Sunday, 12 07 2026
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3

ՀՀԿ ակնարկը Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին

Հանրապետական կուսակցությունը հայտարարել է կուսակցության գրասենյակում հանրային ընդունարան բացելու մասին, որտեղ իրենց խնդիրներով կարող են գնալ քաղաքացիներն ու ստանալ անհրաժեշտ խորհրդատվական օժանդակություն: ՀՀԿ-ն հատուկ շեշտել է, որ գրասենյակը չի տրամադրելու ֆինանսական օգնություն կամ չի զբաղվելու բարեգործությամբ: Հատկանշական շեշտադրում է, որը ֆորմալ անհրաժեշտությունից կամ նշանակությունից բացի, կարող է, իհարկե, պարունակել ուշագրավ տողատակ, նկատի ունենալով երկու հանգամանք. համացանցում Ռոբերտ Քոչարյանի աջակցության գործընթացի առնչությամբ շրջանառվող տեղեկությունների և խոսակցության, որ այդ աջակցությունը ձեռք է բերվում փողով, ու նաև Հայաստանում արդեն մեկ տասնամյակից ավելի գործող ԲՀԿ կուսակցության առկայության՝ որի գործունեության հարցում փողն ու բարեգործությունը, մեղմ ասած, տեսանելի է անզեն աչքով: Այդ իմաստով, ՀՀԿ հայտարարության մեջ ընդգծումը, որ գրասենյակը չի տալու փող և չի անելու բարեգործություն, ստանում է երկու այդ ուժերին ուղղված հետաքրքիր ու թափանցիկ ակնարկի տեսք: Թե որն է այդ ակնարկի նպատակը, ստույգ հայտնի չէ, սակայն հնարավոր է այդ առնչությամբ անել դիտարկումներ՝ հղվելով ներքաղաքական շահերի տիրույթից:

Այդ համատեքստում էլ, ի դեպ, ՀՀԿ հայտարարությունը ակնարկ լինելով երկու այդ ուժերի հասցեին, կամ առնվազն այդ երկու ուժերի հասցեին, միաժամանակ նաև որոշակի ազդակ է մի կողմից նոր իշխանությանը, մյուս կողմից՝ Հայաստանի ներքին քաղաքական ռեֆորմացիայով, ժողովրդավարության ինստիտուցիոնալացման արդյունավետ հեռանկարով հետաքրքրվող արտաքին գործընկերներին, մասնավորապես ԱՄՆ-ին ու Եվրոպական կառույցներին:

ՀՀԿ-ն ակնարկում է, որ, ի տարբերություն Հայաստանում ընդդիմության դաշտում առաջատար դիրքերի, նաև նախկին իշխող համակարգի «էլեկտորատը» մոբիլիզացնելու համար պայքարող երկու առանցքային ուժերի, Հանրապետական կուսակցությունը ապագա քաղաքական դիրքավորումը պատկերացնում է առանց փողի և բարեգործության: Իհարկե, միամտություն է այդ ամենը դիտարկել որպես բացարձակ ճշմարտություն և ՀՀԿ հետևում տեսնել հրեշտակի աճող թևեր՝ մտածելով նույնիսկ, որ տեսանելի ապագայում անգամ կարող են փոխարինել կուսակցության զինանշանի վրա պատկերված արծվի թևերին, սակայն հանգամանքը հետաքրքրության է արժանի հենց ներքին ու արտաքին քաղաքական ազդակի տեսանկյունից: Այդ հանգամանքը հուշում է, որ նախկին իշխող համակարգի շրջանակում՝ իսկ «Բարգավաճ Հայաստանը», որքան էլ տարանջատում է իրեն այդ համակարգից, այդուհանդերձ, ակներևաբար ավելի շատ հենց այդ համակարգի ուժ է, քան նոր իրողություններին բնորոշ ու համարժեք քաղաքական միավոր, առաջատարության հարցում պայքարը ու մրցակցությունը ոչ միայն ներքին տիրույթում է, այլ նաև արտաքին: Իսկ հանրային ընդունարանի ստեղծումը, անկասկած, հենց այդ ներհամակարգային պայքարի ու մրցակցության դաշտում է, որտեղ ՀՀԿ-ն ստեղծում է խողովակ, որով փորձելու է աշխատել հանրության հետ:

Կասկած չկա, որ այդ աշխատանքը գերազանցապես միտված է լինելու հանրային այն շերտերին, որոնք արդեն իսկ դիրքավորված են այսպես ասած՝ դժգոհության հարթությունում: Կամ, ավելի շուտ՝ հանրային այն շերտերին, որոնք, այսպես ասած, կդժգոհեն ժամանակի ընթացքում: ՀՀԿ-ն ստեղծում է օղակ, գործիք, որով Նիկոլ Փաշինյանից հեռացողներին կքաշի իր կողմ, փաստացի թույլ չտալով, որ նրանք գնան Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի կամ նախկին իշխող համակարգը ներկայացնող որևէ այլ կողմ: Այն, որ ժամանակի ընթացքում լինելու են իրավիճակի առնչությամբ դժգոհություն ունեցող հանրային շրջանակներ, ոչ միայն անկասկած է, այլ, խոշոր հաշվով, նաև բնական ու տրամաբանական: Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանում նոր պայմաններում և իրավիճակում էլ ինչ միավորներ են լինելու իրենց գործիքակազմով, որոնք պատրաստ են հանրային այդ շերտերի հետ աշխատանքում մրցակցել նախկին իշխող համակարգի տարբեր թևերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում