Friday, 17 07 2026
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

«Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիր

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրը մոտենում է իր ավարտին։ Այն տևել է 5 տարի, ֆինանսավորվել Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով: Ծրագրի խնդիրն էր նպաստել կենսաբազմազանության պահպանությանը և հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները:

Ծրագրի առաջին փուլն իրականացվել է  3 մարզերի 26 համայնքներում․

1․ Արարատ (Լանջանիստ, Լուսաշող, Շաղափ, Ուրցաձոր, Զանգակատուն համայնքներ),

2․ Վայոց ձոր (Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնվաբերդ, Սերս համայնքներ),

3․ Սյունիք (Արևիս, Բռնակոթ, Մուցք, Սալվարդ, Շաղատ, Թանահատ, Թասիկ, համայնքներ)։

Տրամադրվել են փոքր դրամաշնորհներ, ինչի շնորհիվ բազմաթիվ համայնքներում լուծվել են սոցիալ-տնտեսական խնդիրներ, օրինակ՝ բարեկարգվել են ճանապարհներ, անցկացվել են ջրագծեր, ապահովվել է արտաքին լուսավորություն և այլն։ Բայց որ ամենակարևորն է, ծրագրի շնորհիվ ստեղծվել են անվտանգ միջանցքներ կենդանիների տեղաշարժի համար, ինչի արդյունքում էականորեն ավելացել է ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի թիվը։

Ծրագրի երկրորդ փուլի ընթացքում կայուն հողօգտագործման փորձի ներդրման համար Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 5 համայնքների հետ կնքվել են երկարաժամկետ՝ 7-10 տարվա տևողությամբ բնապահպանական համաձայնագրեր՝ 10 գյուղական բնակավայրերում (Զանգակատուն, Հորս, Արենի, Խաչիկ, Արտավան, Սարավան, Բռնակոթ, Սալվարդ, Թասիկ, Արևիս) բնապահպանական միջոցառումներ իրականացնելու համար։ Այդ գյուղերին տրամադրվել է աջակցություն՝ երկարաժամկետ հողօգտագործման պլանների մշակման և կոնկրետ միջոցառումների իրականացման համար՝ բնական պաշարներն էկոլոգիապես կայուն ճանապարհով օգտագործելու նպատակով:

Այս բնապահպանական համաձայնագրերը թույլ են տալիս իրականացնել բնության պահպանություն՝ միևնույն ժամանակ աջակցելով համայնքներին իրականացնելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումներ։

Օգտագործելով այդ միջոցները՝ համայնքները նաև կարողանում են մասնակցել պետական սուբվենցիոն ծրագրերին և լրացուցիչ միջոցներ ներգրավել այլ աղբյուրներից։

Այս պահին ընթացքի մեջ են հետևյալ միջոցառումները.

  • գյուղտեխնիկայի տրամադրում Արենիում և Սիսիանում,
  • արևային ջրատաքացուցիչների տրամադրում յուրաքանչյուր ընտանիքի Արտավանում,
  • բարձրարժեք պտուղների մշակման համար ոռոգման համակարգի ներդրում Զանգակատանը,
  • մակատեղիների կառուցում Հորսում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում