Wednesday, 15 05 2024
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար

Մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ կվերանորոգի Սանահինը (տեսանյութ)


Վերջին օրերի ընթացքում Սանահինի վանական համալիրի անմխիթար վիճակի վերաբերյալ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից մամուլի միջոցով բարձրացված բողոքի ձայնը տվեց իր արդյունքը:


Սկզբում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը իր հասցեին հնչող մեղադրանքների կապակցությամբ վեհ լռություն էր պահպանում, սակայն, երբ պարզ դարձավ, որ աղմուկն աննախադեպ չափերի է հասել, այսօր իր կայքում հայտարարեց Սանահինի վանական համալիրը մոտ ապագայում վերանորոգելու իր մտադրության մասին:


Չնայած կայքում տեղադրված ինֆորմացիան կրում է պոպուլիստական բնույթ և մի շարք հարցերի տեղիք է տալիս, անհնար է ժխտել, որ հասարակական ճնշման տակ նախարարությունը ստիպված եղավ հիշել վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դեռևս 2010թ. ապրիլի 13-ին Սանահինի վանական համալիրը նորոգելու վերաբերյալ տված հանձնարարականը և ձեռնամուխ լինել դրա կատարմանը:


Սանահինի հետ կապված պատմությունն ապացուցում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն իրականում ունա՛կ է բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները և պահանջե՛լ իշխանություններից դրանց լուծումը:


«Չենք լռելու»-ի՝ հուլիսի 16-ին դեպի Սանահին կազմակերպած լրագրողական շրջայցը առիթ հանդիսացավ, որ մեր պապերից մնացած բացառիկ ժառանգության հանդեպ հոգատարության պակասի վերաբերյալ մամուլում, կայքերում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, բլոգերում և սոցիալական ցանցերում հանդես գան հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ իրենց սոցիալական կարգավիճակով, կրթությամբ, անհատական առանձնահատկություններով միանգամայն հակադիր բևեռներում գտնվող մարդիկ, որոնց միավորում է մեր երկրում ազգային արժեքների պակասի մտահոգությունը:


«Չենք լռելու»-ն շարունակելու է հետևել Սանահինի ճակատագրին և տեղեկացնել դրա մասին հասարակությանը: Խնդրում ենք Մայր աթոռին ևս հետևողական լինել մշակույթի նախարարության կողմից Սանահինի բարեկարգման վերաբերյալ վարչապետի անցյալ տարվա հանձնարարականի կատարումը վերահսկելու հարցում:


Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր այս օրերի ընթացքում եղան մեր կողքին, կիսեցին մեր մտահոգությունը և իրենց ավանդը ներդրեցին այսօրվա հաղթանակի մեջ:


«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն։


Խմբագրության կողմից հավելենք, որ մնում է միայն հուսալ, որ Սանահնի վերանորոգումը կարվի մշակույթի հուշարձանների վերանորոգման պատշաճ նորմերին համապատասխան, այլ ոչ թե նույնքան ապաշնորհ, որքան եղան Կարմրավորի, Հառիճավանքի, կամ Հաղարծնի «վերանորոգումները», որոնցից վերջինի ժամանակ բարբարոսությունն ու վանդալիզմն անցավ բոլոր հնարավոր սահմանները, երբ զարդաքանդակներով պատված հին խաչքարներ անհայտ անձանց հրահանգով փշրվեցին ու լցվեցին մոտակա առուն, իսկ վանքը նորոգումից հետո ամբողջությամբ կորցրեց իր ուրույն տեսքը՝ դառնալով 2011 թ. նորաթուխ կառույց՝ իր «աշխատատեղերով»։


Լուսանկարը` Վիգեն Հախվերդյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում