Saturday, 04 05 2024
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում

Բազմիցս հրապարակված փաստաթղթերը նոր «սոուսով» են փորձում հրամցնել մեր հասարակությանը

Քաղաքական իրադարձություններին տարիներ շարունակ հետևող լրագրողները, վերլուծաբանները լավ են հիշում, թե ինչպես 2010-11 թվականներից «Վիկիլիքսը» զբաղված էր  2008թ․ մարտի 1-ին, նրան նախորդող իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր գաղտնազերծելով և հրապարակ նետելով։ Այդ հրապարակումները հանրության վրա երբեմն շոկային ազդեցություն էին գործում։

Վերջին շրջանում երևի շատերը հասցրել էին մոռանալ «Վիկիլիքս»-ի մասին, բայց օրեր առաջ կրկին «Իմ Ձայնը» նախագիծը 12 տարի անց հանրության ուշադրությանը ներկայացրեց 2008թ․ ՀՀ նախագահի ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների մասին ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետներ և գնահատականներ, որոնք տեղ են գտել «Վիկիլիքս»-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերում։ Նախկին ռեժիմի հետ առնչվող մամուլն էլ անմիջապես այդ փաստաթուղթը հրապարակեց, այն տարածվեց նաև սոցցանցերում։ Շատերի ուշադրությունն էին գրավել հատկապես Լեռնային Ղարաբաղի բանակցությունների  հարցով ՀՀ առաջին նախագահ, 2008թ․ ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին վերաբերող հատվածը, նրա հանդիպումները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Պերինայի հետ։

«12.10.2007թ.  «Լ. Տեր-Պետրոսյանն առաջարկներ է ներկայացնում ԼՂ հարցի վերաբերյալ» վերտառությամբ նամակում Պերինան նշում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը ԱՄՆ գործերի Ժամանակավոր հավատարմատարին հրավիրել է իր մոտ և տեսակետեր ներկայացրել ԼՂ հարցի վերաբերյալ՝ խնդրելով դրանք փոխանցել հատուկ դեսպան Մեթյու Բրայզային։ Տեր-Պետրոսյանի հիմնական գաղափարն այն էր, որ հարկավոր է ունենալ մեկ պաշտոնական փաստաթուղթ, որը կամփոփեր, թե ԼՂ բանակցային գործընթացում ի՛նչ արդյունքներ են գրանցվել Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում։ Նա առաջարկում էր, որպեսզի Մինսկի Խմբի համանախագահները ներկայացնեին հակամարտության կարգավորման պլան, որտեղ կամփոփվեին մինչ այժմ համաձայնեցված բոլոր հանգամանքները։ Անկախ նրանից՝ կողմերը դրան կհամաձայնեն, թե ոչ (իսկ իր կարծիքով այս փուլում չեն համաձայնի), այդպիսի փաստաթղթի առկայությունը կնշանակեր Քոչարյանի ընթացքում բանակցային գործընթացի ամփոփ արդյունքի հրապարակում։ Տեր-Պետրոսյանի պնդմամբ՝ սա մյուս նախագահներին հնարավորություն կտար բանակցությունները շարունակել այդ կետից և չսկսել ամեն ինչ զրոյից։ Լևոն Տեր-Պետրոսյանը խնդրել է, որ առաջարկը չներկայացվի որպես իրենը, այդ հանգամանքը գաղտնի պահվի և ներկայացվի ամերիկյան համանախագահի անունից։ Տեր-Պետրոսյանը նաև խնդրել է հանդիպում կազմակերպել Բրայզայի հետ։

Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի առաջարկությունը՝ Պերինան նշում է,որ դա ունի որոշ քաղաքական մոտիվացիա։ Նախ, ըստ նրա, սպասվող քարոզարշավի ժամանակ մի փուլում Լ. Տեր-Պետրոսյանը ցանկանում է հայտնել, որ քննարկել է ԼՂ հարցը ԱՄՆ-ի հետ՝ ցույց տալու համար, որ ինքը լուրջ այլընտրանք է Ս. Սարգսյանի համեմատ։ Երկրորդ, եթե նա կարողանա նախագահ դառնալ, ինչն ինքը՝ Տեր-Պետրոսյանը, շատ հավանական է համարում, այդ փաստաթուղթը կարևոր կլինի, որպեսզի ցույց տա, թե իբր Քոչարյանը նույնպես բանակցել է պարտվողական փաստաթղթի շուրջ, ինչի համար իրեն 98թ․-ին հեռացրին։ Սա նրան հնարավորություն կտա նաև որպես նախագահ զիջումների գնալ Ադրբեջանի հետ բանակցություններում»,- մասնավորապես նշված է գաղտանազերծված փաստաթղթում։

Սոցցանցերում որոշ օգտատերեր փաստաթուղթը սկսեցին մեկնաբանել՝ նշելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել է իշխանության գալու համար։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանից, ում անունը հաճախ է հիշատակվում «Վիկիլիքս»-ի փաստաթղթերում, որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, բանակցող անձ, հետաքրքրվեցինք, թե ինչպես են արձագանքում այդ մեկնաբանություններին։

«Մեր հասարակությունը շատ կարճ հիշողություն ունի, հետևողական չէ և ուշադիր չի հետևում իրադարձություններին։ «Վիկիլիքս»-ի ամերիկյան աղբյուրների դիվանագիտական հրապարակումը եղել է 2010թ․։ Ոչ մի նոր բան դրան չի ավելացել։ Այն, ինչ Դուք մեջբերում եք, բազմիցս հրապարակված, քննարկված, մեկնաբանված նյութեր են, որոնք նորից վերահրապարակում են և մեկնաբանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Հարցին, թե ինչու նախկին ռեժիմի հետ կապ ունեցող ԶԼՄ-ներն անմիջապես արձագանքեցին  և վերահրապարակեցին «Վիկիլիքս»-ի գաղտնազերծած փաստաթղթերը, Լևոն Զուրաբյանն արձագանքեց․ «Հարցրեք այդ կայքերին՝ ինչո՞ւ են իրենք 2010թ․ նյութերը նոր հիշել, մեկնաբանում։ Քարոզչական խնդիր են լուծում, այդքան բան»։

Հետաքրքրվեցինք, թե  այնուամենայնիվ, 2008թ․ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ հանդիպումների ժամանակ քննարկվե՞լ է Լեռնային Ղարաբաղի հարցը Տեր-Պետրոսյանի կողմից։

«Ղարաբաղի հարցը քննարկվել է բոլոր հանդիպումների ժամանակ, բոլոր դեսպանների հետ՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ ՌԴ-ի, և՛ Ֆրանսիայի։ Որ դեսպանի հետ հանդիպում ենք ունենում, Լեռնային Ղարաբաղի հարցը, բնականաբար, քննարկվում է։ Չի կարող չքննարկվել, քանի որ դա ամենակարևոր հարցերից մեկն է։ Ոչ թե պրոբլեմ կա քննարկման հետ, այլ դա եղել է դիվանագիտական բանակցությունների առարկա, որն էլ ԱՄՆ դիվանագետները ո՛չ հաստատում են, ո՛չ հերքում։ Բնականաբար նույն պահվածքն ունեն նաև նման զրույցների և հանդիպումների այլ մասնակիցներ։ Այլ կերպ վարվելը դիվանագիտական էթիկայից դուրս կլինի»,- ասաց Լևոն Զուրաբյանը։ Նա նկատեց, որ բազմիցս հրապարակված փաստաթղթերը նոր  «սոուսով» են փորձում հրամցնել մեր հասարակությանը, ինչը նշանակում է կեղտոտ քարոզչություն։

«Եթե 10 տարի հետո նման մեկնաբանություններ են անում, ապա այդ մեկնաբանների և՛ ինտելեկտուալ ազնվությունը, և՛ նպատակների ազնվությունը պետք է խիստ կասկածի ենթարկել»,- նշեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում