Tuesday, 30 04 2024
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ ստանալու է միջազգայնորեն ճանաչված սահման և պահպանելու է իր ինքնիշխանությունը
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան
Գոնե թոշակը թողեք, որ մարդը յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ փոխնախարարին
Շեշտել են տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում ՀՀ մասնակցության անհրաժեշտությունը
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է

Գլխավոր դատախազության պատասխանը հանդիսանում է հանցավոր անգործության և երկրում նոր սադրանքներ կազմակերպելու դասական օրինակ. Տարոն Սահակյան

ՀՀ ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, 2000-2003 թթ. ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որն ուղարկել է նաև «Առաջին լրատվական»-ին։ Ստորև ներկայացնում ենք նամակը.

Մեծարգո պարոն վարչապետ

Ի լրումն Ձեզ ուղղված 15.01.2020-ի բաց նամակի՝ հսկողության տակ վերցնելու ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին ուղղված 13.01.2020-ի հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ կայացվող որոշումների ընթացքը, ՀՀ գլխավոր դատախազությունից 16.01.2020-ին ստացել եմ պատասխան, ինչը հանդիսանում է հանցավոր անգործության և երկրում նոր սադրանքներ կազմակերպելու դասական օրինակ։

Նշեմ, որ 13.01.2020-ի հանցագործության մասին հաղորդումով նախ խնդրել եմ, որպեսզի այն կցվի 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում փաստացի պետության դեմ կազմակերպված ահաբեկչության (այսուհետև՝ Հոկտեմբերի 27) անջատված մասով վերսկսված նախաքննության նյութերին, ինչը մերժվել է, քանի որ 16.01.2020-ի պատասխանում որևէ բառ անգամ նշված չի՝ խնդրանքը կատարվե՞լ է, թե՞ ոչ։ Երկրորդը, գործնական աջակցություն ցուցաբերելու, որպեսզի ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով քրեական գործեր հարուցվեն, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ-ի նախկին տնօրեն Ա. Վանեցյանի գլխավորությամբ երկրում հեղաշրջում կազմակերպելու փաստերի վերաբերյալ, սակայն հաղորդումը վերաձևակերպվել է որպես դիմում, որպեսզի իմ կողմից լրացուցիչ փաստեր չներկայացվեն, այդ թվում՝ 2008-ի մարտի 1-ի սպանությունների, 2015-ին ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովի միջոցով կազմակերպված սպանդի և այլնի վերաբերյալ։

Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով հանցավոր անգործություն կազմակերպելու հիմնական նպատակը նախ՝ հանդիսացել և հանդիսանում է Հոկտեմբերի 27-ի պատվիրատու-կազմակերպիչ-կատարող հանցավոր շղթայի հետքերը թաքցնելը։ Երկրորդը, վերը նշվածին զուգահեռ, ՀՀ ԱԱԾ-ի նախկին տնօրեն Ա. Վանեցյանի միջոցով Ձեր շուրջը հակասություններ և սադրանքներ կազմակերպելը, շահարկելով նաև ՌԴ Չեչնիայի ղեկավար Ռ. Կադիրովի անձը, ինչը պատահականություններ չեն կարող լինել, քանի որ.

  1. Գոյություն ունեն Հոկտեմբերի 27-ի պատվիրատուների և կազմակերպիչների ստվերային հավանական հանցավոր կապերը 2000-ին Ադրբեջանում ՌԴ նախագահ Վ. Վ.Պուտինի մահափորձի, 2005-ին Վրաստանի վարչապետ Գ. Ժվանիայի սպանության մասնակիցների և կատարողների միջև։
  2. Գոյություն ունեն վերը նշվածի հետքերը թաքցնելու նպատակով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի գլխավորությամբ իմ նկատմամբ 2005-2006 թթ․-ի շինծու քրեական գործերի հարուցման և քաղաքական դատական որոշումների և վճիռների կազմակերպիչների և մասնակիցների միջև ստվերային հանցավոր կապեր։
  3. Գոյություն ունեն ՌԴ ներքաղաքական պրոցեսների վրա հանցավոր ներգործություն կազմակերպելու և Ձեզ ուղղված 15.01.2020-ի բաց նամակում նշված կազմակերպված հանցավոր գործողությունների միջև ստվերային կապեր ևս։

Մարդկային լեզվով, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի գլխավորությամբ, Հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ իրավական համակարգը ներ է քաշվել թե՛ Հոկտեմբերի 27-ի, այնպես էլ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով կազմակերպված հանցավոր գործողությունների հետքերը թաքցնելու մեջ, իսկ ներկայումս՝ «Վանեցյան օպերացիայի», քանի որ.

  • Հայաստանում չեչենական հետքն ի հայտ է եկել նաև այն ժամանակ, երբ BBC-ի թղթակից Անդրեյ Բաբինսկու և հայտնի չեչեն ահաբեկիչ Շամիլ Բասաևի գործողությունների օրը ես հայտնվեցի փաստացի անօրինական կալանքի տակ և այլն, ինչի վերաբերյալ փաստերը հրապարակել եմ դեռևս 2005-ին «Իրավունք» թերթի միջոցով։
  • Չեչենական հետքն ի հայտ եկավ իմ մերձմոսկովյան բիզնեսի շուրջը, երբ Ա. Վանեցյանը զբաղեցնում էր ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պետի պաշտոնը, փաստերը հրապարակել եմ 1im.am հեռուստակայքի միջոցով՝ 07.02.2020-ին։

Տեղեկացնում եմ, որ Ձեզ ուղղված 15.01.2020-ի բաց նամակում նշված՝ 2000-ից սկսված հանցավոր գործողություններին անմիջական մասնակցություն են ունեցել նաև Երևանի Էրեբունի թաղամասի քրեական հեղինակությունները և հանցավոր աշխարհի հետ սերտաճած անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ Արմեն Երիցյան-Լևոն Յազեչյան զույգը։

Իսկ ընդհանուր առմամբ, «չեչենական հետք» օպերացիան սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ ժամանեցին լեհական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ, որից հետո «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի նախկին ղեկավար Ա. Ռապապորտի գլխավորությամբ փորձ կատարվեց ինձ ներքաշել ՀՀ-ում ապակայունացման գործընթացներ կազմակերպելու մեջ, ինչի վերաբերյալ փաստերը 2004-ին հրապարակել եմ «Голос Армении» թերթի միջոցով։

Այսպիսով, չեչենական հետքը Հայաստանում հայտնվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանում ՌԴ նախագահ Վ. Վ.Պուտինի դեմ մահափորձն արդեն կազմակերպվել էր, իսկ Հայաստանից դուրս էր բերվել, անհրաժեշտ էր կազմակերպել ՌԴ ներքաղաքական պրոցեսների վրա հանցավոր ներգործություն։ Այսինքն՝ հայտնի Չեչնիայի շուրջը կատարվածի հետքերը Հայաստանի հետ կապող անձինք, և թե Հայաստանից դուրս բերողները, միայն դեռևս հայտնի չէ, թե Ա. Վանեցյանի միջոցով չեչենական հետքն ապահովելու օպերացիան մինչև որտեղ կհասնի… Նշեմ, որ վերը նշվածի կապակցությամբ վաղուց են շրջանառվում տեղեկություններ այն մասին, որ 1998-2003թթ․-ի ընթացքում, երբ ՌԴ-ում դեֆոլտ էր, սակայն Անդրեյ Ռապապորտին հաջողվում էր Չեչնիայից հավաքագրել 100% գումարները՝ էլեկտրաէներգիայի դիմաց, երբ եվրոպական երկրներից մեկի մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա Չեչնիա զենք մատակարարելու նպատակով հանդիպումներ էր կազմակերպվում հայտնի ահաբեկիչների հետ…

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և հետագա էլ ավելի վտանգավոր զարգացումների կանխարգելման անհրաժեշտությունը, ակնկալում եմ, որ ՌԴ իշխանություններին տեղեկություն կտրամադրվի կատարվածի վերաբերյալ և անձամբ ՌԴ նախագան Վ. Վ.Պուտինին։ Միաժամանակ խնդրում եմ գործնական աջակցություն ցուցաբերել, որպեսզի Հոկտեմբերի 27-ի անջատված մասով վերսկսված նախաքննության շրջանակներում, որպես տուժողի, ես հարցաքննվեմ ռուսական և անգլիական համապատասխան իրավական մարմինների մասնակցությամբ։

 

Կից ներկայացնում եմ.

 

  1. 2005-ին «Իրավունք» թերթի հոդվածը (1էջ)։
  2. «Голос Армении» թերթի հոդվածը (1էջ)։

 

Հարգանքով՝

Տարոն Սահակյան

09.02.2020թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում