Monday, 20 05 2024
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են

Քլինթոնի այցից առաջ PKK-ն ցանկանում էր իր հզորությունը ցուցադրել թե՛ Թուրքիային, թե՛ ԱՄՆ-ին. Սինան Օղան

Ադրբեջանական ANS PRESS-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նորընտիր պատգամավոր Սինան Օղանն անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ակտիվացման դրդապատճառներին.

«PKK-ն ավելի շուտ կակտիվանար, սակայն իշխանությունները նրա հետ բանակցություններ էին վարում՝ չցանկանալով, որ այդ ակտիվացումը տեղի ունենար նախքան խորհրդարանական ընտրությունները։ Դա արվում էր կառավարության քաղաքական իմիջին հարված հասցնելուց խուսափելու համար։

PKK-ն նախկինում առաջ էր քաշել մի շարք նախապայմաններ՝ սպառնալով դրանց չիրագործման դեպքում հուլիսի 14-ից ակտիվանալ։ Ցավալի է այն փաստը, որ դրա պատճառով զոհվեցին 13 թուրք զինծառայողներ։

Մյուս կողմից էլ ոչ մեծաթիվ PKK ահաբեկչական կազմակերպությունը չի կարող իրեն ենթարկեցնել Թուրքիան, որն ունի «աշխարհի ամենահզոր» բանակը։ Դժբախտաբար, վերջին 8 տարիների ընթացքում PKK-ի դեմ բավականաչափ պայքար չի մղվել՝ փոխարենը տեղի են ունեցել բանակցություններ։

Դրա հետևանքով՝ վերջին շրջանում PKK-ն ավելի է ամրապնդվել և անգամ համարձակվել է նախապայմաններ դնել Թուրքիայի առջև։ Հավատացե՛ք, որ եթե PKK-ի դեմ ճիշտ և կոշտ պայքար մղվի, ապա Թուրքիան հաղթանակ կտանի։

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թուրքական այցից առաջ PKK-ն 13 թուրք զինծառայողի սպանության միջոցով ցանկանում էր իր հզորությունը ցուցադրել թե՛ Թուրքիային, թե՛ ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ը վերահսկում է Իրաքը (որի հյուսիսային հատվածում գտնվում են PKK-ի ճամբարները), ԱՄՆ-ը համայն աշխարհում պայքարում է ահաբեկչության դեմ, սակայն դժբախտաբար նա չի պայքարում PKK-ի դեմ»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը թուրք հայտնի վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը հայտարարել էր, որ առանց ԱՄՆ աջակցության՝ PKK-ի դեմ Թուրքիայի պայքարը կստացվի շատ բարդ և արյունալի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում