Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Էրդողանը Բաքվում խոսեց Ղարաբաղի մասին․ թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքն ավելի իրական է դառնում

«Ակնհայտ է, որ Թուրքիան չի բավարարվի միայն հայտարարություններով։ Իր վաղեմի ցանկությունն է ներթափանցել Արցախյան կոնֆլիկտի լուծման որևէ հարթակ և կյանքի կոչել իր ակնհայտ կողմնակալ դիրքորոշումը այդ հարթակում։ Թուրքիան կրկնում է Ադրբեջանի ռասիստական հայտարարությունների ոճը՝ խրախուսելով Բաքվի այդ քաղաքականությունը։ Եվ ես կարող եմ վստահաբար ասել, որ այն սպառնալիքը, որ կա թուրք-ադրբեջանական տանդեմից, ավելի իրական է դառնում։ Այդ սպառնալիքը միշտ եղել է կախված Հայաստանի և Արցախյան խնդրի վրա և ամեն պահի այն կարող է ավելի իրական դառնալ։ Այնպես որ՝ լուրջ ջանքեր են պետք ամեն անգամ Թուրքիային հակադարձելու և նրա քայլերը կանխելու համար»։

Մերձավորարևելյան խնդիրների մեջ խրված Թուրքիան վերջին շրջանում նկատելի ակտիվություն է ցուցաբերում նաև մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի հարցերի ու մասնավորապես՝ Արցախյան հիմնախնդրի առնչությամբ։ Հունվարի վերջին Թուրքիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մևլութ Չավուշօղլուն էր խոսել այս թեմայի վերաբերյալ՝ ասելով, թե Թուրքիան այս տարի կարևորելու է Ղարաբաղի հարցը։ Բայց ինչն առավել ուշագրավ է՝ ուղերձով դիմել էր Ռուսաստանին՝ ըստ էության առաջարկելով ռուսական կողմին լուծել այս հիմնախնդիրը համատեղ ուժերով։

«Եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը՝ մենք կլուծենք այս հարցը», – ասել էր Թուրքիայի արտգործնախարարը։

Հիմա էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է Բաքվում անդրադարձել հարցին՝ հայտարարելով, թե «Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է»։

Էրդողանի խոսքով՝ Անկարայի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը «մեծ երազանք է»։

«Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին այս հարցում: Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերջին 25 տարում ոչ մի արդյունք չի տվել», – ասել է Թուրքիայի նախագահը:

Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի գործող նախագահը հրապարակայնորեն խոսում է Արցախի հիմնահարցի մասին, այդ թվում՝ Ադրբեջան կատարած այցերի ժամանակ։ Հիշենք թեկուզ 2017 թ. հոկտեմբերի 30-ին՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման օրը, Բաքվում Էրդողանի արտաբերած այն խոսքերը, թե «Ղարաբաղի հարցը մեզ համար արնահոսող վերք է՝ ինչպես և Ադրբեջանի համար»:

Բայց ներկայիս շրջափուլում, երբ Թուրքիան գնալով ավելի ագրեսիվ է դառնում Սիրիայի հյուսիսում՝ ոչ միայն առճակատման մեջ մտնելով Դամասկոսի կառավարական ուժերի հետ, այլև վատթարացնելով հարաբերությունները սիրիական հակամարտության կարգավորման գծով իր հիմնական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, Էրդողանի այս ակտիվացումը ադրբեջանական ուղղությամբ և Արցախի հարցին առնչվող հայտարարությունները լուրջ մտահոգություն են առաջացնում Հայաստանում։ Համենայն դեպս, հայ մասնագետները Թուրքիայից, մեղմ ասած, կառուցողական քայլեր չեն սպասում Արցախի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ։

Թեմային շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

– Պարոն Մելքոնյան, Չավուշօղլուի, Էրդողանի վերոհիշյալ հայտարարություններն ունե՞ն կոնցեպտուալ բովանդակություն, դրանց տակ իրական ծրագիր կամ մտադրություն կա՞, թե՞ սրանք զուտ հռչակագրային բնույթի հերթապահ հայտարարություններ են։

– Նախ, պետք է ֆիքսել, որ դա թուրքական ավանդական հռետորաբանության մաս է կազմում, և տարբեր տարիներին նմանատիպ արտահայտություններ, հայտարարություններ եղել են։ Պարզապես երբեմն կարելի է նկատել այդ հայտարարությունների ոճի կոշտացում, խստացում։

Ինչ վերաբերում է այդ հայտարարությունների տակ եղած ենթատեքստին կամ իրական քաղաքական քայլերին և նպատակներին, ապա կարծում եմ՝ ավելի քան ակնհայտ է, որ Թուրքիան չի բավարարվի միայն հայտարարություններով։ Իր վաղեմի ցանկությունն է ներթափանցել Արցախյան կոնֆլիկտի լուծման որևէ հարթակ և կյանքի կոչել իր ակնհայտ կողմնակալ դիրքորոշումը այդ հարթակում։

Եվ երրորդը․ սրանով նաև հերքվում են Թուրքիայի այն հայտարարությունները կամ մոտեցումները, որ ինքը պատրաստ է ներգրավվել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես անկողմնակալ դիտորդ կամ մի երկիր, որի քայլերը միտված կլինեն խաղաղության հաստատմանը։ Այստեղ ակնհայտ է, որ Թուրքիան կրկնում է Ադրբեջանի ռասիստական հայտարարությունների ոճը՝ խրախուսելով Բաքվի այդ քաղաքականությունը։ Եվ ես կարող եմ վստահաբար ասել, որ այն սպառնալիքը, որ կա թուրք-ադրբեջանական տանդեմից, ավելի իրական է դառնում։ Այդ սպառնալիքը միշտ եղել է կախված Հայաստանի և Արցախյան խնդրի վրա և ամեն պահի այն կարող է ավելի իրական դառնալ։ Այնպես որ, կարծում եմ, լուրջ ջանքեր են պետք ամեն անգամ Թուրքիային հակադարձելու և նրա քայլերը ինչ-որ առումով կանխելու համար։

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Թուրքիայի գործողությունները Արցախի ուղղությամբ։ Դրանք կլինեն դիվանագիտական ջանքե՞ր, թե՞ ավելի շուտ պետք է սպասել ռազմական բնույթի սադրանքներ, Ադրբեջանի հրահրում։ Կամ գուցե մե՞նք ենք շատ բացասական գնահատում Թուրքիայի դիրքորոշումը այս հարցում։

– Ձեր նշած բոլոր այդ տարրերը թուրքական քաղաքականության մեջ շատ հաճախ միահյուսված են հանդես գալիս, այսինքն՝ թվացյալ դիվանագիտական քայլեր, դրա տակ՝ տարատեսակ սադրանքներ, նաև՝ ուժի ցուցադրում, ապակառուցողական քայլեր և այլն։ Եվ չեմ կարծում, որ մենք սխալ ենք գնահատում թուրքական սպառնալիքը կամ նրա մոտեցումները սխալ ենք ընկալում։ Ես կարծում եմ, որ այդ մոտեցումները հստակ ապակառուցողական են և քանիցս առիթներ եղել են, որպեսզի և՛ Հայաստանը, և՛ միջազգային հանրությունը տեսնի թուրքական մոտեցումների, քայլերի, միջամտությունների ապակառուցողական բնույթը։ Եվ տարածաշրջանում լարվածության աճին զուգահեռ թուրքական սադրանքները էլ ավելի ակնհայտ են դառնում։ Այնպես որ՝ չի կարելի բացառել, որ այս հարցում Թուրքիան հերթական անգամ կարող է դիմել սադրանքի կամ վիճակը էլ ավելի ապակայունացնելուն միտված քայլերի։

– Շատ վերլուծաբանների կարծիքով՝ 2016 թ ապրիլյան սրացմանը ղարաբաղյան հակամարտության գոտում և Ադրբեջանի ագրեսիային որոշակիորեն նպաստել է նոր կոնֆլիկտների առաջացումը հարակից տարածաշրջանում, հատկապես՝ ուկրաինական և սիրիական հակամարտությունների բռնկումը։ Այսօր սիրիական հակամարտությունը, հատկապես Իդլիբի խնդրի սրացումը և Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների վատթարացումը այս հողի վրա կարո՞ղ են ազդել ղարաբաղյան հակամարտության վրա։

– Եթե առաջնորդվում ենք սառը քաղաքագիտական տրամաբանությամբ, ապա ցանկացած խնդիր, որտեղ հակառակորդ կամ մրցակից պետությունը ունի շահագրգռություն և իր համար նուրբ կետեր, նրան ձեռնտու է թեժացնել այդ խնդիրները, այդ կոնֆլիկտները և մրցակից պետության համար ստեղծել նոր խնդիրներ ու մտահոգություններ։ Այս պարագայում կարող ենք հստակ ասել, որ Ռուսաստանի ներգրավվածությունը Արցախյան հիմնահարցում, Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ, բնականաբար, դարձել են և հետագայում էլ կարող են դառնալ թուրքական թիրախ՝ Ռուսաստանին ոչ ուղիղ, այլ անուղղակի հարված հասցնելու և Ռուսաստանի համար ավելի բարդ իրավիճակ ստեղծելու տեսանկյունից։ Եվ այստեղ թուրքական ջանքերը, կարող եմ ասել, երկուսը մեկում կարող են հանդես գալ․ մի կողմից՝ նրա ընդգծված հակահայկական դիրքորոշումն ու պրո-ադրբեջանական քայլերը, մյուս կողմից՝ Ռուսաստանի նկատմամբ իր ոչ միանշանակ քաղաքականության դրսևորումները։ Ես չեմ հավատում թուրք-ռուսական թվացյալ լավ հարաբերություններին։ Ես կարծում եմ, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում և ամեն պահի այդ հարաբերությունները կարող են ակտիվանալ կամ ծագել նոր խնդիրներ։ Իսկ Արցախյան հարցը ավանդական խնդիրներից մեկն է այդ շարքում։

– Այսինքն՝ դա թուրքական ընկալո՞ւմն է։ Մտածում են, թե Հայաստանին վատություն անելով՝ Ռուսաստանի՞ն են վատություն անում։

– Ոչ թե մտածում են, թե վատություն են անում, այլ թուրքական ընկալումն այն է, որ ղարաբաղյան հակամարտության թեժացումը, ակտիվացումը կարող է նորանոր խնդիրներ առաջացնել Ռուսաստանի համար, ինչն, իրենց կարծիքով, ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում կարող է սակարկման, բանակցությունների կամ թուրքական տեսակետները ամրապնդելու հնարավորություններ ստեղծել։

– Դուք ընդգծեցիք, որ չեք հավատում, թե Թուրքիան ու Ռուսաստանը կպահպանեն թվացյալ լավ հարաբերությունների մակարդակը։ Եվ իսկապես, այս երկու երկրների հարաբերությունները պատմության ընթացքում շատ անկայուն ու փոփոխական են եղել։ Այդուհանդերձ, Չավուշօղլուի վերոնշյալ հայտարարությունից հետո մամուլում արդիական են դարձել քննարկումներն այն տեսակետի շուրջ, որ Թուրքիան և Ռուսաստանը, հնարավոր է, փորձեն Լեռնային Ղարաբաղում կիրառել Սիրիայում ռուս-թուրքական ջանքերով ստեղծված «անվտանգության գոտիների» մոդելը։ Որպես մասնագետ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս խոսակցություններին։

– Ես բացասաբար եմ վերաբերվում Արցախյան հարցին առնչվող ցանկացած հռետորաբանության, հայտարարության, որը հակասում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, անկախ նրանից, թե ո՞վ է նման տեսակետ հնչեցնում կամ ո՞ր երկրի ներկայացուցիչն է նա։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին կարևոր է Արցախի ժողովրդի անվտանգությունը և ինքնորոշվելու իր բնական իրավունքի ճանաչումը։ Այնպես որ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ համեմատել Արցախի հիմնախնդիրը սիրիական խնդրի հետ և դիտարկել համանման լուծումներ՝ կապված անվտանգության գոտիների հետ։ Հայ ժողովուրդը Արցախի շուրջ անվտանգության գոտի ձևավորել է՝ ազատագրելով 7 շրջանները և գոնե համեմատաբար ապահովելով իր անվտանգությունը։ Կարծում եմ, որ մենք վաղուց ենք պատմությունից դասեր քաղել այն մասին, որ մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե տարատեսակ պայմանագրերն ու խոստումները, այլ իրապես հայկական բանակի կողմից ամրագրված անվտանգային գոտիներն ու սահմանները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում