Tuesday, 30 04 2024
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է

Բորիս Ջոնսոնը մարդկանց հրահանգել է մնալ տանը

Միացյալ Թագավարության վարչապետ Բորիս Ջոնսոնը տեսաուղերձում հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված նոր միջոցառումների մասին` բոլորին խստորեն հորդորելով մնալ տանը, դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

«Ուզում եմ տեղեկացնել վերջին քայլերի մասին, որ մենք ձեռնարկել ենք պայքարելու հիվանդության դեմ և այն, թե դուք ինչ կարող եք անել օգնելու», – ասել է Ջոնսոնն ու նշել` պետք է պահպանել ազգային առողջապահական ծառաության կարողությունները և փրկել ավելի շատ կյանքեր:

Ահա թե ինչու նա մարդկանց խնդրել է մնալ տանը` պանդեմիայի ընթացքում: «Ես այս երեկո մարդկանց տալիս եմ շատ պարզ հրահանգ` դուք պետք է մնաք տանը»,-ասել է նա:

Միացյալ Թագավորությունում ոստիկանութունը հրահանգները խախտելու համար կարող է տուգանքներ կիրառել: Հանձնարարվել է փակել ոչ հիմնական ապրանքներ վաճառող խանութները, գրադարանները, խաղահրապարակները և այլ վայերը: Հարսանիքները, կնունքները և այլ արարողությունները չեղարկվել են, բայց թաղումները կկազմակերպվեն: Երկու հոգուց ավելի հավաքները կարգելվեն` բացառությամբ նույն ընտանիքի անդամների:

Միացյալ Թագավարությունում մարտի 23-ի երեկոյից սկսած թույլատրվում է տունը լքել միայն հիմնական անհրաժեշտության գնումներ կատարելու համար, օրվա ընթացքում մեկ վարժություն կատարելու համար` օրինակ վազք, մեկ պտույտ, բժշկական կարիքների համար, տնից աշխատանքի և աշխատանքից տուն գնալու համար, բայց միայն այն դեպքում, երբ այն խիստ անհրաժեշտ է և հնարավոր չէ անել տնից:

Միացյալ Թագավարությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցել է 6 600-ից: Մահերի թիվը հասել է 335-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում