Thursday, 02 05 2024
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով

Համաշխարհային բանկը 2020թ Հայաստանում կանխատեսում է 1․7 տոկոս ՀՆԱ-ի աճ

«Հայաստանի տնտեսությունը արձանագրել է ուժեղ կատարողական 2019թ: Ինչևէ, «COVID-19» համավարակի և ապրանքների գների անկման պայմաններում 2020թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսված մակարդակը կտրուկ նվազել է (մինչև 1.7 տոկոս), եթե ամառվա կեսերին տնտեսությունը սկսի վերականգնվել: Համաճարակի երկարաձգման սցենարում (որի հավանականությունը գնալով մեծանում է) աճը կդադարի կամ տնտեսությունը կկրճատվի: Դոլարացված տնտեսության և արտահանման նեղ բազայի պայմաններում է´լ ավելի է բարդանում ցնցման կառավարման մարտահրավերը: Տնտեսության վերականգնումը ակնկալվում է որ տեղի կունենա 2020թ. հետո, երբ ցնցումը կավարտվի: Աճի ցածր տեմպը կարող է դանդաղեցնել աղքատության կրճատման ուղղությամբ արդյունքները»,- Ասված է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես ընդլայնվել է 2019 թվականին, երբ իրական ՀՆԱ-ի աճը դարձել է 7.6 տոկոս: Աճը հիմնականում պայմանավորված է մասնավոր սպառմամբ, իսկ ներդրումներն ունեցել են չափավոր ազդեցություն աճի վրա: «Արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 10 տոկոսով, բայց տվյալ աճի վրա չեզոքացնող ազդեցություն է ունեցել ներքին պահանջարկի բավարարմանն ուղղված ներկրման գծով ծախսերի ավելացումը: Առաջարկի մասով ընդհանուր աճում ծառայություններին բաժին է ընկնում մոտ 70 տոկոսը, մինչդեռ արտադրությունն ապահովել է աճի շուրջ 18 տոկոսը: Շինարարության ոլորտը 2019թ. ընդլայնվել է 4.2 տոկոսով՝ արձանագրելով աճի ամենաբարձր տեմպը վերջին տասնամյակում: Գյուղատնտեսության ոլորտը շարունակել է կրճատվել, թեև ավելի դանդաղ տեմպով: Միջին տարեկան գնաճը 2019թ. 1.4 տոկոս էր (2018թ. 2.5 տոկոսի համեմատ), որը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ըմպելիքների գների աճով: Ցածր գնաճի միջավայրը պահպանվեց 2020թ. սկզբին, երբ նախորդ տարվա համեմատ փետրվարին գները ընկան 0.5 տոկոսով: Ի պատասխան, կենտրոնական բանկը երկու անգամ 2019թ. և կրկին 2020թ. մարտին իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ կուտակային 75 բազային կետով, այն դարձնելով 5.25 տոկոս: Բյուջետային հաշիվներն արձանագրել են ՀՆԱ-ի 0.8 տոկոսի դեֆիցիտ 2019թ., որը ՀՆԱ-ի 2.3 տոկոս դեֆիցիտի նպատակային մակարդակի համեմատ էապես ցածր է: Հարկերի հավաքագրման նշանակալից գերակատարման շնորհիվ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը աճեց՝ կազմելով 23 տոկոս, որը 2018թ. համեմատ 1.5 տոկոսային կետով բարձր է: Ավելին, կատարվել է տնտեսվարողների նկատմամբ ժամկետանց պարտավորությունների վերադարձ ՀՆԱ-ի 0.7 տոկոսի չափով: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա ընթացիկ ծախսերը կատարվել են պլանին համապատասխան, մինչդեռ բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը կատարվել են մոտ 85 տոկոսով, ինչը բարելավում է նախորդ տարիների համեմատ: Կառավարության պարտքը 2019թ. վերջին (կառավարության միջնաժամկետ պլանով նախատեսվածից մեկ տարի ավելի շուտ) նվազեց՝ հասնելով ՀՆԱ-ի 50 տոկոս մակարդակին: Պետական պարտքը (ներառյալ կենտրոնական բանկի պարտքը) նվազեց՝ կազմելով ՀՆԱ-ի 53.6 տոկոսը»,-նշված է Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ:

Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020թ. կանխատեսման վրա մեծապես ազդել է «COVID-19» համավարակը և ապրանքների գների անսպասելի անկումը: Ելակետային սցենարով, որի համաձայն 2020թ. ամռան կեսից կսկսվի տնտեսության աստիճանական վերականգնումը, 2020թ. իրական ՀՆԱ-ի աճը կընկնի մինչև 1.7 տոկոս, այսինքն՝ այն կկազմի վերջին երեք տարում գրանցված աճի միջին տեմպի մեկ քառորդը՝ հաշվի առնելով արտահանման և ներքին պահանջարկի վրա բացասական ազդեցությունը: «Ակնկալվում է, որ տեմպի դանդաղման ազդեցությունը կմեղմվի բյուջետային ընդլայնման շնորհիվ, որը կապահովվի ընթացիկ (մասնավորապես, առողջապահական և սոցիալական) ծախսերի ավելացման, ինչպես նաև բիզնեսին աջակցության և պետական ներդրումների ծավալի ավելացման միջոցով: Աշխատատար ոլորտների վրա բացասաբար ազդող՝ աճի տեմպի դանդաղման պայմաններում աղքատության կրճատման մակարդակը լավագույն դեպքում կլինի չափավոր: Միևնույն ժամանակ, համաճարակի երկարաձգման դեպքում տեղի կունենա ՀՆԱ-ի դինամիկայի դադար կամ նույնիսկ տնտեսական կրճատում: Սրա հավանականությունն աճում է՝ հաշվի առնելով ողջ աշխարհում առողջապահական, տնտեսական և ֆինանսական ցուցանիշների վատթարացումը: Այս սցենարով աղքատությունը կաճի»,- ասված է կանխատեսման մեջ։

Ակնկալվում է, որ գնաճային ճնշումները կմնան ցածր՝ արտացոլելով ապրանքների ցածր համաշխարհային գները և նվազող պահանջարկը: Նշվում է, որ փոխարժեքի վրա ճնշումները կարող են հեշտորեն հանգեցնել ավելի բարձր գնաճի: «Արտաքին պակասուրդը կմնա բարձր՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի տնտեսության թուլացման և ռուբլու արժեզրկման պատճառով արտաքին պահանջարկը կկրճատվի, իսկ մասնավոր տրանսֆերտները կտրուկ կնվազեն: Սա կարող է ճնշում գործադրել փոխարժեքի վրա: 2020թ. մարտի առաջին կեսին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի համեմատ կորցրեց իր արժեքի ավելի քան 2 տոկոսը: Կենտրոնական բանկի պահուստները և ԱՄՀ-ի հետ նախապատշպանական բնույթի պայմանավորվածությունը ապահովում են որոշակի բուֆեր, բայց հնարավոր է, որ դրամի արժեզրկման ավելի ուժեղ ճնշումների դեպքում անհրաժեշտ լինի ճշգրտել քաղաքականությունները:

Բյուջեն կապահովի որոշ ֆիսկալ խթան. կանխատեսվող բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի մոտ 4.7 տոկոսին, ներառյալ «COVID-19» համավարակին արձագանքման ուղղված ՀՆԱ-ի 2.2 տոկոսի չափով ֆիսկալ խթանի փաթեթը: ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսին հասնող կառավարության պարտքի պայմաններում հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կիրառել ֆիսկալ կանոնի բացառման մասին դրույթը: Կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կվերականգնվի՝ 2021-22թթ. կազմելով շուրջ 4.5 տոկոս, որին կաջակցեն կայունացող արտաքին պայմանները և հետաձգված աշխատանքների կատարումը: Հաշվի առնելով աճի պատմական առաձգականությունը՝ ակնկալվում է, որ աղքատության մակարդակը կվերառանա իր նվազող դինամիկային»:

Համաշխարհային բանկն ընդգծում է, որ Հայաստանի համար անմիջական մարտահրավերը «COVID-19» համավարակն է: Կանխատեսման համաձայն՝ երկրի վրա կազդի և´ ապրանքների, և´ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի ժամանակավոր փլուզումը: «Հատկապես խոցելի է զբոսաշրջությունը՝ մի ոլորտ, որը վերջին տարիներին հաստատուն զարգացել է: Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակներից՝ պղնձի, գների անկումը կշարունակի բացասաբար ազդել արտաքին մնացորդի վրա: Մասնավոր տրանսֆերտները (որոնք 2018թ. կազմել են ՀՆԱ-ի շուրջ 12 տոկոսը և եկել են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից) ծառայում են որպես բացասական ազդեցության լրացուցիչ խողովակ: «COVID-19»-ի տարածման սահմանափակմանն ուղղված ջանքերը («ֆիզիկական հեռավորության պահպանումը» և այլ կանխարգելիչ միջոցառումները, ներառյալ արտակարգ իրադրության սահմանումը) է´լ ավելի կկրճատեն պահանջարկը: Տնտեսության դոլարացման մակարդակի և արտահանման մեջ դիվերսիֆիկացիայի բացակայության պայմաններում է´լ ավելի դժվար կլինի կառավարել ցնցումը: Ինչևէ, համեմատաբար առողջ բանկային հատվածը, ԱՄՀ-ի հետ ձեռք բերված նախապաշտպանական բնույթի պայմանավորվածությունը, ինչպես նաև որոշ բյուջետային բուֆերները մասամբ մեղմում են ռիսկերը:

«COVID-19» համավարակից զատ, արտահանման վրա հիմնված կայուն աճի ուղով ընթանալու համար Հայաստանին անհրաժեշտ է առաջ տանել բարեփոխումները՝ ուղղված մրցակցության բարելավմանը և դիմակայունության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում