Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Ինչպես է ԵՄ-ն բացում ներքին սահմանները. Իսպանիան և Իտալիան չեն շտապում սկսել տուրիստական սեզոնը

Եվրամիությունն աստիճանաբար չեղարկում է վերահսկողությունը ներքին սահմաններում։ Այն բանից հետո, երբ ԵՄ—ի մի շարք երկրներ հայտարարեցին մայիսի կեսերից տեղաշարժման վերսկսման մասին, Եվրահանձնաժողովը հրապարակեց առաջարկություններ՝ տուրիզմը «Covid—19»—ից փրկելու համար։ Ինչպես հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, թուլացնելով միջոցառումները՝ երկրները պետք է «պաշտպանեն դիտարկման հուսալի համակարգերը և զգուշություն պահպանեն»։ Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով, սահմանների բացումը կենսականորեն անհրաժեշտ է, քանզի տուրիզմը միության տնտեսության կարևորագույն ոլորտներից է։

Եվրահանձնաժողովը մայիսի 13—ին ներկայացրել է առաջարկություններ, որոնք անդամ երկրները պետք է հաշվի առնեն պետական սահմանները բացելիս և զբոսաշրջային այցերը վերսկսելիս։

«Իհարկե, մեզնից յուրաքանչյուրի համար սա անսովոր ամառ կլինի,–նշել է Եվրահանձնաժողովի թվային տնտեսության հարցերով ղեկավարի տեղակալ Մարգրետե Վեստագերը։–Սակայն եթե պետք է աշխատենք միասին՝ հաշվի առնելով հանձնաժողովի այս առաջարկները, ստիպված չենք լինի ամառն անցկացնել տանը, և եվրոպական զբոսաշրջային արդյունաբերությունը կարող է լիովին չկորցնել սեզոնը»։

Համաշխարհային տուրիստական կազմակերպության տվյալներով՝ 2020 թ. նախորդ տարվա համեմատությամբ այդ ուղղությամբ անկումը կկազմի 60—80 տոկոս։ Հաշվի առնելով, որ տուրիզմը կազմում է Եվրամիության ՀՆԱ—ի մոտ 10 տոկոսը, և 2018 թ. այնտեղ այցելել են ավելի քան 563 մլն անգամ, միությանը սկզբունքորեն կարևոր է մոտ ժամանակներս վերականգնել այդ ուղղությունը։

«Սահմանների միակողմանի փակումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն ԵՄ—ի ինստիտուտների հեղինակության, միասնական շուկայի աշխատանքի, տնտեսության, գործազրկության մակարդակի, այլև տեղաշարժման ազատության վրա, որը կենսականորեն անհրաժեշտ է զբոսաշրջային հատվածի համար,–հայտարարել է Եվրախորհրդարանի տրանսպորտի և տուրիզմի կոմիտեի անդամ, բուլղարացի պատգամավոր Պետար Վիտանովը։–Եվրահանձնաժողովի հայտարարած սկզբունքներն անհրաժեշտ քայլ են։ Ապագայում տուրիզմն ու տրանսպորտը պետք է դառնան վերականգնման առումով կենտրոնական թեմաներից մեկը, որովհետև հենց այդ ոլորտներն են ծայրահեղորեն կարևոր դեր խաղում եվրոպական տնտեսության մեջ»։

Որպես օգնություն տուրիստներին ու ճանապարհորդներին՝ Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել հետևյալ սկզբունքները։

  1. Սահմանային վերահսկողության չեղարկման դեպքում երկրները պետք է հաշվի առնեն երեք չափորոշիչ՝ վիրուսոլոգիական իրավիճակը, սահմանների հատման դեպքում սահմանափակումների պահպանման հնարավորությունը և սոցիալ—տնտեսական գործոնը։ Եվրահանձնաժողովը պնդում է «առանց խտրականության» սկզբունքը. մուտքը երկիր պետք է թույլատրվի բոլորին, ով կժամանի վիրուսոլոգիական նման իրավիճակ ունեցող տարածաշրջանից։
  2. Տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելիս, կլինի ինքնաթիռ, գնացք, ավտոմեքենա կամ ջրային տրանսպորտ, կարևոր է կրճատել ուղևորների շփումները տրանսպորտային միջոցի աշխատողների ու միմյանց հետ, ինչպես նաև սկզբնական շրջանում սահմանափակել ուղևորահոսքը։
  3. Վերականգնելով հյուրանոցների և հանգստյան այլ վայրերի աշխատանքը՝ կարևոր է հաշվի առնել վիրուսոլոգիական ցուցանիշները, տեղի բնակիչների և տուրիստների համար բժշկական օգնության մատչելիությունը, ինչպես նաև մոնիտորինգը, թեստավորումն ու «Covid—19»—ով վարակվածների հետ շփմանը հետևելը։
  4. Անհրաժեշտ է ապահովել այնպիսի ծրագրերի համատեղելիությունը, որոնք հետևում են «Covid—19»—ով վարակվածների հետ կապին տարբեր երկրներում և գործառնական տարբեր համակարգերում։
  5. Զբոսաշրջիկները, որոնց այցելությունները չեն կայացել կորոնավիրուսի տարածման պատճառով, փոխհատուցման իրավունք ունեն. նրանք կարող են ընտրություն կատարել փողի և 12 ամսով վաուչերի միջև։ Միևնույն ժամանակ գերադասելի է երկրորդ տարբերակը, որովհետև այն կարող է նվազեցնել տուրօպերատորների ծանրաբեռնվածությունը։

Եվրահանձնաժողովը զբոսաշրջային բիզնեսի համար սահմանել է աջակցության հետևյալ միջոցառումները.

ա) պետական երաշխիքների համակարգը՝ նույն վաուչերների սխեմայի ապահովման, ինչպես նաև ԵՄ—ի կողմից ներդրման համար. 100 հազար ձեռնարկության, որպես օգնություն, հատկացվել է 8 մլրդ եվրո։

բ) Տուրիզմի ընդգրկումը SURE (ժամանակավոր աջակցություն՝ արտակարգ իրավիճակներում գործազրկության ռիսկերի նվազեցման համար) ծրագրում, որն աշխատատեղերի պահպանման համար ենթադրում է 100 մլրդ եվրո։

գ) Բարեգործական վաուչերների համակարգի առաջմղում, որի օգնությամբ հաճախորդները կարող են աջակցել տեղի սերվիսներին՝ հյուրանոցներին, ռեստորաններին և այլն։

Մեկ օր անց Եվրահանձնաժողովը առաջարկներ է ներկայացրել տեղի հյուրանոցների համար՝ հյուրերի թվի սահմանափակումից մինչև սոցիալական հեռավորության պահպանումը։

«Սահմաններն անհրաժեշտ է հնարավորինս շուտ բացել, սակայն պայմանն այն է, որ հարևանների մոտ վարակակիրների թիվը նվազի,–ասել է Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Կոսմա Զլոտովսկին։–Այդ որոշումները պետք է կայացնեն յուրաքանչյուր անդամ պետության սանիտարական իշխանությունները»։

Սահմանները բացելու վերաբերյալ իրենց որոշման մասին ԵՄ—ի որոշ անդամներ հայտարարել են դեռ մինչև Եվրահանձնաժողովի առաջարկները։ Առաջինը Լատվիան, Լիտվան ու Էստոնիան են, որոնք պայմանավորվել են դեռ մայիսի 15—ից հանել միմյանց միջև խոչընդոտները։ Միևնույն ժամանակ Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը նշել է, որ բալթյան երկրների միջև ազատ տեղաշարժի գոտուն կարող էին միանալ Ֆինլանդիան ու Լեհաստանը, որոնք, սակայն, չեն պաշտպանել այդ գաղափարը։ Հելսինկին սահմանները բացել է մայիսի 14—ին՝ միայն Շենգենի գոտում աշխատանքային այցելությունների համար, իսկ Վարշավան վերահսկողությունը երկարաձգել է մինչև հունիսի 12—ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում վիրուսի տարածումը բալթյան երկրներում զգալիորեն նվազել է։ Սակայն նրանք մյուսների հետ միասին միջոցառումների թուլացման շրջանում պետք է պաշտպանեն դիտարկման հուսալիություն ու զգույշ լինեն։ ԱՀԿ—ն հետևում է, որպեսզի տեղաշարժման հարցում սահմանափակումների վերացման մասին որոշումն ընդունվի կոնկրետ փաստերի հիման վրա։

Պետությունների հաջորդ եռյակը, որոնք սկսել են խոսել ազատ տեղաշարժման մասին, Ավստրիան, Չեխիան ու Սլովակիան են։ Ինչպես հայտարարել է սլովակյան ԱԳՆ—ի ղեկավար Մարտին Կլյուսը, այդ երկրները կարող են «մինի Շենգենի պես մի բան ստեղծել»։ Այդուհանդերձ, առաջին հարևանը, որի հետ Վիեննան ցանկանում է բացել սահմանը, Գերմանիան է. սահմանային վերահսկողությունը կհանվի հունիսի 15—ից։ Նման թուլացումներ են սպասվում նաև Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի ու Եվրոպայի արևելյան մասի հարևանների հետ սահմաններում։

Գերմանիան մտադիր է այսօրվանից թուլացնել վերահսկողությունը Ավստրիայի, Ֆրանսիայի ու Շվեյցարիայի հետ սահմաններում։ Եթե իրադարձությունները բարեհաջող ընթացք ունենան, Շվեյցարիան այդ երկրների հետ սահմանները լիովին կբացի հունիսի 15—ից։

Զբոսաշրջիկների ներգրավման եվրոպական կարևորագույն կենտրոնները՝ Իսպանիան ու Իտալիան, չեն շտապում բացել տուրիստական շրջանը, քանզի «Covid—19»—ի հիմնական հարվածը հենց այդ երկրներն են կրել։ Հռոմում ուշադրություն են դարձրել Եվրահանձնաժողովի՝ «առանց խտրականության» սկզբունքին։ Ինչպես հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, ԵՄ—ի շրջանակներում երկկողմ համաձայնագրերը, որոնք կարող են ստեղծել զբոսաշրջային արտոնյալ ալիքներ, անընդունելի են այդ երկրի համար։ Նման քայլերը, ըստ քաղաքագետի, կարող են փլուզել եվրոպական միասնական շուկան։ Ուստի Իտալիան, որն առաջինը կընդունի եվրոպական տուրիստական խմբերին, դա կանի հուլիսին կամ նույնիսկ օգոստոսին։

Տուրիստական շրջանի՝ հուլիսի 1—ից բացման մասին խոսում են նաև Հունաստանում։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նման լավատեսական կանխատեսումը բացատրել է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի տարածումը Եվրոպայում անկում է ապրում։ Ի դեպ, հենց նա է առաջարկել «անվտանգ միջանցքի» ստեղծման գաղափարը 7 երկրի միջև, որոնք համեմատաբար հաջող են պայքարել վիրուսի դեմ։ Խոսքն Ավստրիայի, Դանիայի, Նորվեգիայի, Իսրայելի, Սինգապուրի, Չեխիայի ու Ավստրալիայի մասին է։ Այդ նախաձեռնության ճակատագիրը, սակայն, դեռ պարզ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում