Wednesday, 29 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Մայիլյանն ու Բաբայանը ժողովրդին շեղելով իրենց խնդիրը կատարել են, իսկ Փաշինյանը արցախցուն մենակ թողեց սերժառոբական կլանի դեմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, ապրիլի 14-ին Արցախում պետք է անցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, թեկնածուներից Մասիս Մայիլյանն  իր ընտրողներին կոչ է արել չմասնակցել քվեարկությանը։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք։

Նախքան Մասիս Մայիլյանի նման որոշումը մենք  հենց հաջորդ օրը որոշեցինք չմասնակցել ընտրությանը։ Մենք չենք ուզում նման կոպիտ սխալ գործել։ Ընտրությունները կեղծված են եղել դեռ վաղուց, մեկուկես տարի շարունակ ՀՀ նոր իշխանությունները Արցախի ժողովրդին մենակ թողեցին սերժառոբական կլանի դեմ ու նրանց պատրաստեցին ընտրություններին։ Հայտնի քաղաքական ուժերը արդեն տարիուկես քարոզարշավ են արել. դա յուրահատուկ կեղծման ձև էր։ Վերջում էլ հաղթեց փողն ու կաշառքը, ինչը մեծ ցավ է մեզ համար։ Մենք չենք պայքարել աթոռի կամ պատգամավորական մանդատի համար, մենք գաղափարի համար ենք պայքարել՝ Հայաստանի ու Արցախի միացում։ Ընտրվելու դեպքում էլ պետք է այդ համակարգն ընդհանրապես լուծարեինք՝ նախագահական, կառավարման, Ազգային ժողովի, մասնակցեինք Հայաստանի համապետական ընտրություններին ու այստեղ մարզպետ նշանակեինք։

Երկրորդ փուլ հասկացությունը մեզ համար կարևոր չէ, որովհետև դա նույն կեղծված ընտրությունների շարունակությունն է, ու այստեղ պետք է, եթե ՀՀ իշխանություններն իրոք հեղափոխական են, մտածեն Արցախի վերամիավորման մասին ու այդ գործընթացը հասցնեն ավարտին։ Միջազգային հարաբերությունների մեջ բոլոր նախադրյալները կան, որպեսզի այդ գործընթացն արվի։ Պարզապես  ես համոզված եմ, որ միջազգային հանրությունն ու միջազգային կազմակերպությունները միմիայն զարմացած են Հայաստանի ու Արցախի դանդաղկոտության վրա, որ համառորեն այդ գործընթացը չեն իրականացնում։ Նախկին իշխանությունների դեպքում հասկանալի էր՝ ուզում էին իրենց հավերժ իշխանությունը պահել Արցախի առանձին սուբյեկտավորման տարբերակով։ Բայց հասկանալի չէ Նիկոլ Փաշինյանի այս դիրքորոշումը՝ հատկապես, երբ նա հայտարարել է, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Նաև զարմանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանն օրինակելի համարեց այս ընտրությունները։ 2018 թվականին նա պայքարեց նմանօրինակ ընտրության դեմ Հայաստանում, բայց ավելի կոպիտ ընտրախախտումներով այս ընտրությունը նա ողջունեց Արցախում։ Սա մտորումների ու կարևոր որոշումներ ընդունելու տեղիք է տալիս։

– Հետաքրքիր էր նաև Սամվել Բաբայանի՝ հետ կանգնելու որոշումը, իր հարցազրույցներից պարզ է դառնում, որ նա այլևս Մասիս Մայիլյանին չի սատարելու։ Ինչո՞վ կպայմանավորեք այս մոտեցումը։ Եվ նաև, ի տարբերություն Ձեզ, սա չի պայմանավորում համաճարակի վտանգով։

– Ոչ, իհարկե։ Թե՛ Մասիս Մայիլյանը և թե՛ Սամվել Բաբայանն իրենց խնդիրը կատարել են։ Նրանք շեղել են ժողովրդին, խաբել ժողովրդին։ Նրանք իրական ընդդիմություն չէին, մի մասն ընդամենը ամբիցիոզ գործիչներ են, ուրիշներին չեն նկատել, չեն ուզեցել, որ միանան, կամ իրենց միացնեն իրական ընդդիմադիրներին՝ ինձ կամ Խանումյան Հայկին։ Նրանք վերարտադրության յուրահատուկ ձև են ընտրել։ Ո՞վ է  Սամվել Բաբայանը՝ նախկին բռնապետ ու թալանչի, նրա նախկին թիմակիցները հիմա Արայիկ Հարությունյանի թիմում են։ Ո՞վ է  Մասիս Մայիլյանը՝ գուցե ինչ-որ հանգրվանում ընդդիմադիր, բայց արդեն իսկ իշխանության մեջ գտնվող ու թաթախված երկրի ընդերքի թալանի մեջ։ Այս մարդիկ փորձել են ընդդիմադիր ձևանալ, ու նրանց հաջողվել է։ Քանի որ Սամվել Բաբայանն ավելի ճարպիկ է, ավելի փորձված ձևով է կարողացել ընկղմվել ժողովրդի մեջ, մեծ քանակությամբ փող ծախսել, իսկ ո՞վ հովանավորեց, Քոչարյանը՝ բացեիբաց։ Եվ նա կարողացավ իշխանություններին զուգահեռ փող բաժանելով վերցնել ընդդիմադիր դաշտը։ Իսկ նրա  նպատակը հենց դա էր՝ վերցնել այդ տեղն ու գնալ սակարկության ու առևտրի։ Իսկ Արայիկ Հարությունյանը կգնա դրան, որովհետև նրա թիմակիցները Սամվել Բաբայանի նախկին թիմակիցներն են, որևէ տարբերություն չկա։ Այստեղ տուժելու է ժողովուրդը։

– Ժողովուրդն էլ կարծես ըմբոստանում է, նկատի ունեմ երեկվա հանրահավաքը, Արցախում տիրող տրամադրությունները։ Ի՞նչ  զարգացումներ են հնարավոր։

– Նպատակը պետք է ազնիվ լինի։ Եթե նրանք նախօրոք իրենց համար հարթակ են ստեղծել, որ իրական ընդդիմադիրները դուրս չգան, եթե դուրս էլ գան՝ լինեն լուսանցքում, ապա ազնիվ չէ։ Ծրագրված քայլ է։ Եթե ազնիվ են՝ պետք է հրավիրեն իրական ընդդիմադիրներին։ Եթե իրենք իրենց ընդդիմադիր են կոչում, պետք է իրական ընդդիմադիրներին կանչեն ու խորհրդակցեն։ Եթե չեն անում՝ ուրեմն ծրագիր ունեն, որը հայտնի չէ։ Մինչև հիմա եղած ծրագիրը ընդդիմադիր դաշտի տապալումն է եղել ու վերարտադրությունը։ Հիմա թե ինչ կլինի ապագայում՝ չգիտենք։ ՀՀ նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բերել են սրան։ Դիտորդական խումբ կար, որ ընտրակեղծիքների վերաբերյալ հստակ դիրքորոշում էր հայտնել, կառավարության որոշ գործիչներ, օրինակ՝ Արմեն Գրիգորյանը եկել-գնացել է ու իր տեսածի հետ կապված գնահատական չի տվել։ Կամ էլ եղել է այդ ամենի  կազմակերպիչը, որովհետև արդեն աթոռ ունեն, ու իրենց համար շատ լավ է այս վիճակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում