Thursday, 16 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Երկրորդ ճակատի հաշվարկը. ինչ է ակնկալվում Արցախին զուգահեռ

Երևանի քաղաքապետը վերջին շաբաթներին դարձել է ներքաղաքական անցուդարձի ակնհայտ «էպիկենտրոն», որտեղ «ցնցում» առաջացնելու ուղղությամբ աշխատում են բազմաթիվ սուբյեկտներ: Գործնականում չի էլ թաքցվում նպատակը՝ հասնել նրա հրաժարականին, ու քանի որ դրանից հետո, մեծ հավանականությամբ, կարող է լինել թեկնածուի ճգնաժամ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, ապա մեծ հավանականություն է դիտվում արտահերթ ընտրության գործընթացը: Դե, իսկ այդ գործընթացում արդեն ներքաղաքական տարբեր սուբյեկտներ ստանում են մեծ ու փոքր տարբեր խնդիրներ լուծելու հնարավորություն, որքան էլ քաղաքում մեծամասնություն վերցնելու հնարավորություն չունի, թերևս, նրանցից ոչ ոք, և Նիկոլ Փաշինյանը տիրապետում է Երևանի ընտրությանը ևս մեկ անգամ հաղթելու ներուժի և հնարավորության:

Արտահերթ ընտրության անթաքույց նպատակադրմամբ Երևանի քաղաքապետի շուրջ ծավալվող զարգացումները, անշուշտ, բավականին բազմաշերտ են, և դրանցից հետաքրքիրներից մեկն էլ թերևս գտնվում է զուգահեռ իրողության վրա: Հայաստանի նոր քաղաքական իրողությունների առումով 2020 թվականին արդեն իսկ կա մի ընտրական գործընթաց, և հերթական ընտրական գործընթաց: Խոսքն Արցախի նախագահի և խորհրդարանի ընտրության մասին է: Թեև արցախյան համապետական ընտրությունը ֆորմալ առումով որևէ առնչություն չունի հայաստանյան դաշտի հետ, այդուհանդերձ, կասկածից վեր է, որ այդ ընտրական գործընթացն ու արդյունքը էական նշանակություն ու ազդեցություն են ունենալու հայաստանյան իրողությունների վրա իրական քաղաքականության ռեժիմում: Նույնքան անթաքույց է նաև, որ Արցախի համապետական ընտրությունը Հայաստանում կորուսյալ դիրքի վերականգնման որոշակի հնարավորություն է դիտարկում Հայաստանի նախկին իշխող համակարգը: Այն, իհարկե, միատարր չէ, սակայն, օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անգամ անձամբ չի թաքցնում արցախյան ընտրության հանգամանքով քաղաքական շահագրգռությունը, ինչի մասին խոսել է մի քանի հարցազրույցում:

Արցախի համապետական ընտրության կարևորությունը օրերս արձանագրվեց նաև Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որը տեղի ունեցավ Երևանում և որը երկրորդ համատեղ նիստն էր 2019-ի ընթացքում, և ընդհանրապես երկու հայկական պետականությունների պատմության ընթացքում: Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, որ Արցախի ղեկավարության ընտրությունն ունի կարևոր քաղաքական նշանակություն, իսկ Բակո Սահակյանը շնորհակալություն հայտնեց Երևանի ընտրության անցկացմանն աջակցելու պատրաստակամության, նաև արտաքին դիտորդների ներգրավելու ջանքի համար: Ստեփանակերտում նոր իշխանության ձևավորումը անկասկած ունենալու է արտաքին ու ներքին էական քաղաքական նշանակություն և, խոշոր հաշվով, լինելու է Հայաստանում թավշյա հեղափոխության, այսպես ասած, էվոլյուցիոն արձանագրումը նաև Արցախում, այդպիսով փակելով թերևս պատմա-քաղաքական մի յուրօրինակ փուլ և բացելով նորը: Այստեղ է, որ իրողությունը ստանում է սահմանային նշանակություն, ըստ այդմ՝ նախկին համակարգի և նոր իրականության միջև սուր դիմակայությամբ պայքարի հավանականություն:

Ահա այդ համատեքստում, Երևանում քաղաքապետի շուրջ ծավալվող քարոզչական գրոհի հանգամանքը ստանում է ուշագրավ երանգ: Եթե հաջողվի հասնել հրաժարականի և արտահերթ ընտրության, ապա դա գործընթացային առումով կարող է զուգորդվել Արցախում սպասվող ընտրության հետ: Դա էլ իր հերթին կնշանակի, որ Երևանում Հայաստանի իշխանության դեմ կբացվի այսպես ասած՝ «երկրորդ ճակատ», գրավելով ուշադրության մի զգալի մաս և, այդպիսով, հավանաբար, նախկին համակարգի որոշակի խմբերի համար գործելու ավելի ազատ դաշտ կբացի արցախյան ուղղությամբ: Մեծ հավանականությամբ, Հայկ Մարությանի շուրջ վերջին շաբաթներին գերաշխուժացած զարգացումները իրենց մոտիվներում կարող են պարունակել նաև այդ «երկրորդ ճակատը» բացելու հաշվարկը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում