Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Կդիմեն, եթե դա օգնելու է Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն դիմել է Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։

Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպասում է, թե ինչ են պատասխանելու, ըստ այդմ էլ՝ կորոշի հետագա անելիքները։

«Հոկտեմբերի վերջերին ես լսեցի, որ գլխավոր դատախազի խորհրդականը լրագրողների հարցին, թե տուժողի հարազատները չեն ստացել կարճման մասին որոշումը, պատասխանում է՝ թող դիմեին, ստանային։ Ես էլ այդ ամենը լսելուց հետո դիմեցի, ստացա։ Ես ունեմ բողոքարկելու իրավունք, ներկայացրել եմ, տեսնեմ՝ ինչ է լինելու»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Հոկտեմբերի 27-ին զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, մեր հարցին, թե ինքն է՞լ է պատրաստվում դիմել գլխավոր դատախազություն՝ պահանջելու, որ վերացնեն Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումը և սկսեն նոր քննություն, արձագանքեց․ «Ես այդ հարցին բազմաթիվ անգամներ պատասխանել եմ։ Քանի դատական համակարգի բարեփոխումները չեն ավարտվել, և համակարգը չունի հանրային վստահություն, ես դեմ եմ գործի վերաբացմանը»։

Հոկտեմբերի 27-ին տուժած ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե կա Հոկտեմբերի 27-ը բացահայտելու խնդիր, բնականաբար, ինքը կանգնած է զոհվածների հարազատների կողքին։

«Ես համոզված եմ, որ նրանք խոհեմ մարդիկ են, կկայացնեն ճիշտ որոշում։ Ես կդիմեմ գլխավոր դատախազությանը, եթե իմանամ, որ դա կօգնի գործի բացահայտմանը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ գործի այս մասը 2000 թվականին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյոք կայի՞ն հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն «Հոկտեմբերի 27»-ից առանձնացված այս գործը գլխավոր դատախազությունը կարճել էր 4 տարի անց՝ 2004 թվականին՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։

Այն ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանն էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում