Wednesday, 15 05 2024
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է

Կուտոյանը հրազենային վնասվածքը ստացել է քունքի շրջանում. ՔԿ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Հունվարի 17-ին այս մասին ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզել ենք, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել է Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգևատրման կարգով: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է: Դեպքի վայրում կնոջ և հոր մասնակցությամբ գործողություններ են կատարվում, որևէ այլ անձ չի եղել դեպքի վայրում, բացի քրեագետներից և այլ մասնագետներից»,- ասաց նա:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի խոսքով` այս պահին եղած տվյալներով հարուցում են քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու:

«Կարող է լինել սպանություն, սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ և այլն: Հետագայում համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզ կլինի, թե ինչ է տեղի ունենում:

Տեսանկարահանող սարքերի մի շարք զննություններ է արվել, տեսաձայնագրությունները արդեն առգրավման գործընթացում են»,- հավելեց Մելիքյանը:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը հայտնեց, որ Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում:

«Դատաբժշկական փորձաքննությամբ վաղը արդեն ավելի ստույգ կպարզենք մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը»,- ասաց Մելիքյանը:

Հարցին` արդյոք գնդակները միայն Կուտոյանի զենքից են արձակվել, Մելիքյանը պատասխանեց, որ դա միայն պարզ կլինի դատաձգաբանական փորձաքննությունից հետո:

«Փորձաքննությամբ կպարզենք նաև Կուտոյանի արյան մեջ ալկոհոլ կա՞ր, թե՞ ոչ»,- եզրափակեց Մելիքյանը:

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում