրճանակներից ու չորս հոգու պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Գործի քննությամբ հաստատվել է, որ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Հենրիկ Բարսեղյանը միակ կրակողը չէր, երկրորդ կրակող է եղել: Բացահայտվել է, որ կրակոցներ արձակած երկրորդ երիտասարդը եղել է Արման Մարջանյանը՝ «Ճանճ» մականունով: Վերջինս հայտնաբերվել ու նույնպես կալանքի տակ է առնվել:

Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Բարսեղյանի, ինչպես և Արման Մարջանյանի դիտավորությունը եղել է սպանություններ կատարելը, սակայն նրանք իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ հանդիպելով տուժողների ակտիվ դիմադրությանը, իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի…

Արման Մարջանյանի վերաբերյալ գործի դատական քննությունը ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավելի վաղ է ավարտվել, քան՝ Հենրիկ Բարսեղյանի գործի քննությունը:

Արման Մարջանյանը մեղավոր է ճանաչվել սպանության փորձի ու ապօրինի զենք պահելուհամար և վերջին  հաշվով դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման: Գործով մեղադրող դատախազը Մարջանյանի համար պահանջել էր 14 տարի ազատազրկում… Արման Մարջանյանի վերաբերյալ դատավճռի դեմ պաշտպանական կողմը բերել էր վերաքննիչ բողոք:

Նույն փաստական հանգամանքներով ու նույն ապացույցներով  գործը քննելով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հենրիկ Բարսեղյանի մասով այլ հետևությունների է հանգել: Դատախազը Հենրիկ Բարսեղյանի համար նույնպես, ինչպես Արման Մարջանյանի համար, պահանջել էր վերջին հաշվով 14   տարի ազատազրկում:

Թվում էր՝ Հենրիկ Բարսեղյանը կդատապարտվի, ինչպես Արմանը՝ նույն արարքների համար, և նույն կամ համարյա նույն պատժաչափը կստանա: Բայց Մնացական Մարտիրոսյանը վերաորակել է սպանության փորձի մեղադրանքը՝ այն ապացուցված չհամարելով:

Հենրիկ Բարսեղյանը մեղավոր է ճանաչվել ըստ արարքի հետևանքի՝ տուժողների առողջությանը ծանր վնաս հասցնելու, խմբի կազմում կատարած խուլիգանության և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ, 258 հոդվածի 3-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով, և վերջին հաշվով դատապարտվել է  8 տարի ազատազրկման ու 150 հազար դրամ տուգանքի:

Այսպիսով՝ նույն գործի վերաբերյալ՝  նույն խմբի կազմում նույն տարածքում կրակոցներ արձակած երկու երիտասարդների կատարած առանցքային արարքին, ստացվում է, նախաքննական մարմինը տվել էր նույն քրեաիրավական գնահատականը, իսկ առաջին ատյանի նույն դատարանը՝ տարբեր դատավորների նախագահությամբ, տվել է տարբեր գնահատականներ և դրանից բխող՝ տարբեր պատժաչափեր է սահմանել:

Սա մի իրավիճակ է, որն արտացոլում է մեր դատական համակարգում առկա խնդիրներն ու սուբյեկտիվության աստիճանը: Առաջացած խնդիրը, ենթադրվում էր, պետք է «հարթվեր»  վերաքննիչ դատարանում, քանի որ մեղադրանքի կողմը բողոքարկել էր Հենրիկ Բարսեղյանի գործով կայացված դատավճիռը, իսկ այդ ընթացքում վերաքննիչ դատարանում դեռ քննվում ու քննվում էր Արման Մարջանյանի գործով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը…

Վերաքննիչ քրեական դատարանում նույն դեպքով երկու տարբեր քրեական գործերը հանդիպեցին: Եվ նախ կատարվեց այն, ինչ, թվում է, պետք է կատարվեր առաջին ատյանի դատարանում՝ երկու գործերի՝ Հենրիկ Բարսեղյանի ու Արման Մարջանյանի գործերի վարույթները վերջապես միացվեցին, ու վերաքննիչ քրեական դատարանի նույն կազմը ձեռնամուխ եղավ միավորված քրեական գործով բերված վերաքննիչ բողոքների քննությանը:

Սակայն իրավիճակը, մեղմ ասած, աննախադեպ էր՝ առկա էին երկու հակադիր գնահատականով դատավճիռներ, և բողոքաբերները իրենց դիրքորոշումները պաշտպանում էին մեծ եռանդով՝ մեկ գործի շրջանակներում կրկնակի հաղթանակ տանելու ակնկալիքով:

Երկու գործերի վարույթները մեկ վարույթում միավորելու որոշումը վերաքննիչ դատարանը՝ Ս. Մարաբյան, Ս. Համբարձումյան, Տ. Սահակյան կազմով, կայացրել է 2018 թվականի դեկտեմբերի 5-ին:

2019 թվականի փետրվարի 19-ին վերաքննիչ քրեական դատարանը այս միավորված գործով կայացրել է որոշում, որը արարքների քրեաիրավական գնահատման առումով կողմերից ոչ մեկին էլ «ճիշտ չի հանել», այսինքն՝ այս խրթին իրավիճակից վերաքննիչ դատարանը գտել է «դիվանագիտական ելք»՝ մասնակիորեն բավարարել է ինչպես Արման Մարջանյանի պաշտպան Թ. Ալեքսանյանի, այնպես էլ Հենրիկ Բարսեղյանի գործով դատախազ Տ. Ենոքյանի վերաքննիչ բողոքները, կշեռքի նժարները «հավասարակշռել», բեկանել է երկու գործով կայացված դատական ակտերն ու արդեն միավորված գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու:

Սակայն կողմերը, վերաքննիչի կատարած «հավասարակշռումից» բոլորովին էլ գոհ չմնալով՝ բողոքարկել են գործն առաջին ատյան՝ նոր քննության ուղարկող դատական ակտը: Վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանն ու Հենրիկ Բարսեղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Բաբայանը:

10 ամիս անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, այս գործով նախադեպային որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը:

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է. «Երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելուց հետո վերաքննիչ դատարանն ունեցել է լիարժեք իրավական հնարավորություն՝ դատական ստուգման ենթարկելու երկու գործերով կայացված դատավճիռների օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ վերաքննիչ բողոքներում բարձրացված՝ ապացույցների գնահատման դատավարական պահանջների պահպանման և նյութական իրավունքի նորմերի կիրառման ճշտության տեսանկյունից: Մինչդեռ կիրառելով վճռաբեկ դատարանում գործերի քննության կարգը՝ վերաքննիչ դատարանը չի իրացրել քրեակա ն գործում առկա ապացույցների հիման վրա գործի փաստական կողմը վերանայելու և նույն փաստական հանգամանքներով գործերով միմյանց հակասող դատավճիռների առկայությամբ պայմանավորված խախտումները վերացնելու հնարավորությունը: Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն որոշում է կայացրել քրեական գործը ստորադաս դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին… Վերաքննիչ դատարանը զրկված չէր գործը վճռաբեկության կարգով քննելու իր որոշումը վերանայելու և վերաքննիչ դատարանում քննության համար սահմանված կանոններով  գործը քննության առնելու հնարավորությունից… Վերաքննիչ դատարանը, երկու քրեական գործերը մեկ վարույթում միացված լինելու պայմաններում, իրական հնարավորություն ունենալով իր լիազորությունների շրջանակում վերացնելու իր կողմից արձանագրված դատավարական  խախտումներն ու կայացնելու նոր դատական ակտ, գործն ուղարկել է նոր քննության՝ անտեսելով դատավարական խնայողության և ողջամիտ ժամկետում գործի քննության հիմնարար պահանջը… Վերաքննիչ դատարանը թույլ է տվել օրենքի էական խախտումներ… Նոր քննության ընթացքում վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության՝ քննարկման առարկա դարձնի ներկայացված վերաքննիչ բողոքները, դրանց հիմքերի ու հիմնավորումների սահմաններում ստուգի առաջին ատյանի դատարանի երկու դատական ակտերի օրինականությունն ու հիմնավորվածությունը և հանգի համապատասխան հետևության»:

Արման Մարջանյանի և Հենրիկ Բարսեղյանի խափանման միջոց կալանավորումը Վճռաբեկ դատարանը թողել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը, միավորված գործն ուղարկել է վերաքննիչ դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման մեջ ընդգծված՝ դատավարական խնայողության ու ողջամիտ ժամկետներում գործի քննության սկզբունքի տեսանկյունից այս գործին նայելով՝ արձանագրենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին մասով քրեական գործը հարուցվել է  2015 թվականի հոկտեմբերի 26-ին: Առաջին ատյանի դատարանը Արման Մարջանյանի գործով դատավճիռ է կայացրել 2018 թվականի փետրվարի 7-ին, իսկ Հենրիկ Բարսեղյանի գործով՝ 2018 թվականի հունիսի 1-ին: Արման Մարջանյանն արգելանքի տակ է 2016 թվականի հունվարի 25-ից, իսկ Հենրիկ Բարսեղյանն արգելանքի տակ է 2016 թվականի հոկտեմբերի 6-ից…

Վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպային որոշումից ու գործը վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության ուղարկելուց հետո այն վերաքննիչ դատարանի վարույթ է ընդունվել 2020 թվականի փետրվարի 27-ին:

Վերաքննիչ դատարանում այս հին գործի նոր քննությունը շարունակվում է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում