Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ապաստան ստացած գործիչներն իրենց քրեածին բնույթով «յուրային» են ռուսական իշխանությունների համար

Հիշո՞ւմ եք, թե թավշյա հեղափոխությունից օրեր անց, երբ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել էր ՀՀԿ-ական պատգամավորների հետ, ինչ հարցեր էին ուղղում նրան, ինչպես էին ՀՀԿ-ական կարկառունները փորձում «ճշտել» ապագա վարչապետի աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Մեկը, օրինակ, հիշեցնում էր, որ Փաշինյանի թիմից ոմանք ունեն հակառուսական տրամադրություններ, մյուսները հետաքրքրվում էին նրա՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ հնարավոր համագործակցության հեռանկարներով։ Ժողովրդական խոսակցություններում ՀՀԿ-ի պահվածքն այդ օրերին որակվեց որպես ժողովրդի իշխանության վրա «դրսից տղա բերելու փորձ»։ Հետագայում էլ, երբ 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով ազատազրկվեց Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ի հովանու ներքո գործող ԶԼՄ-ներում օրումեջ հայտնվում էին ռուս քաղաքագետներ, վերլուծաբաններ, որոնք «մատ էին թափ տալիս» Փաշինյանի իշխանության վրա և սպառնում, թե նախկին նախագահին ազատ չարձակելու դեպքում ինչ է սպասվում հայ-ռուսական հարաբերություններին։

Քանի որ այդ խոսակցություններն այսօր էլ ժամանակ առ ժամանակ թարմացվում են և հրապարակ նետվում տարբեր ԶԼՄ-ների միջոցով, քաղաքագետ, Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե արդյոք ռուսական իշխանություններն այսօր էլ սատարո՞ւմ են նախկին ռեժիմին, եթե նկատի ունենանք, որ քրեական գործերով մեղադրվող մի շարք օլիգարխներ և նախկին պաշտոնյաներ ապաստան են ստացել ՌԴ-ում, հետախուզման մեջ են։

«Այդպիսի ուղղակի ձևակերպմամբ հարցին դժվարանում եմ պատասխանել: Ավելի շուտ կենթադրեի, որ ռուսական իշխանությունները Հայաստանի ցանկացած իշխանության նախընտրում են վերահսկել, իսկ հնարավորության դեպքում՝ նաև կառավարել, ոչ միայն տնտեսական ճնշման գործիքներով, կամ ներդրված մարդկանց միջոցով՝ մասնավորապես չբարեփոխված կառույցներում, այլև կառավարելի ընդդիմության միջոցով: Դա չի նշանակում սատարել՝ իշխանության բերելու իմաստով: Մյուս կողմից, ապաստան ստացածներն արդեն ինչ-որ չափով տարանջատվում են նախկին ռեժիմի իշխանատենչ գործիչներից, նրանք ուղղակի իրենց քրեածին բնույթով «յուրային» են ռուսական իշխանությունների համար և պաշտպանության արժանի՝ ինչպես նախկին ԽՍՀՄ-ի մյուս նախկին իշխանավորները և նրանց մերձավոր քրեական տարրերը, առավել ևս, որ նրանք նաև վճարունակ են և նման պաշտպանության համար պատրաստ են վճարել:

Այլ խնդիր է, որ, ինչպես նախկինում այլ առիթով նշել էի, եթե ռուսական լրատվամիջոցները, և հատկապես հեռուստատեսությունը, նախկին ռեժիմի շահերի պաշտպանությամբ են հանդես գալիս, դա, չնայած նրան, որ ֆինանսավորումը Հայաստանից է, համապատասխանում է ռուսական քաղաքականության նպատակներին, հակառակ դեպքում ռուսական քարոզչամեքենան այդ թեմային չէր անդրադառնա»,- նշեց Արմեն Գրիգորյանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՌԴ իշխանություններն առաջիկայում վերանայեն իրենց դիրքորոշումը և ծածուկ կամ բացահայտ չաջակցեն Հայաստանի նախկին իշխանություններին, Արմեն Գրիգորյանն արձագանքեց․ «Հարցն արդեն իսկ ենթադրում է, որ այդպիսի աջակցություն կա: Եթե նմանատիպ կանխավարկածի տեսանկյունից էլ մոտենանք, դիրքորոշումը վերանայելու պատճառ հազիվ թե կարող է գտնվել, եթե ընդունենք, որ նախկին իշխանության ներկայացուցիչները ճնշման գործիքի դեր են կատարում»:

Արմեն Գրիգորյանը դժվարացավ ասել, թե ովքեր, ինչ շրջանակներ են ՌԴ-ում աջակցում Ռոբերտ Քոչարյանին։ «Կոնկրետ անձանց վերաբերյալ ենթադրություններ անելը նպատակահարմար չեմ համարում»,- նշեց քաղաքագետը:

Քաղաքագետից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է գնահատում Արցախի նոր նախագահի ընտրությունը Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների տեսանկյունից։

«Նորմալ աշխատանքային հարաբերություններ եմ ակնկալում, ինչ-որ դարակազմիկ փոփոխությունների առիթ չեմ տեսնում»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում