Saturday, 04 05 2024
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել

Եթե տրվի քաղաքական գնահատական, վստահաբար դեռ խոսելու ենք նաև ՍԴ անդամների իրավական պատասխանատվության մասին

Նախօրեին ավարտվեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը, որից, ինչպես և կանխատեսել էի օրենքի ընդունման ժամանակ, ՍԴ դատավորներից որևէ մեկը չօգտվեց։ Ինչ պատճառներով, ինչ մոտիվացիայով՝ դժվար է միարժեք ասել։ Համենայնդեպս, ՍԴ անդամներից որևէ մեկը չի պարզաբանել այդ օրենքից չօգտվելու իր դրդապատճառները։

Միևնույն ժամանակ այս առիթով սոցիալական ցանցերում նկատվում է ՍԴ անդամների աստվածացման ալիք։ Հանդիպում են գրառումներ այն մասին, որ կենսաթոշակից չօգտվելը վկայում է ՍԴ անդամների սկզբունքայնության մասին, և որ նրանց անունները «ոսկե տառերով կգրվեն հայկական իրավագիտության պատմության մեջ»։ Նման գնահատականներն ուղղակի զավեշտի են հասնում։ Այո, ՍԴ գործող դատավորների անունները գրվելու են հայկական իրավունքի պատմության մեջ, սակայն շատ վիճելի է՝ տառերի գույնը լինելու է ոսկեգո՞ւյն, թե՞ սև։ Որովհետև Սահմանադրական դատարանն իր այսօրվա կազմով այն Սահմանադրական դատարանի իրավահաջորդն է, որը տասնամյակներ շարունակ խայտառակ որոշումներ է կայացրել հատկապես ընտրական վեճերի առնչությամբ, որը լեգիտիմացրել է պահի իշխանության ապօրինություններն ու պետության զավթման անհերքելի իրողությունը, ինչին հետևել են բռնաճնշումներ, ընդդիմադիրների ձերբակալություններ, հետապնդումներ և ի վերջո 2008 թվականի Մարտի 1՝ տասը անմեղ քաղաքացու գնդակահության տեսքով։

Այդ ամենը տեղի է ունեցել ՍԴ անդամների գործուն մասնակցությամբ ու հանցակցությամբ կայացված վճիռների արդյունքում և այդ նույն ՍԴ անդամների լռության ներքո։

Ժողովրդավարության պաշտպանության առաջնային մանդատ ու առաքելություն ունեցող Սահմանադրական դատարանի անդամներից որևէ մեկը որևէ կերպ չի ընդվզել, երբ բռնաբարվել է ժողովրդավարությունը, երբ կեղծվել է քաղաքացիների քվեն, երբ զավթվել է պետությունն ու իշխանությունը։ Իրենց այս վարքագծով ՍԴ անդամները կրում են համապարտ պատասխանատվություն Հայաստանում ընտրական իրավունքի ոտնահարման ու ժողովրդավարության խեղման համար։

Բոլոր նրանք, ովքեր շտապում են ոսկե տառերով ՍԴ անդամների անունները գրել իրավունքի պատմության մեջ, թող հիշեն այս մասին։ Իսկ այն, որ ՍԴ անդամները հրաժարվել են իրենց առաջարկվող վաղ կենսաթոշակից, ոչ հերոսություն է, ոչ էլ քաղաքացիական կեցվածք։ Առավել ևս, որ գոնե գոյության իրավունք ունեն այն տեսակետները, որ հնարավոր է՝ ՍԴ անդամները հրաժարվել են վաղ կենսաթոշակից նախկին իշխանության ճնշումների, բացառված չէ՝ նաև նյութական շահագրգռության դիմաց։

ՍԴ գործող կազմի խնդիրը լուծվելու է ապրիլի 5-ի հանրաքվեով, որին վստահաբար հասարակությունը միասնաբար ԱՅՈ է ասելու։ Իսկ ՍԴ դատավորների՝ իրավունքի ու ընդհանրապես երկրի պատմության մեջ ունեցած դերակատարությանը անդրադառնալու է նույն պատմությունը, որը նման դեպքերի համար նախատեսում է եթե ոչ իրավական, ապա գոնե բարոյական պատասխանատվություն։ Իսկ եթե գործող իշխանությունն իր մեջ քաղաքական կամք գտնի և անսա անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու իմ և բազմաթիվ քաղաքական, հասարակական կազմակերպությունների կոչերին, ապա վստահաբար մենք դեռ խոսելու ենք նաև ՍԴ անդամների իրավական պատասխանատվության մասին։

https://www.facebook.com/photo.php?fbid=3261848717177570&set=a.486170231412113&type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում