Thursday, 02 05 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն

Փաշինյանի առաջացրած մեծ փոթորիկը․ պաշտոնական Թբիլիսին հակադարձեց Երևանին, իսկ Սաակաշվիլին հիշեց Տիգրան Մեծին

Հունվարի 6-ին Հայաստասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը Հայաստանից բացի մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում: Խոսքը վերաբերում է Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որի համաձայն, ըստ Փաշինյանի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: ՀՀ վարչապետը այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն 2019 թվականի տվյալներով ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4,527 դոլար, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ 4,289:

Վրաստանի կառավարության երեկվա նիստից հետո այդ երկրի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է հարցին, թե արդյո՞ք առաջ է անցել Հայաստանը այս ցուցանիշով Վրաստանից: «Սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդոլոգիային»,- ասել է նախարարը։

Այսքանով այս հեռակա ու անհեռանկար բանավեճը չավարտվեց, որովհետև դրան խառնվեցին Վրաստանի նախկին նախագահն ու Հայաստանի նախկին վարչապետը։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը 2019-ին ՀՆԱ աճով առաջին անգամ առաջ է անցել Վրաստանից։ Սաակաշվիլին մասնավորապես ասել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն առաջին անգամ առաջ է անցել Վրաստանից։ Նման բան երբեք տեղի չի ունեցել և՛ իմ պաշտոնավարման, և՛ նույնիսկ Շևարդնաձեի պաշտոնավարման ժամանակ: Նման բան տեղի չի ունեցել ՀՀ մեծ տիրակալից’ Տիգրան Մեծից հետո։ Աշխարհագրության, ռեսուրսների առումով որևէ հիմք չկա, որ հայաստանցին ավելի շատ ստանա, քան վրաստանցին»։

Այնուհետև Սաակաշվիլին խոսել է Բիձինա Իվանիշվիլիի ու նրա քաղաքական թիմի մասին։ Նա նշել է, որ այժմ, երբ հարցնում են, թե Վրաստանն ինչ պետություն է, ասում են՝ Վրաստանը պետություն է, որը Հայաստանից աղքատ է, և ձմեռային հանգստավայրերում չկա ջուր, և պետք է համեմատել, թե ի՞նչ անուն ուներ երկիրը 2012 թվականին: Ըստ Սաակաշվիլիի՝ Իվանիշվիլին այնպես է արել, որ Վրաստանը բոլոր չափանիշներով դարձել է ավելի խղճուկ, քան հարևան երկիրը:

Հրանտ Բագրատյանն էլ հակադարձել է Սաակաշվիլին՝ հասնելով պատմական անհիշելի անցյալ, երբ Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է եղել, քան՝ հարևան երկրում։

Խնդիրն այստեղ տարբեր գործիչների սուբյեկտիվ կարծիքները չեն․ նրանցից յուրաքանչյուրը յուրովի փորձում է մատուցել, թե ինչիպիսի արդյունավետ կառավարում է եղել իր պաշտոնավարման ընթացքում և հակառակը՝ ինչքան ապաշնորհ են իրենց ներքին ընդդիմախոսները կամ իրենց ժամանակի հարևան կառավարիչները։

Ինձ ավելի շատ մտահոգում են խորքային խնդիրները, որոնք փաստացի չեղարկում են թավշյա հեղափոխության դրական հետևանքները, օրակարգը։

Ահավասիկ, ինչպե՞ս են Հայաստանի կառավարության ամենաբարձր հարթակներում ձևավորվում տնտեսագիտական կարծիքները՝ մասնագիտակա՞ն, թե՞ միայն քաղաքական հենքի վրա: Այնպիսի տպավորություն է, որ հետհեղափոխական Հայաստանում իրապես չկան աշխատող ինստիտուտներ ու ամբողջ օրակարգը ձևավորում է բացառապես Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան լայվերով կամ գրառումներով։ Նման իրավիճակը մեծացնում է սխալվելու ռիսկը ու այս հարթության վրա իրապես ցավալի է, երբ հարևան երկրի նախարարը Հայաստանի ղեկավարին մեղադրում է «տարրական մեթոդոլոգիային» չտիրապետելու մեջ։ Սա, ըստ էության, համապարփակ գնահատական է ողջ պետական համակարգին։

Արդյո՞ք վարչապետը մտադիր է պատասխան պահանջել համապատասխան պաշտոնյաներից, ովքեր նրան սխալ տեղեկատվություն են ներկայացրել, թե՞ պատկան մարմիններն, ի վերջո, կունենան խիզախություն ու կներկայացնեն մասնագիտական գնահատականներ, եթե նույնիսկ դրանք չեն տեղավորվում Փաշինյանի քաղաքական հավակնությունների դաշտում։

Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն, ըստ էության, մոռացել է  հեղափոխության օրակարգը ու տրվել է վիճակագրական մանիպուլյացիային՝ արժեհամակարգով ու գործելաոճով նմանվելով հին համակարգի կառավարություններին, որոնք Հայաստանը Սինգապուր էին դարձրել վիճակագրական «հեղափոխության» շնորհիվ՝ իրական կյանքում երկիրը հետ թողնելով համաշխարհային զարգացման համատեքստից, թվերի հորձանուտում սպանելով օբյեկտիվ պատկերն ու ապագայի տեսլականի ծրագրերը։ Ե՞րբ է Փաշինյանը գիտակցելու, որ իր վիճակագրական մանիպուլյացիայի թիրախը ոչ այնքան միջազգային հանրությունը կամ հարևան երկրներն են, որքան՝ Հայաստանի հպարտ քաղաքացիները, որոնք իրականություն դարձրեցին հեղափոխությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում