Tuesday, 07 05 2024
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել

Տղայական, անզուսպ կեցվածքով մարդո՞ւն պետք է վստահենք երկիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

-Պարոն Արշակյան, Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ երկու օր առաջ իր հանդիպման ժամանակ, նայելով նրա աչքերի մեջ, ասել է, որ ինքն է հաջորդ իշխանությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

-Դրական եմ գնահատում, ցանկացած քաղաքական գործիչ, եթե չի պատրաստվում դառնալ իշխանություն, ուրեմն քաղաքական գործիչ չէ, քաղաքական կազմակերպության ղեկավար չէ։ Քաղաքական կուսակցության ղեկավարը, ընդդիմանալով գործող իշխանությանը, առաջարկելով նոր առաջընթացի ծրագրեր, պետք է փորձի դառնալ հաջորդ իշխանությունը, ստանալ նոր լծակներ դրանք կյանքի կոչելու համար։ Հարցն այն է՝ արդյոք «Լուսավոր Հայաստանն» ունի ծրագրեր, գաղափարներ, որոնք տարբերվում են գործող իշխանության ծրագրերից, գաղափարներից և ավելի արդիական են, ավելի գրավիչ հասարակության քաղաքացիների համար։ Սա մի մասն է. երկրորդ մասը՝ կադրերն են։ Այդ ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ են մարդիկ։ Տեսնենք՝ այդ քաղաքական ուժը ունի՞, թե՞ չունի կադրեր։

Կադրեր ասելով ես այսօր հասկանում եմ իրավաբանական մի հանձնախումբ, որը զբաղված է դատաիրավական բարեփոխումներով և ավելի «առաջադիմական», ավելի արդիական և ոչ թե իրավիճակն արձանագրող, այլ իրավիճակներ պարտադրող: Ունի՞ ԼՀԿ-ն նման կադրեր, և արդյոք հրապարակում կա՞ իրենց Սահմանադրությունը։

Ես կարծում եմ, որ չկա, չեմ տեսել։ Քաղաքական կուսակցությունների մասին օրենքի նախագիծ ունի՞ ԼՀԿ-ն, կամ ունի՞ բավարար քաղաքական գործիչներ: Ես կարծում եմ, որ չունի այդ քանակությամբ և այդ եռանդով աշխատող քաղաքական գործիքներ: Կուսակցությունների մասին, Ընտրությունների մասին օրենքների վերաբերյալ ի՞նչ հայեցակարգ են առաջարկում կուսակցությունները, մասնավորապես «Լուսավոր Հայաստանը»: ԼՀԿ-ն, այս առումով չի ներկայացնում որևէ բան, առնվազն օրակարգում չէ, գուցե իր գլխում պահած ունի դա։ Եվ հաջորդ չափազանց կարևոր բանը մեծ կարգապահությունն է։ Այդ կուսակցությունում չկա բանավեճի, քննարկման ոգի, այսինքն մենք ականատես չենք լինում ներքին գործընկերային բանավեճի: Մենք չենք տեսնում նրանց մեջ եղած գործընկերային բանավեճը, մի հոգի շարքից դուրս եկավ, այլ բան ասաց, հեռացրին՝ Արման Բաբաջանյանին։ Բազմակարծություն չկա։

Դեմոկրատական կուսակցության մեջ նույնպես պետք է լինեն տարբեր կարծիքներ, այդ կարծիքները չկան։ Եթե նրանք այդ կուլտուրայի տերն են, հետևաբար, կարծում եմ՝ մենք դեռ պետք է սպասենք այս իշխանությանը փոխարինող հավակնորդի ի հայտ գալուն և հայտարարությանը՝ ի լիդերով, իր առաջնորդով, իր գաղափարներով և իր գործելակերպով։ Ես կարևոր եմ համարում Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած միջադեպերը որն անհարգալից վերաբերմունք էր ՀՀ գլխավոր լեգիտիմ իշխանական մարմնի՝ ԱԺ-ի նկատմամբ: Անհարգալից վերաբերմունք էր պարոն Մարուքյանի արարքը, վարկաբեկող էր և կուսակցությանը, և անձամբ իրեն ԱԺ-ում, այդ, մեղմ ասած, տղայական, մեղմ ասած, անզուսպ կեցվածքը կոնֆլիկտի ժամանակ՝ անկախ նրանից ով «սադրեց» դա։ Այդպիսի կեցվածքով մարդո՞ւն պետք է վստահենք երկիրը։ Եվ այս առումով Մարուքյանն անելիքներ ունի իր հայտարարությանը համապատասխան լինելու համար։

Պարոն Արշակյան, տեսակետ կա, որ առանց հեղափոխության ամրապնդման, առանց Հայաստանում սկիզբ դրված փոփոխությունների ընթացքը անշրջելի դարձնելու, առանց հակահեղափոխությունը չեզոքացնելու հեղափոխությունից երկու, ԱԺ ընտրություններից ընդամենը մեկուկես տարի անց, անհնար է խոսել հաջորդ իշխանության մասին։

-Հակահեղափոխությունն արդեն օրակարգից դուրս աղմուկ է, աղաղակ, չի կարող Հայաստանում լինել հակահեղափոխություն։ Չի կարող Հայաստանը հետ գնալ իր երեկվա, երեկ չէ առաջին օրվա կյանքին: Աշխարհը փոխվել է, Հայաստանի նոր իշխանությունը գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի ներքին կյանքին միջամտող պետությունների հետ։ Այդտեղ հարաբերությունները գործընկերային են, և այսօրվա ՀՀ իշխանությունը համագործակցում է այն երկրների հետ, որոնք Հայաստանին վնաս տալու նպատակով հակահեղափոխություն են նախաձեռնում՝ փորձելով Հայաստանը հետ ուղարկել։ Իսկ ներքին ռեսուրսներ հակահեղափոխությունը չունի, նախորդ իշխանության գլխավոր խնդիրն այսօր պայքարն է հանուն իրենց ունեցվածքի պահպանության և արդարադատության գրկից դուրս պրծնելու։ Սա է նախորդ իշխանության խնդիրը, հետևաբար, այս առումով հակահեղափոխությունը ներսում բացառված է, չկա։ Մյուս կողմից բոլորովին նոր, ավելի առաջադեմ հաջորդ իշխանության հայտ ներկայացնող ևս դեռ չկա։

-Այսինքն՝ առանց ուժեղ ու սիրված ընդդիմություն լինելու, առանց գործող իշխանությունից ավելի լավը դառնալու, ընտրություններից բացի ուրիշ ի՞նչ եղանակով է հնարավոր դառնալ իշխանություն։

-Ճիշտ այնպես, ինչպես սրանից 99 տարի առաջ Լենինն ու Աթաթուրքը Հայաստանում կատարեցին իշխանափոխություն։ Եթե նոր Լենին և Աթաթուրք կհայտնի, Հայաստանում կլինի իշխանափոխություն առանց իմ ասած ծրագրերի: Եթե Հայաստանում չի լինի, ՀՀ քաղաքացիների ընտրած իշխանությունը, ուրեմն կլինի Լենին-Աթաթուրք իշխանությունը, ինչը մենք երբեք չենք թույլ տա։ Լենին-Աթաթուրքը այլևս երբեք չեն մտնի Հայաստան, մենք այդպիսի կամք, ռեսուրսներ ներսում ունենք, իսկ դրսից ունենք դաշնակիցներ՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ,: Մենք նրանց հետ միասին կպահպանենք մեր անկախությունը և ազատությունը, այդ թվում իշխանություն ձևավորելու մեր իրավունքը: 2018-ի թավշյա հեղափոխությունը վկա, մենք դա արել ենք արդեն։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում