Զեստաֆոնիում 29-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Բեռնատարի վարորդը վերադարձել էր Հայաստանից և ինքնամեկուսացման մեջ էր: Ախտորոշումը հաստատվելուց հետո նա տեղափոխվել է Քութայիսիի կլինիկա:
Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերձեի խոսքով՝ վարակված անձի բոլոր կապերն արդեն հաստատված են: