Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սերխիո Բատիստան, ինչպես յուրաքանչյուր խաղի նախօրեին, քառորդ եզրափակիչում Ուրուգվայի հետ հանդիպումից առաջ կրկին Twitter-ում հրապարակել է հավաքականի կազմը: Այս մասին հաղորդում է Sport Express-ը: Մրցաշարի ֆավորիտները խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով.
Դարպասապահ՝ Ռոմերո
Պաշտպաններ՝ Ձանետտի, Միլիտո, Բուրդիսսո, Սաբալետա
Կիսապաշտպաններ՝ Մասկերանո, Գագո
Հարձակվողներ՝ Մեսսի, Դի Մարիա, Ագուերո, Իգուաին:







































