Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

46-ամյա ճարտարագետը որսորդական հրացանով հարձակվել է «Հայբիզնեսբանկի» Նոր Նորքի մասնաճյուղի վրա ու կրակոց արձակել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Վազրիկ Մ.-ի գործի դատական քննությունը:

46-ամյա Վազրիկ Մ.-ին մեղադրանք էր առաջադրված զինված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Վազրիկ Մ.-ն բարձրագույն կրթություն ունի, աշխատել է «Երևան-Տրանս» ՓԲԸ-ում որպես գծային վերահսկողության ճարտարագետ, նրա խնամքին են երեք անչափահաս երեխաները, կրտսեր որդին 9   տարեկան է:

Ըստ մեղադրանքի՝ Վազրիկ Մ.-ն ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով 2019 թվականի հունիսի 10-ին վերցրել է իրեն պատկանող, գործարանային արտադրության ինքնալիցքավորվող ողորկափող որսորդական հրացանը՝ 6 հատ 12 տրամաչափի փամփուշտներով, սպորտային պայուսակ, դեմքը ծածկելու նպատակով դրել է «Քեթրին» գրառմամբ նարնջագույն սպորտային գլխարկ՝ հովարով, արևային ակնոցներ ու ժամը 16-ն անց 45-ի սահմաններում գնացել է Երևանի Թոթովենցի փողոցում գործող՝ Հայբիզնեսբանկի Նոր Նորքի մասնաճյուղ:

Դեռ ներս չմտած՝ բանկի մուտքի դիմաց Վազրիկ Մ.-ն հանդիպել է այդ ժամանակ բանկում ծառայություն իրականացնող, ոստիկանության պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մայիլյանին:

Ըստ մեղադրանքի՝ Վազրիկ Մ.-ն հենց այդ պահին իր հետ նախապես վերցրած, որպես զենք գործադրված որսորդական հրացանով հարձակվել է ոստիկանի վրա, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է մի կողմ  քաշվել: Սակայն ոստիկան Հայկազ Մայիլյանը, իրականացնելով իր ծառայողական պարտականությունները, դիմադրել է՝ փորձել է կասեցնել Վազրիկի մուտքը բանկի տարածք: Միևնույն ժամանակ, ըստ մեղադրանքի ձևակերպման, ոստիկանը, գիտակցելով, որ հարձակվողն իր մոտ եղած որսորդական հրացանից կարող է կրակել,  բռնել է հրացանի փողից և այն ուղղել է օդ:

Վազրիկ Մ.-ն, ըստ մեղադրանքի, իր դիտավորությունն իրագործելու նպատակով հրել է ոստիկանին և, այնուամենայնիվ, մուտք է գործել բանկի մասնաճյուղ ու հասցրել է մեկ կրակոց  արձակել ներսում: Որևէ մեկը, բարեբախտաբար, չի վնասվել:

Բանկի սպասարկման սրահում գտնվող մի քաղաքացի օգնության է հասել ոստիկան Հայկազ Մայիլյանին, նրանք միասին կարողացել են ուժի գործադրմամբ բանկից դուրս բերել Վազրիկ Մ.-ին: Ահազանգով դեպքի վայր հասած ոստիկանները վնասազերծել են նրան ու բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Զինված հարձակումը բարեբախտաբար ու ցուցաբերված դիմադրության շնորհիվ ավարտվել է առանց մարդկային կորուստների՝ ի տարբերություն, մասնավորապես, ավելի վաղ HSBC բանկի մասնաճյուղի վրա դարձյալ մեկ անձի՝ այն ժամանակ՝ ոստիկանության գնդապետի կատարած զինված հարձակման, որից Վազրիկ Մ.-ն, ցավոք, հետևություններ չէր արել ու զենքը ձեռքին դիմել էր ամենավտանգավոր հանցատեսակներից մեկի իրագործման անհեռատես քայլին:

Դատարանում Վազրիկ Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար, զղջացել է: Նախաքննության ընթացքում նա հրաժարվել էր դիրքորոշում հայտնելուց և ցուցմունքներ տալուց:

Տուժող Հայկազ Մայիլյանը ամբաստանյալ Վազրիկ Մ.-ի դեմ բողոք, պահանջ առաջ չի քաշել:

Սթափության վիճակի զննության արձանագրության համաձայն՝ դեպքի պահին Վազրիկ Մ.-ն եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, բայց՝ առանց հարբածության նշանների, ինչի պատճառով դատարանը ալկոհոլ օգտագործած վիճակը չի դիտել որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք: Երևի՝ «ի պետս քաջության» էր քիչ քանակությամբ օգտագործել…

Նախկինում Վազրիկ Մ.-ն դատապարտված չի եղել:

Աշխատանքի և բնակության վայրերից նա դրական է բնութագրվել:

Դատարանը հաշվի է առել նաև կատարված արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը և եզրահանգել է, որ Վազրիկ Մ.-ն պետք է դատապարտվի իրական ազատազրկման:

Վազրիկ Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը՝ 2019 թվականի հունիսի 10-ից:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում