ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Չինաստանի, նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ գերմանական Bild ամսագրին տված հարցազրույցում։
Թրամփը սերտ համագործակցում է ողջ աշխարհի պետությունների ղեկավարների հետ, նշել է Պոմպեոն։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է իր վրա վերցնել ղեկավար դերը և օգնել ողջ աշխարհին հաղթահարելու համավարակը։