Amazon-ի մաքուր շահույթը 2014-ի առաջին եռամսյակում աճել է մոտ 32 տոկոսով՝ հասնելով 108 մլն դոլարի՝ ասվում է ընկերության հաղորդագրությունում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Օպերացիոն շահույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 19 տոկոսով անցած տարվա նույն շրջանի համեմատ՝ հասնելով 146 մլն դոլարի: Ընկերության վաճառքի ծավալը հասել է 19.74 մլրդ դոլարի՝ ցուցաբերելով 23 տոկոսի աճ:
Amazon.com-ը համացանցի միջոցով ապրանքներ ու ծառայություններ իրացնող կազմակերպությունների շարքում շրջանառությամբ աշխարհում առաջինն է: Amazon-ը մասնաճյուղեր ունի Բրազիլիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև ապրանքներ է մատակարարում աշխարհի 61 երկրներ:










































