Thursday, 30 05 2024
Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին․ կա զոհ և վիրավորներ
Մ6 ճանապարհը նոր էինք, չէ՞, կապիտալ նորոգել. Էլի մեր նախագծման կուլտուրայի հարցն է. վարչապետ
ՌԴ խորհրդարանի փոխխոսնակը մեղադրել է Հայաստանին
14:15
Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
«Ոստիկանները պետք է սովորեն թե էթիկայի, թե վարքագծի կանոններ». ՄԻՊ
Ջրհեղեղի արդյունքներով պետք է կրկին անդրադառնանք ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Ջրագծերի, պոմպակայանների և այլ ենթակառուցվածքների մի մասը դեռ ջրածածկ է. ՏԿԵ նախարար
13:45
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի հարվածներ հասցնել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին
Աշխատավարձային ֆոնդից, գործողումներից տնտեսումներ ենք ունեցել․ ՄԻՊ
Պետք է վերլուծել, թե եղանակի տեսությանը որքանով է ադեկվատ եղել համապատասխան մարմինների արձագանքը
Միջազգային գործընկերները աջակցության պատրաստակամություն են հայտնել. Արարատ Միրզոյան
ՓԾ-ն ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 մարդու. Սանոսյան
Դեբեդում ջրի մակարդակը ջրհեղեղի օրերին 6 անգամ ավելի է եղել այսօրվա համեմատ
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին». Բայրամով
Վարչապետը ցավակցություն հայտնեց մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի զոհերի հարազատներին
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է ֆրանկաֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 44-րդ գլխավոր համաժողովին
Եթե Իլհամ Ալիեւը երկու հարցի պատասխանի
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Արևմուտքի պասիվացման դեպքում Բաքվից չենք տեսնի կառուցողական մոտեցում. ոչինչ չստորագրե՛լ Ալմաթիում
Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի ամբողջ սահմանի նկատմամբ
Վարչապետը ներկայացրել է ամենաթարմ քարտեզը. բայց բնօրինակը հրապարակված չէ
12:10
Նավթի գները նվազել են- 29-05-24
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Ակցիայի որոշ մասնակիցներ հարվածել են ոստիկաններին». ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Բագրատ Գալստանյանի «առաջին պատվիրանը»
Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
11:30
Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ

Բակո Սահակյանի գլխավորությամբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովի նիստ է գումարվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել, որին մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ նիստի սկզբում Նախագահին է ներկայացվել Հանրապետությունում վարակի հնարավոր տարածումը կանխարգելող ախտահանիչ աշխատանքների ընթացքը:

Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքներն իրականացնելիս պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել պետական և մասնավոր ձեռնարկություններին, հատկապես քաղաքացիներին ծառայություն մատուցող ընկերություններում իրականացվող աշխատանքներին, մայրաքաղաքի, շրջկենտրոնների, մեծ բնակավայրերի այն տարածքներին, որտեղ քաղաքացիների ակտիվ շարժեր կան:

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, և Արցախում վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող համալիր միջոցառումների շրջանակներում Հայաստանի ներսում և ՀՀ-ից Արցախ ու հակառակ ուղղություններով մտցված սահմանափակումների վերաբերյալ Նախագահը նշել է, որ անցակետերում աշխատանքը պետք է իրականացվի բարձր մակարդակով, իսկ քաղաքացիները պետք է պատշաճ ձևով տեղեկացվեն տեղաշարժի հետ կապված բոլոր սահմանափակումների մասին:

Ըստ աղբյուրի, անցակետերում իրականացվող ծառայության շուրջ քննարկման ընթացքում Նախագահին զեկուցվել է, որ Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները տեղում ախտահանվում են: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցները ըմբռնումով են մոտենում ստեղծվող անհարմարություններին, ընդգծելով, որ վարակի տարածումը կանխող տարբեր միջոցառումները, ցավոք, մեր քաղաքացիների համար որոշակի դժվարություններ են ստեղծում, որի հաղթահարման ուղղությամբ օպերատիվ շտաբը լրացուցիչ աշխատանքներ է իրականացնում:

Առողջապահության նախարարը նիստի մասնակիցներին ներկայացրել է անցնող շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների, բուժհաստատություններում իրականացվող լրակահավորման միջոցառումների ու պահուստների ընթացիկ համալրումների մասին ամփոփ տեղեկատվություն: Նախագահն ընդգծել է, որ խիստ կարևորում է նաև ԶԼՄ-ների հետ ակտիվ, օպերատիվ աշխատանքն ու քաղաքացիների համար հետադարձ կապի ապահովման անհրաժեշտությունը և հանրության շրջանում իրականացվող իրազեկման արշավները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում