Wednesday, 22 07 2026
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ԵԱՏՄ երկրները հիմնական ապրանքների գծով պարենային ապահովության խնդիր չունեն. կա շաքարի ավելցուկ

Եվրասիական տնտեսական միությունում, անդամ երկրներում պարենային ապահովության առումով հիմնական ապրանքների գծով դեֆիցիտ չկա, կա անգամ շաքարի ավելցուկ: Այս մասին վստահեցրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ պարենային անվտանգության ոլորտում ԵԱՏՄ երկրների իրավիճակի վերաբերյալ՝ Երևան-Մոսկվա-Մինսկ առցանց տեսակամուրջի ընթացքում:

«Մենք ունենք առաջարկի և պահանջարկի հաշվարկներ, և վստահեցնում եմ, որ միությունում, միության երկրներում ոչ մի դեֆիցիտ գոյություն չունի: Ապրանքային խմբերի ճնշող մեծամասնության պարագայում մենք ամենուրեք ունենք ավելցուկ, մենք ունենք ավելցուկ՝ շաքարի, յուղի, մսի:

Եզակի ապրանքային խումբը, որի առումով միությունում այսօր դեֆիցիտ կա, մրգերն ու հատապտուղներն են:

Մրգերի և հատապտուղների առումով միությունն իրեն ապահովում է 40-45 տոկոսով, մնացածը ներմուծում է: Ապրանքային մնացած խմբերում պարենային անվտանգության խնդիր չկա»,-վստահեցրեց Քամալյանը:

Նա նշեց՝ ըստ իրենց կանխատեսումների՝ եթե ֆորս մաժոր չլինի, 2020 թվականին սննդի մատակարարման առումով մտահոգվելու առիթ չկա: Քամալյանը նկատեց՝ ֆորս մաժոր ասելով նկատի չունի կորոնավիրուսը, նա նշեց՝ կորոնավիրուսն արդեն ֆորսմաժոր չէ, այն իրականություն է:

Կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում՝ այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրներում: Հայաստանում ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների շրջանում արձանագրվել է մահվան 32 դեպք: Միության անդամ երկրներից Ռուսաստանում հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 106 հազարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում