Thursday, 02 05 2024
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել

«Լավ է, որ քաղաքական թոհուբոհի մեջ լրջագույն խնդիրներն անտարբերության չեն մատնում»․ փոփոխություններ՝ նյութական պահուստների մասին օրենքում

Ազգային Ժողովն օրերս առաջին ընթերցմամբ 109 կողմ ձայնով ընդունեց կառավարության հեղինակած «Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Խորհրդարանում՝ քննարկման ժամանակ,  Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ  Արա  Նազարյանը հայտարարեց, որ փաթեթի ընդունման նպատակն է զարգացնել Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգը,  բարեփոխել ոլորտը կարգավորող իրավական դաշտը՝ նյութական պահուստի արդիականացման և համալրման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։

«Ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից՝ առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության, Զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը։ Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև ցորենի, շաքարավազի, բուսական և կենդանական յուղի ու մի շարք այլ պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը կամ հետևանքների վերացումը պետական նյութական պահուստի նշանակությունն է։ Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումները և կառավարման համակարգը»,- մասնավորապես նշեց փոխնախարարը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը դրական է  գնահատում  օրենսդրական այս  փոփոխությունն ու միևնույն ժամանակ ընդգծում, որ շատ լավ է, երբ «քաղաքական թոհուբոհի մեջ իշխանություններն  անտարբերության  չեն մատնում նաև այսպիսի խնդիրների լուծումը»։

«Թեև ինձ համար անսպասելի էր, որ այսպիսի նախաձեռնություն կար  օրակարգում, սակայն, միանշանակ, ողջունում եմ դա՝ հաշվի առնելով Հայաստանի նման երկրի առանձնահատկությունները։ Ենթադրում եմ, որ այս մասով  գուցե ինչ-որ խնդիրներ կան,  ինչից ելնելով էլ՝ փոփոխությունների անհրաժեշտություն են տեսել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց  տնտեսագետն  ու այս համատեքստում հավելեց նաև․

«Անկեղծ ասած, ես մեր նյութական պաշարների ստույգ տվյալներին չեմ տիրապետում, բայց, կարող եմ ասել, որ, առհասարակ, ցանկացած երկիր՝ լինի դա զարգացած, զարգացող, թե  խնդիրներ գրեթե չունեցող երկիր, իր նյութական  պահուստները, պարտադիր, պետք է ունենա, որովհետև, բոլոր դեպքերում, որևէ մեկն ապահովագրված չէ  իրավիճակային փոփոխություններից՝ թեկուզ, օրինակ,  բնական աղետներից կամ համաճարակներից․  վառ  ապացույց՝ նայենք, թե ինչ է այս օրերին կատարվում Չինաստանում կորոնավիրուսի  հետևանքով։ Ամիսներ առաջ ոչ մեկ չէր էլ կարող անգամ ենթադրել, որ Չինաստանի նման երկիրը կարող է «փակվել», բոլոր մատակարարումները, ներմուծումները, արտահանումները  դադարեցվեն, մինչդեռ դրան  զուգահեռ երկիրն ապրելու կարիք ունի, իսկ  ապրելու համար նրանք իրենց նյութական պահուստները պետք է հանեն  ու մարդկանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովեն՝  այնքան ժամանակ,  մինչև ճգնաժամային փուլը կանցնի և երկիրը իր բնականոն հուն կվերադառնա։

Առավել ևս Հայաստանը, երբ մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն  իրավիճակում ենք գտնվում, շրջափակված ենք երկու թշնամական հարևաններով և այն միակ ճանապարհը, որը տանում է դեպի հյուսիս՝ Լարս, անկանխատեսելի է՝ կարող է օրերով փակվել ու ելքի ոչ մի այլ ճանապարհ չունենանք  կամ  ապրանքներով լի բեռնատարները մնան այդտեղ  ու ոչ մի օգնություն չկարողանանք ստանալ, այդ ապրանքները տեղ չհասնեն, հետևաբար այս պայմաններում միանշանակ է, որ մենք լրջագույն ուշադրություն պետք է դարձնենք նյութական պահուստներին»։

Խաչատրյանը  թեպետ համոզված է, որ մեր նյութական պաշարները մասնագիտորեն մանրամասն հաշվարկված  ու պահուստավորված են, թե կոնկրետ որ ժամանակաշրջանի համար  որ ապրանքատեսակները և ինչ քանակությամբ պետք է  օգտագործվեն, հավելյալ ինչ պաշարների կարիք կա ու երբ պետք է այդ ամենը լրացվի, սակայն, այսուհանդերձ, նա մի կարևոր խնդիր է մատնանշում՝ համապատասխան ֆինանսական միջոցների  տրամադրումը։

«Պահուստավորելն իր հերթին՝ բացի ձեռքբերումից, նշանակում է նաև  բավարար չափի ֆինանսական միջոցների  հատկացում, հետևաբար հույս ունեմ, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս հանգամանքը  նույնպես հաշվի առել է և գիտի ինչ  քայլեր է ձեռնարկելու այս ուղղությամբ, քանի որ ամեն երկիր չէ, որ կարող է իրեն թույլ տալ, ենթադրենք,  100 կամ 200 հազար մարդու հաշվով պաշարներ հավաքագրել։ Մենք՝ ելնելով մեր ազգաբնակչության թվաքանակից ու  մյուս բոլոր մարմինների  ծառայությունների հնարավորությունից՝ անհրաժեշտ  պայմաններ պետք է ապահովենք․ սա այն տարբերակն է,  երբ գովելի է, որ առօրյա այս տարաբնույթ խնդիրների մեջ՝ մենք այսպիսի ռազմավարական հարցերի ևս անդրադառնում ենք, որովհետև սա չի արվում այսօրվա կամ վաղվա համար, այլ արվում է երկարաժամկետ առումով՝ 5 կամ  10 տարի  հետոյի համար, բայց ով իմանա՝ գուցե հենց վաղն էլ այդ պահուստներից օգտվելու ժամանակաշրջանը վրա հասնի»,-եզրափակեց  նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում