Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին խոսել է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում իր ծրագրերի մասին։
«Նովոյե վրեմյա» պարբերականին նա հաղորդել է, որ կենտրոնանալու է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունների վրա։
Քաղաքական գործիչը նաև մտադիր է շեշտը դնել փոքր և միջին բիզնեսի ամրապնդման վրա։
Քաղաքական գործչի կարծիքով, Ուկրաինայում «ֆեոդալական օլիգարխիկ համակարգ է» ձևավորված, որը պետք է քանդվի՝ ի շահ ուկրաինացի ժողովրդի։
Ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրել է Սաակաշվիլիին զբաղեցնելու բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնը։ Վերջինս ընդունել է առաջարկությունը և խոստացել է շուտով Ռադային իր հակաճգնաժամային ծրագիրը ներկայացնել։
Սաակաշվիլիի պաշտոնական նշանակումը կարող է տեղի ունենալ ապրիլի 24-ին։









































