Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Մի բան այն չէ, ՍԴ-ն կարող է օգնել Քոչարյանին. Սեդա Սաֆարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Սեդա Սաֆարյանը:

– Սպասելի՞ էր, որ ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակաների գործով հունվարի 14-ի դատական նիստը չի կայանա:

– Ամեն մի ձախողման քայլ սպասելի է պաշտպանական թևից: Դեռ ամիսներ առաջ, երբ տուժողները փորձեցին իրենց իրավունքներից բխող որոշակի մտքեր արտահայտել, արդեն պաշտպանական թևից դա փորձեցին ընդունել որպես սպառնալիք, թեև դրա մեջ սպառնալիքի հատկանիշ չկար: Ես և իմ գործընկերները քննարկեցինք, որ դա պատահական չէ, և կգա մի փուլ, երբ կտեսնեն, որ այլևս անելիք չունեն, կսկսեն դատական նիստերին չգալ՝ պատճառաբանելով, որ դատարանում չկա հավասարություն և այլն, այսինքն՝ շանտաժի լեզուն տեսնում էինք: Ըստ էության, դատարանը կարծես վախեցած լինի, կտրուկ քայլերի չի գնում և անվերջ պաշտպանության կողմի ցանկություններին ավելի շատ է ընդառաջ գնում, ինչը դուրեկան չէ տուժող կողմի համար, որովհետև սա ցանկությունների դաշտ չէ: Կարծում եմ՝ դեռ չենք հասել գործին վերաբերող հարցերին: Այս սխեման են իրենք սարքել՝ բացարկ դատախազին, ինքնաբացարկի միջնորդություն դատավորին, այնուհետև խափանման միջոցի փոփոխության վրաբերյալ միջնորդությունների քննարկում, հետո կարճելու միջնորդություն, հետո նորից կգան բացարկի միջնորդությանը… այսինքն՝ շղթա է, և թարմացնում են իրենց միջոցները, նորամուծություն է սա, որ դիմում գրեն և ասեն, որ տուժողը սպառնաց, և դատարանը միջոց չձեռնարկեց: Իրականում տուժողը ասաց. «Հարգի՛ր Մարտի 1-ի դեպքերը, թե չէ մեր օրը կընկնես»:

– Դատավորն անդրադարձե՞լ է այդ արտահայտությանը, սպառնալի՞ք է, թե՞ ոչ:

– Չի անդրադարձել, ըստ էության, որպես սպառնալիք չի դիտվել, տուժողը նկատի ուներ այն, որ վատ՝ հոգեբանական ծանր վիճակում են, տարիներ շարունակ պայքարել են և այլն, այլ իմաստ նկատի չեն ունեցել: Ռ. Քոչարյանի բախտը բերել է, որ ինքը դատվում է ոչ թե իր իշխանության տարիներին՝ իր իսկ կողմից ենթարկելի դատական համակարգում, այլ դատվում է մի դատարանում, որտեղ կարող է ամեն օր կանգնել և ասել՝ փոխեք իմ խափանման միջոցը, և հերթով բոլոր պաշտպանները բողոքներ բերեն: Իսկ ինքը ձեռքը կխփեր սեղանին, և դատավորները կիմանային՝ ինչ ասել, բայց հիմա օգտվում է պաշտպանության բոլոր եղանակներից՝ մինչև միջազգային կառույցներ, և նրա մոտ ստացվում է:

– Տիկի՛ն Սեդա, մի պահ մոռանանք, որ դուք մեղադրող կողմի շահերն ենք պաշտպանում, զուտ որպես փաստաբան՝ ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս մրցակցային պայմաններն անհավասար են, ինչից որ դժգոհում է պաշտպանական կողմը:

– Բացարձակ անհավասարություն չկա… Պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները հարգվում են… Ամեն ինչ արվում է պաշտպանական կողմի շահերն առավելագույնս պաշտպանելու համար, և այս առումով չի կարող անհավասար դիրքում գտնվել պաշտպանության կողմը:

– Այսինքն՝ երբ պաշտպանն ասում է, որ դատավորը կողմնակալ է, անկեղծ չէ:

– Իհարկե անկեղծ չէ, նաև մյուս հարցերում էլ նրանք անկեղծ չեն… Նույնիսկ փսփսում, ծիծաղում են տուժողների վրա, բայց դատարանը խուսափում է նրանց հետ առճակատման գնալ, բայց երբ որ ես շրջվում և, ասենք, մի երկու բառ եմ խոսում Մարինա Պողոսյանի հետ, դատարանը արագ նկատում է, այսինքն՝ նրանք շատ ավելի պաշտպանված են, և դժգոհելու առիթ ավելի շատ մենք ունենք… Դատարանը պետք է արագ լուծում տար Միհրան Պողոսյանի դատարան չներկայանալու փաստին և դիմեր Փաստաբանների պալատ, որովհետև դա ուղղակի կամակոր մոտեցում է ընթացող քննության նկատմամբ:

– Դատական նիստերի մասնակցելու մեծ փորձ ունեք, այս մթնոլորտն, ըստ Ձեզ, ինչի՞ արդյունք է:

– Այս մթնոլորտը դատարանի մեղմ պահվածքի արդյունք է, դատարանը կտրուկ գործողությունների պետք է գնա: Դատարանը կարող է օրինական և կոշտ մոտեցում ունենալ և բոլորիս գործողությունները գնահատել օրենքի դաշտում, Քրեական դատավարության օրենսգիրքը բավարար հնարավորություն է տալիս, որպեսզի պաշտպանների և դատախազների նաև դատավարության մասնակիցների պահվածքը դատարանը կարողանա համապատասխան ռեակցիայով ընդունել և համապատասխան հարկադրանքի միջոց կիրառել, ինչը չի արվում: Պաշտպանության կողմը կազմալուծող աշխատանք է սկսել, դա անում են ժպտալով, անում են իբրև թե իրենց պաշտպանությունն արդյունավետ ձևակերպելու ենթատեքստով, բայց դա իրականում այդպես չէ:

– Մի քիչ անհասկանալի է, որ իրենց պաշտպանյալը կալանքի տակ է և գործընթացի ձգձգումը բխում է իրենց շահերից, թե՞ այստեղ միայն երկրորդ նախագահի շահերը չեն շոշափվում, կան նաև այլ շահեր:

– Բացի նրանից, ուրիշների շահեր կան, այնպիսի տպավորություն է, որ իրենց պաշտպանյալների շահերը թողած՝ երկրորդ նախագահի շահերն են պաշտպանում, կարծում եմ, որ պաշտպանները կազմալուծիչ աշխատանքի հետ կապված պլանավորում, փոխհամաձայնեցված աշխատանք են տանում, և այդ աշխատանքի հեռահար նպատակն այն է, որ Սահմանադրական դատարանը առաջիկայում հնարավորություն ունենա, ասենք՝ փետրվարին կարող է և ՄԻԵԴ-ը խորհրդատվական կարծիք հայտնել, թեև չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ բան փոխել իրավական հարթության վրա:

– Դուք մատնանշում եք ձգձգումների պատճառը:

– Ես կարծում եմ, որ իրենք ինչ-որ բանի են սպասում և հավատում են, որ Սահմանադրական դատարանը ունակ է անելու այնպիսի բան, որով կարող է վերջնական օգնել Ռոբերտ Քոչարյանին: Այդպիսի տրամադրվածություն եմ տեսնում և հասկանում եմ, որ մի բան այն չէ, և հավատում եմ, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել Հայաստանում:

– Այսինքն՝ կարծում եք, որ ՍԴ-ի շուրջ նորից քաղաքական կրքերի բորբոքվելն էլ իր պատճառներն ունի:

– Բոլորս էլ գիտենք, որ ՍԴ-ն այն կազմով, ինչ կազմով որ եղել է մինչև հեղափոխությունը, չի կարող որևէ բան անել, պարզապես այդ մարդիկ չեն կարող այլ դիրքորոշում ունենալ: Նրանք վատ առումով այնքան բան են արել Մարտի 1-ի հետ կապված ամբողջ գործընթացներում, որ շատ մեծ է նրանց դերը: Եթե ՍԴ-ն ունակ լիներ իր արդար և օբյեկտիվ գնահատականները տալու, այսօր այս վիճակը չէր լինի: Գիտենք, որ այսօր ՍԴ-ն ինչ որոշում էլ ընդունի, տպավորություն կլինի, որ Ռ. Քոչարյանի համար է գրվել:

– ՍԴ-ն պահպանո՞ւմ է Մարտի 1-ի գործին միջամտելու հնարավորությունը:

– ՍԴ-ն մշտապես հանդիսացել է նախկին իշխանության ամենաամուր հենարանը, որովհետև միայն ՍԴ-ն կարող էր ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնել, և դա շատ էական է եղել: Մենք գիտենք, որ մեր ժողովրդի մոտ հուսալքության մեծագույն ալիքն առաջացրել են ՍԴ մոտեցումները… ՍԴ-ն մշտապես ընդառաջվել է Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի շահերով, այժմ էլ ոչինչ չի փոխվել, ՍԴ-ն այդ շահերի պաշտպանությամբ է հանդես գալիս, ինչպես ծառայել են հին ուժերին, այնպես էլ շարունակում են ծառայել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում