Tuesday, 30 04 2024
15:45
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեր միակ ռեալ հույսը մեր սեփական ռեսուրսներն են, կամ՝ իմ պատասխանը կորոնաճգնաժամին

Որոշեցի գրել, որովհետև համաճարակը ստիպեց հետևություններ անել ոչ թե «ինչ չենք արել կամ սխալ ենք արել», այլ՝ «ստեղծված իրավիճակում ի՞նչ անենք, որ արդյունավետ լինի» տեսանկյունից։ Եվ ուրեմն. ի՞նչ դասեր մենք քաղեցինք այս համաճարակից.

1) Առողջապահական համակարգը՝ կազմակերպումը, կառավարումը և ներգրավված մարդիկ ավելի լուրջ ուշադրության են արժանի։

2) Լոկալ և համաշխարհային աղետների պարագայում սպասարկման և զբոսաշրջության ոլորտը առաջինն է կաթվածահար լինում։

3) Ցանկացած աղետի պարագայում սննդամթերքով ապահովումը դառնում է գերկարևոր, հետևաբար՝ գյուղատնտեսության զարգացումը ռազմավարական խնդիր է։

4) Խուճապային տրամադրությունները և ընկճախտը հաղթահարելու միակ մեթոդը, որ կիրառեց աշխարհը, պատշգամբային և օնլայն համերգներն էին, մարդկանց կարգապահությունն ու էթնոմշակութային ընկալումը։

5) Աշխարհով մեկ աշխատող ՀՀ քաղաքացիներին տուն վերադարձնելու անհրաժեշտությունը, որ բոլոր երկրների համար խնդիր դարձավ:

6) Փոքր ու միջին բիզնեսին օժանդակելը ընդհանրական խնդիր է բոլոր պետություններում, Հայաստանում՝ հատկապես:

7) Հանքարդյունաբերության ոլորտի կայունությունը և ստեղծված իրավիճակում բյուջե երաշխավորված մուտքեր ապահովելը:

Հետևություն. տնտեսական ճգնաժամը արդյունավետ ու արագ հաղթահարելու նպատակով վերանայել կառավարության կառուցվածքը և ձևավորել՝ 1) գյուղատնտեսության նախարարություն, 2) մշակույթի նախարարություն, 3) ատոմային էներգետիկայի նախարարություն, 4) որպես առաջնային դիտարկել գոյություն ունեցող ատոմակայանից կրկնակի հզոր ատոմակայան կառուցելու խնդիրը (Ատոմակայանը մեզ համար ոչ միայն ամենահուսալի և մատչելի էլեկտրաէներգիա ապահովող կառույցն է, այլև վարկանիշային ու ռազմավարական նշանակություն ունի։) 5) նախաձեռնել ու խրախուսել հայրենական ավիափոխադրող ունենալու խնդիրը, թեկուզ լիզինգային տարբերակով, 6) ստեղծել արդյունաբերության նախարարություն՝ լեռնամետալուրգիական վարչությամբ, որպես տնտեսության հուսալիությունը ապահովող և համակարգաստեղծ ճյուղ ճանաչել հանքարդյունաբերությունը հիդրոմետալուրգիական տեխնոլոգիայով լեռնամետալուրգիայի վերածելու գործառույթը, ինչի համար, բարեբախտաբար, թե ներքին, թե արտաքին ներդրումներ առաջարկող ընկերությունների պակաս չկա (Հանքարդյունաբերության ոլորտը ցույց տվեց, որ լինելով կայուն՝ նման իրավիճակներում բյուջե երաշխավորված մուտքեր ապահովող միակ ոլորտն է։ Մեր ունեցած ռեսուրսները մենք ինքներս պետք է վերածենք ապրանքի և ավելացնենք մեր ՀՆԱ-ն՝ զուգահեռ զարկ տալով քիչ նյութատար, շատ աշխատատար և գիտատար տնտեսությանը։), օրենքի ուժով արգելել Ամուլսարի շահագործումը խոչընդոտող գործընթացները և այսուհետ բոլոր բնապահպանական խնդիրները լուծել արտադրական ձեռնարկությունների պայմանագրային պարտավորությունները խստագույնս վերահսկելով 7) ստեղծել ջրային ռեսուսների կառավարման վարչություն՝ վարչապետին ուղիղ ենթակայությամբ, 8) Հյուսիս-հարավ ավտոճանապարհին տալ ռազմավարականի կարգավիճակ, 9) ռազմաարդյունաբերական վարչությունը դարձնել վարչապետին կից՝ գործընթացները արագացնելու և կարևորությունը շեշտելու նպատակով, 10) որպես ՀՀ հիմնական և գերակա զարգացման ուղղություն հայտարարել գիտությունը և պետական շահույթների հիմնական մասը ուղղորդել այս ոլորտ՝ ամբողջությամբ վերանայելով բարձրագույն կրթական համակարգը և վերածելով Սիլիկոնյան հովտի օրինակով գիտելիք արտադրող կառույցի։

Փորձեցի հնարավորինս հակիրճ ներկայացնել իմ դիտարկումները, որ, բնականաբար, ենթակա են քննարկման։ Չեմ համարում, թե սա վերջին ճշմարտությունն է, սիրով կընդունեմ թե քննադատությունը, թե նոր առաջարկները: Բայց որ համաճարակը ևս մեկ անգամ հիմնավորեց, որ ՄԵՐ ՄԻԱԿ ՌԵԱԼ ՀՈՒՅՍԸ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԵՆ բոլոր ոլորտներում և բոլոր առումներով, սա անհերքելի է։ Ինչպես անհերքելի է, որ մեզ անհրաժեշտ է՝ 1) ինքնիշխանության ամրապնդում՝ քաղաքական, տնտեսական, պատմամշակութային, 2) ինքնանույնականացման և ազգային արժեքային համակարգի ձևավորում, 3) աշխարհիկ և հոգևոր իշխանության միասնություն՝ հասարակության համերաշխության ու ներդաշնակ զարգացման համար:

 

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում