Saturday, 04 05 2024
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է 16-ամյա տղայի դանակահարությամբ

երեկ վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 19։05-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 06 բրիգադը «ձախ թոքի վնասվածք, թիկունքի շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի, թիկունք շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։

Հիվանդանոց է այցելել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Արտակ Բ-ն է, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Պուշկինի փողոցի 31 շենքի բակից, որտեղ Երևանի բնակիչ՝ իր հասակակից ընկերոջ, Վիտալի Ա-ի հետ վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտակ Բ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայից մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 15-ամյա Հրանտ Պ-ին, 17-ամյա Սուրեն Ս-ին, 17-ամյա Սերգեյ Դ-ին, 15-ամյա Քրիստ Գ-ին, 16-ամյա Էդմոն Հ-ին, 16-ամյա Ռոբերտ Գ-ին, 17-ամյա Արսեն Ղ-ին և 16-ամյա Էրիկ Ն-ին։ Ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները դարձյալ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի բակից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ Վիտալի Ա-ին, 16-ամյա Արսեն Ա-ին, իսկ որոշ ժամանակ անց բացատրական աշխատանքների արդյունքում կենտրոնի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ՝ 18-ամյա Դավիթ Մ-ն։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 31 շենքի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Արտակ Բ-ի, Վիտալի Ա-ի, Էրիկ Ն-ի, Ռոբերտ Գ-ի, Արսեն Դ-ի, Արսեն Ա-ի, Դավիթ Մ-ի,15-ամյա Ռուդիկ Ն-ի, 15-ամյա Մհեր Ջ-ի միջև։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ կռվի մասնակիցներից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտակ Բ-ին։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի հանգամանքներն ու վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում