Thursday, 16 05 2024
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից
17:53
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
17:50
Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը

Մարդասիրական ժե՞ստ, թե՞ դիվանագիտական խորամանկություն. Էրդողանը քաղաքական հաշվարկներ է անում

«Էրդողանի հայտարարությունը բարեկամական ժեստ չի՛ կարող լինել, քանի որ Թուրքիան 1991 թվականից թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ: Թուրքիայի՝ միջազգային պրակտիկային անհարիր նախապայմանները և Հայաստանի շրջափակումը առ այսօր պահպանվում են: Ի՞նչ բարեկամության մասին կարող է խոսք լինել»:

Կորոնավիրուսի ճգնաժամը ոչ միայն մարդկությանը սպառնում է առողջապահական, քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր հետևանքներով և այլ վտանգներով, ոչ միայն էապես փոխել է մարդկանց կենցաղն ու ապրելակերպը ու կարող է փոխել շատ երկրների, գուցե ամբողջ աշխարհի հետագա զարգացման ընթացքը, այլև արդեն այսօր սկսել է լրջորեն ազդել կենսական շատ ոլորտների, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների վրա: Խոսքն այս դեպքում Հայաստանի և Թուրքիայի շատ բարդ, ավելի ճիշտ՝ չկարգավորված, պաշտոնապես գոյություն չունեցող հարաբերությունների մասին է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել, և հիմա հարկավոր է հասկանալ ի՞նչ նպատակներով է այս հայտարարությունն արվել, ինչո՞վ է այն պայմանավորված, որքանո՞վ է կապված Ապրիլի 24-ի հետ: Սա պետք է ընդունենք որպես բարեկամական, մարդասիրական ժե՞ստ, թե՞ որպես Թուրքիայի ղեկավարության հերթական դիվանագիտական խորամանկությունը:

Դեպքն այսպես է պատահել: Ապրիլի 8-ին, ժամը 17:00-ին, Թուրքիայի նախագահ Էրդողանը կապ է հաստատել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ՝ հետաքրքրվելով Պոլսո Հայոց պատրիարքի, հայ համայնքի, հոգևոր դասի և վարչական մարմինների որպիսությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել արքեպիսկոպոս Մաշալյանին՝ իր նախաձեռնած դրամահավաք-արշավին մասնակցելու և ներդրում անելու համար: Տեղեկության աղբյուրը Պոլսո Հայոց պատրիարքարանի մամլո դիվանն է, որի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ: Տեքստի ամենաուշագրավ հատվածը վերաբերում է Հայաստանին օգնություն ցույց տալու Էրդողանի պատրաստակամությանը: Ինչպես Կ. Պոլսի պատրիարքարանն է փոխանցում՝ Թուրքիայի «վսեմաշուք նախագահը» ասել է, թե հեշտացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար իրենց երկիր վերադառնալու հնարավորությունը ու նաև Հայաստանին դեղորայքով օժանդակելու պատրաստակամություն է հայտնել:

«Վսեմաշուք Նախագահը յայտեց, թէ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներուն իրենց երկիրը վերադառնալու համար դիւրութիւն կ՚ընծայուի եւ արդէն իսկ պատրաստակամութիւն յայտնած են՝ Հայաստան դեղի օժանդակութիւն մատուցանելու ևս», – նշված է հաղորդագրության մեջ:

Հաջորդ օրը ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը «Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքով անդրադարձել է այս տեղեկությանը՝ ասելով, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ 100 ՀՀ քաղաքացիներ, և ԱԳՆ ջանքերով ու ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մոտ 70 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով: «Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է»:

Ինչ վերաբերում է այն տեղեկությանը, որ Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, Աննա Նաղդալյանը նշել է, որ օրակարգում նման հարց գոյություն չունի:

«Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ՝ ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի», – ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

– Պարոն Չաքրյան, Պոլսո պատրիարքարանի հաղորդագրության մեջ հայկական լրատվամիջոցները, բնականաբար, ամենաշատը ուշադրություն են դարձրել այն խոսքերին, թե Էրդողանը Հայաստանին օգնություն ցույց տալու պատրաստակամություն է հայտնել: Սա քաղաքակա՞ն ժեստ է, բարեկամակա՞ն ժեստ է: Ինչ-որ ուղերձ իր մեջ պարունակո՞ւմ է:

– Բարեկամական ժեստ չի՛ կարող լինել, որովհետև Թուրքիան Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն է վարում՝ սկսած 1991 թվականից: Դա ինչպե՞ս է արտահայտվում. անմիջական հարևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար նախապայմաններ է առաջադրում, այն էլ՝ երրորդ երկրի՝ Ադրբեջանի պատճառով: Դա, միջազգային իրավունքի նորմերի համաձայն, բացահայտ թշնամանքի դրսևորում է: 1993 թվականից էլ շրջափակում է: Եվ առ այսօր թե՛ միջազգային պրակտիկային անհարիր այդ նախապայմանները, թե՛ շրջափակումը պահպանվում են: Ի՞նչ բարեկամության մասին կարող է խոսք լինել:

– Հարցը հենց դա է, և մենք Ձեզ հետ էլ ենք շատ խոսել այդ մասին, որ հատկապես վերջին տարիներին Թուրքիան ու մասնավորապես Էրդողանը գնալով ավելի թշնամական վերաբերմունք են ցույց տալիս ու ավելի են սրում իրենց հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ: Դա վերաբերում է թե՛ Հայոց ցեղասպանության հարցին, թե՛ Ղարաբաղյան հիմնախնդրին: Հիշենք, որ ընդամենը 1 տարի առաջ՝ 2019 թ. ապրիլի 24-ին, Էրդողանը Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված հայ բնակչությանն անվանեց «հայկական հրոսակախմբեր և նրանց աջակիցներ», ինչին ի պատասխան Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ նման որակումներ տալը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև ցեղասպանության արդարացում: Այս տարվա փետրվարին Բաքվում հայտարարեց, թե Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի այլև Թուրքիայի խնդիրն է: Նման վարքագիծը չի՞ հակասում իր այս նոր հայտարարությանը, երբ հանկարծ ասում է, թե Թուրքիան պատրաստ է օգնել Հայաստանին:

– Իհարկե: Եվ հետո, ապրիլի 24-ն էլ մոտենում է, դրա դեմ միջազգային ասպարեզում օգտագործելու համար էլ է: Կփորձի ցույց տալ, թե «տեսեք, մենք Հայաստանին օգնություն ենք առաջարկել դեղորայքով»: Բայց Հայաստանը, կարծում եմ, դրա կարիքը չունի: Այնուամենայնիվ, ինչպիսի նկրտում էլ որ ունենա Էրդողանը, – իհարկե, քաղաքական հաշվարկներ է անում՝ իր իմիջը բարելավելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում հետագա զարգացման դեմ այս օգնության փաստը օգտագործելու, – բայց առաջարկը, ամեն դեպքում, մարդասիրական է: Ու քանի որ դա պատրիարքի միջոցով է հայտնել, մեր իշխանություններն էլ կարող են ի պատասխան դրան հենց Պոլսո Հայոց պատրիարքարանի միջոցով ինչ-որ շնորհակալություն հայտնել:

– Հենց դա պիտի հարցնեի՝ Երևանն ինչ-որ կերպ պե՞տք է արձագանքեր: Եթե այո, ապա ինչպե՞ս:

– Դիվանագիտության մեջ քայլերը համարժեքություն են ենթադրում անպայման: Դա պարտադիր է: Պոլսո Հայոց պատրիարքի միջոցով մեզ օգնություն է առաջարկել՝ մենք էլ դրա դիմաց մեր շնորհակալությունը պիտի հայտնենք Էրդողանին Պոլսո Հայոց պատրիարքարանի միջոցով: Կարելի է էդպիսի ժեստին ժեստով պատասխանել, որ հետո չօգտագործեն մեր դեմ: Կելնի, կասի, թե «նույնիսկ շնորհակալություն չհայտնեցին»: Կգնա ամեն տեղ՝ եվրոպաներում, ամերիկաներում այդ մասին կասի՝ «մենք մարդասիրական օգնություն ենք առաջարկել, նույնիսկ շնորհակալություն անգամ չհայտնեցին»: Կասի՝ «ի՞նչ դժվար բան էր շնորհակալություն հայտնելը»: Հավանաբար մեր իշխանություններն այդքանը հաշվարկած կլինեն:

– Այսինքն՝ սա գլխավորապես դիվանագիտական քայլ է Էրդողանի կողմից: Մարդասիրության ինչ-որ էլեմենտներ ունի, բայց հիմնականում դիվանագիտական, քաղաքական հաշվարկներով արված քայլ է:

– Չէ, ես չեմ կարծում՝ մարդասիրության էլեմենտներ իրականում ունենա, բայց դու աշխարհին չես կարող բացատրել: Ինքը որ գնա, Եվրոպայում ասի՝ «ես օգնություն առաջարկեցի Հայաստանի իշխանություններին դեղորայքով»՝ մի քիչ էլ ճոխացնելով, «ոչ միայն չեն ընդունել, այլև շնորհակալություն անգամ չեն հայտնել»… Եթե նման հայտարարություն անի՝ Եվրոպայում ի՞նչ պիտի ասեն, հո չե՞ն ասելու՝ հայերը ճիշտ են վարվել:

– Իսկ Թուրքիայում ընդհանուր վիճակը՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, ինչպիսի՞ն է:

– Կարծես թե, բավական վատ է: Դեռ գագաթնակետին չի բարձրացել վարակի ծավալումը: Հետո, հաղորդած տվյալներին (մինչև հիմա՝ ապրիլի 9-ի կեսօրի դրությամբ, իբր թե 812 մարդ է մահացել) ընդդիմությունը չի հավատում: Բացի այդ, թուրք բժիշկների միություն կա, նրանք էլ չեն հավատում: Հեռուստատեսությամբ ասացին, որ ասածին առնվազն հազարով պետք է բազմապատկել: Իսկ վարակվածների թիվը կախված է թեստավորման քանակից: Թուրքիան մոտ 83 մլն բնակչություն ունի: Թեստավորումն էլ ամեն տեղ չեն անցկացնում, կենտրոնական, խոշոր քաղաքներում են հիմնականում անցկացնում: Իգդիրում, Աղլիում, Կարսում, պարզ է, չեն անցկացնում: Անցկացնում են աչքի ընկնող կենտրոններում՝ Անթալիայում, Իզմիրում, Ստամբուլում: Եվ դա էլ ահագին բարդ է, հաճախ հիվանդանոցները մարդկանց չեն ընդունում: Հեռախոսահամար են տվել, ասել են՝ եթե ախտանշաններ կունենաք՝ զանգահարեք, բայց մեկն ասաց, թե 6 օր է՝ զանգում է, չի կարողանում կապվել, չեն պատասխանում: Ով փող ունի՝ մեծահարուստները, հայտնի դերասանները, հասարակայնության ներկայացուցիչները, գնում, թեստավորվում են մասնավոր հիվանդանացներում: Ու թեև Էրդողանը ասել էր, որ թեստավորումը անվճար է բոլոր հիվանդանոցներում, այդ թվում՝ մասնավոր, միևնույն է, մինչև փողը չվճարես՝ չեն թեստավորում: Առողջապահության միջազգային կազմակերպությունն էլ Թուրքիայի մասին հատուկ հոդված է ընդունել: Զգուշացրել են, որ Թուրքիայի վիճակը կորոնավիրուսով վարակվածների առումով կարող է շատ կտրուկ վատանալ:

– Իսկ Թուրքիան օգնության կարիք չունի՞: Օրինակ, Հայաստանը կարո՞ղ է ինչ-որ օգնություն ցույց տալ կամ պե՞տք է արդյոք նման քայլ անի:

– Նախ և առաջ պիտի հասկանանք, որ 83 մլն բնակչություն ունեցող երկրի մասին ենք խոսում: Դրան էլ գումարեք շուրջ 5 մլն սիրիացի, աֆղանստանցի, պակիստանցի փախստականներին: Այդքան մարդկանց ինչպե՞ս օգնես: Էրդողանն ինքը պետք է նախ օգնի իր ժողովրդին: Մարդիկ տանը փակված են, ուտելու հաց չունեն: Գնչուներից մեկը Ֆեյսբուքում գրել էր, որ «սոված եմ, ընտանիքս, երեխաներս էլ են սոված», Ստամբուլի սոցապահովության քաղաքային վարչության պետի տեղակալը սրան պատասխանել էր՝ «սոված ես՝ սոված էլ սատկի՛ր»: Մեկ օր հետո, հակազդեցությունների, հասարակական ճնշման տակ, պաշտոնից ազատեցին: Այնպես որ, օգնության կարիք, իհարկե, ունեն, բայց հասարակ, աղքատ ժողովուրդն ունի: Մարդիկ ճարահատյալ վիճակում են: Իսկ մյուսները, ասենք՝ Ստամբուլի միլիոնատերերը, հարուստ քաղաքների բնակիչները, բնականաբար, դրա կարիքը չունեն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում