Tuesday, 30 04 2024
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը

Մեծ ֆինանսների տիրապետող լկտիացած խումբը, գառան կաշին գայլի վրա քաշած, փորձում է վերադառնալ իր հին ապրելակերպին

Իշխող թիմի անդամների և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հեռակա բանավեճը նոր թափ է ստանում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուշագրավ բացահայտումներ արեց՝ ըստ էության նշելով, որ Հրայր Թովմասյանի հետագա պաշտոնավարման համար իր մոտ փորձել է բարեխոսել այն ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա. Վանեցյանը, որը մինչև վերջին հայտնի իրադարձությունները համարվում էր Ալեն Սիմոնյանի մտերիմը։ Ընդ որում՝ ինքը Ալեն Սիմոնյանը չի հերքում, որ Վանեցյանի համար երաշխավորել է վարչապետի մոտ և դրա համար չի զղջում։ Իսկ թե ինչով է զբաղված եղել Արթուր Վանեցյանը՝ լինելով ԱԱԾ ղեկավար, հայտնի է դառնում մամուլի հրապարակումներից և այն հայտարարություններից, որոնք վերջինս հնչեցրեց պաշտոնից ազատվելուց անմիջապես հետո։

Ի դեպ՝ ստեղծված իրավիճակի մեջ շատերը մեղադրում են հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը Արթուր Վանեցյանին դարձրեց «կինոյի աստղ», թվով երկրորդ վարկանիշն ունեցող գործիչ, գեներալի կոչում տվեց։ Արդյոք այդքան առատաձե՞ռն պետք է լիներ վարչապետը մի մարդու նկատմամբ, որը ծառայել և աշխատել էր Սերժ Սարգսյանի օրոք։

ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով, սակայն, իշխանություններին մեղադրելն այնքան էլ տեղին չէ։ «Միշտ էլ ինչ-որ նշանակում կարող է հաջող չլինել, դա անխուսափելի է կադրային քաղաքականության մեջ։ Բոլոր նշանակումները չէ, որ արդարացնում են սպասվող արդյունքները։ Դա կարող է լինել ցանկացած դեպքում՝ և՛ նախարարի, և՛ ծառայության պետի։ Անհաջող նշանակումներ միշտ էլ լինում են, արտառոց ոչինչ չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նոր «արթուրվանեցյանների» ի հայտ գալը չի բացառում, բայց և նշում է. «Ամեն դեպքում ակնհայտ է, որ նրանք ինքնուրույն մարդիկ չեն, և հետևում ինչ-որ ուժեր կան։ Պարզ է, որ գործ ունենք ոչ թե կոնկրետ մարդու, այլ երևույթի հետ։ Ակնհայտ է, որ կան որոշակի շահագրգռված մարդիկ, որոնք ունեն լուրջ ֆինանսական միջոցներ ու ձգտելու են վերադառնալ իրենց հին ապրելակերպին։ Գործ ունենք բնականոն երևույթի հետ՝ մի կողմից օրինական դաշտում ապրելու ձգտումը, մյուս կողմից՝ վերադառնալու հին, չգրված օրենքներով ապրելու ոճին։ Այդ պայքարը չի ավարտվել ու դեռ շարունակվելու է»։

Իշխանությունների պատասխան գործողություններն այս ամենին, ըստ Խաչատրյանի, իդեալական չեն ու չեն էլ կարող լինել այդպիսին. «Իշխանություններն էլ կարող են սխալվել ու, ըստ իս, սխալվում են։ Բայց մենք գործ ունենք երկու երևույթի հետ՝ մի կողմից որոշակի փորձառություն չունեցող խումբ, որն ուզում է արդար համակարգ կառուցել, և հղփացած, մեծ ֆինանսների տիրապետող լկտիացած խումբ, որը փորձում է գառան կաշին գայլի վրա քաշած կերպարով պայքարել։ Իսկ իրականում նրանք պարզապես ուզում են վերադառնալ իրենց հին ապրելակերպին։ Ունեն շատ մեծ միջոցներ՝ լրատվամիջոցներ, կրթված վարձու սպասարկումներ, որոնք իրենց անթաքույց դրսևորում են։ Իրականում այդ ամենը օգուտ էլ է, ինչքան փնովեն, վարկաբեկեն՝ կոնկրետ սխալների վրա են իրենց գործողությունները կառուցում։ Կարծում եմ՝ իշխանությունը պետք է իմաստություն դրսևորի, որ դրան վերացնի։ Եթե հիշում եք՝ ինքը Փաշինյանն էլ ասաց, որ այն լրատվամիջոցները, որոնք կեղտ են թափում՝ նաև օգտակար գործ են անում։ Նրանք, այդուհանդերձ, ինչ-որ ճշմարտություններ են ասում, որոնց պետք է ուշադրություն դարձվի»։

Վիգեն Խաչատրյանը նաև հնարածին է համարում այն դիտարկումները, թե հասարակությունն այսօր պառակտված է։ «Կա հասարակությունը կեղեքող նեղ շերտ, որն ուզում է վերադառնալ իր հին պայմաններին, ոչ մի պառակտում չկա։ Կա նեղ խումբ, որը չի ուզում, որ նոր գաղափարներն իրականություն չդառնան։ Ինչ վերաբերում է Վանեցյանին, պարզ է, որ նա ինքնուրույն գործիչ չէ, անհատական ձգտումներ չի ունեցել ու չի կարող ունենալ։ Նա որպես գործիք է օգտագործվում ինչ-որ մարդկանց կողմից։ Երբ խոսում ենք Վանեցյանի մասին, պետք է հասկանանք, թե ով է նրա հետևում կանգնած ու փորձենք խոսել նրանց մասին, թե չէ Վանեցյանը շփոթված վիճակում է մի օր հայտնվելու, մեծ հաշվով՝ մեղկ էլ է»,- եզրափակեց նա։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Բրուտոսի կենսագրությունը դեռևս պատմությունից ջնջված չէ, կա իշխանությանը զուգահեռ երևույթ։ Բրուտոսների երևույթը Հուլիոս Կեսարի մասին ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, բայց ցանկացած իշխանություն և հեղինակություն իր կողքին միշտ ունենալու է իր Բրուտոսը»։

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանում օբյեկտիվ խռովության օբյեկտիվ պայմաններ չկան. «Ուժային իշխանափոխության համար չկան պայմաններ, որովհետև ընտրություններն արդեն անցյալում են և դրա արդյունքում պաշտոնի եկածները ժողովրդականություն վայելում են։ Բանակի, ոստիկանության, Ազգային ժողովի ուժային կառույցների անձնակազմը հավատարիմ է իր երդմանը և ժողովրդավարական պետության կանոններին։ Քաղաքացիներն ընտրություն կատարել են, ու ժողովուրդն ու ուժայինները թույլ չեն տա բռնություն իշխանության նկատմամբ»։

Արշակյանն ընդգծեց՝ նրանք սխալ, թարս ճանապարհով են գնում։ «Հայաստանում իշխանափոխություն կլինի միայն այն դեպքում, երբ իշխանության ժամկետը լրանա, ու ժողովուրդն իր քվեն տա այլ մարդկանց, կամ 100, կամ 200 հազար մարդ Հանրապետության հրապարակ կգա, Նիկոլ Փաշինյանին հրավիրի «Մարիոթ» հյուրանոց ու ասի՝ հրաժարական տուր։ Բայց ես դա անհավանական եմ համարում»-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում