Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Եթե պարզվի, որ նրանք դիտավորյալ թաքցրել են փաստերը, ապա պետք է հետեւանքներ լինեն»,- ավելացրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իր երկիրն արդեն հետաքննություն է սկսել պարզելու համար ճշմարտությունը: Նա նշել է, որ եթե պարզվի, որ չինացիները դիտավորյալ են թաքցրել տեղեկությունները, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ եթե «հասկանանք, որ եղել է սխալ, ապա կհասկանանք եւ կընդունենք նաեւ այդ փաստը»:
Դեբորա Բիրքը, որը Սպիտակ տանը համակարգում է կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները, ասել է, որ իրենք կորոնավիրուսի վերաբերյալ Չինաստանի հրապարակած թվերն արժանահավատ չեն համարում:










































