Thursday, 02 05 2024
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին

Ամանորին ընդառաջ, լավագույն նվերը՝ 20 տարի վագոն տնակում ապրած ընտանիքին

Կոտայքի մարզի Սարալանջ համայնքում բնակվող Խաչատրյանների համար, ամանորյա հրաշքն արդեն իրականություն է դարձել. 20 տարի քայքայված ու ժանգոտված վագոն-տնակում ապրելուց հետո, ընտանիքը վերջապես տեղափոխվել է քարաշեն տուն:

Արմենն իր երիտասարդության զգալի մասն անցկացրել է խնդիր լուծելու պատասխանատու բեռի տակ: Նորաստեղծ ընտանիքի հետ՝ նախ ապրել է հայրական տանը: 22 հոգով փոքրիկ տան մեջ ապրելու անհարմարությունն ու այլընտանքի բացակայությունն ստիպել են քայլեր ձեռնարկել:   Արմենն իր ընտանիքի հետ տեղափոխվել է մետաղական տնակ ու միաժամանակ սկսել տուն կառուցել: Իրար հաջորդող՝ սոցիալական ու առողջական խնդիրների պատճառով, սակայն, տան շինարարությունը հիմքերից այն կողմ այդպես էլ չի անցել:

«Երբ բաժանվում էինք հայրական տնից, թվում էր՝ դժվար կլինի միայն սկզբում, իսկ հետո՝ մեկ-երկու տարում ոտքի կկանգնենք, տուն կունենանք, կապրենք մարդավայել: Սակայն տարիներն անցան, որդիներս մեծացան մետաղական պատերի ներսում, կնոջս առողջությունը քայքայվեց ու օր օրի ավելի էր վատանում: Օր ու գիշեր աշխատելով անգամ, հնարավոր չէր լինում հոգալ հիվանդանոցի ու մեծացող երեխաների ծախսերն ու նաև տուն կառուցել: Անգույն ու դաժան քսան տարիներ անցկացրեցինք: Դեռ այսօր էլ, երբ արթնանում եմ այս տանը, մի տեսակ չեմ կարողանում հավատալ, որ սա իրականություն է, որ ընտանիքիս երազանքների տունը գերազանցել է մեր սպասելիքները», – ասել է ընտանիքի հայրը՝ Արմենը:

Խաչատրյանների ընտանիքը միակը չէ, որին հաջողվել է գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ՝ հաղթահարել տարիների խնդիրը. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, նոր՝ 2020 թվականը, նոր բնակարանում դիմավորելու հնարավորություն է ստացել Հայաստանի տասը մարզում ապրող  46 ընտանիք: Նրանց համար դժվար հիշողություններն արդեն անցյալում են:

«Այս բնակարանամուտով ամփոփում ենք ընթացիկ տարվա ծրագիրը: Կատարված աշխատանքի արդյունքը նախ փորձում ենք գնահատել տանտերերի աչքերում, հետո միայն՝ թվերի տեսքով: Երբ տեսնում ենք վաղվա օրվա նկատմամբ արտահայտվող վստահությունը, համոզվում ենք, որ հաջողել ենք ու գնում ենք ճիշտ ուղղությամբ: Ասում են՝ հաջողություն ձեռք բերած մարդն անմիջապես մոռանում է դժվար ապրած օրերի մասին: Գուցե դա այնքան էլ լավ չէ՝ հետագայում  չսայթաքելու համար, բայց ուզում եմ, որ այս մարդիկ իրենց հիշողությունից անվերադարձ հանեն վագոն-տնակի տխուր պատկերներն ու ապրեն անհոգ կյանքով: Ուրախ եմ, որ մեր գործընկերության շնորհիվ, շատ ընտանիքներ ձեռք են բերում ոչ միայն տանիք, այլև սեփական  ուժերին հավատալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կյանքը լի է դժվարություններով: Երբեմն խնդիրներն այնքան են ծանրանում մարդու ուսերին, որ թվում է, այլևս երբեք թեթևություն չի գա: Հաճախ միայն մի փոքր օգնություն է հարկավոր մարդուն՝ ինքն իրեն հավատալու, ոտքի կանգնելու և առաջ շարժվելու համար: Հենց այդ օգնության ձեռքն էր պակասում Խաչատրյաններին՝ տարիների բեռը թոթափելու համար: Անգնահատելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը այս և մյուս ընտանիներին: Դրա շնորհիվ ընտանիքն ունենում է տուն,  հավատով է լցվում իր և ապագայի հանդեպ: Ամանորին ընդառաջ թող բոլոր օջախներում հույսը անմար լինի», – ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 

2019թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 119,5մլն ՀՀ դրամի ներդրում և աջակցել 46 ընտանիքի:

Ընդհանուր առմամբ, տարիների համագործակցության արդյունքում, կատարվել է մոտ 502 մլն ՀՀ դրամի ներդրում: 2007 թվականից լուծվել է 208 ընտանիքի տան խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում