Saturday, 04 05 2024
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ

ՀՅԴ ակտիվությունը տարօրինակ է․ այս առճակատումը այլ ոլորտում է

Երեկ ՀՅԴ երիտասարդները կրկին ԿԳՄՍ նախարարության դիմաց էին, պահանջում էին հանդիպում և քննարկում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպումը չկայացավ, նրանք փորձեցին մտնել նախարարության շենք, սակայն ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց և հեռացրեց երիտասարդներին: ՀՅԴ երիտասարդներից 24-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել բաժին:

Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն գնաց իրավիճակի սրման․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով այն, որ Երևանի մոտեցումը մինչև վերջերս պարզ չէր, այդ իսկ պատճառով որևէ քաղաքական ուժ սեփական մոտեցում չէր արտահայտում՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է դիրքավորվի։ Վերջին հանդիպումները թե՛ Երևանում Արայիկ Հարությունյանի հետ, թե՛ Ստեփանակերտում ավելի լայն ֆորմատով, ցույց տվեցին, որ որոշակիորեն Երևանը կողմնորոշվել է, թե ինչպիսի մոտեցում պետք է ցուցաբերի։ Իհարկե, նախկինի համեմատ, մոտեցումների մեջ մեծ տարբերություն կլինի՝ չի լինի այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ էր։ Սակայն ամեն դեպքում Երևանը որոշակիորեն ցույց է տալիս իր վերաբերմունք, ցույց է տալիս, թե ինչ նախընտրություններ ունի։ Ցանկացած երկիր, որն ունի Արցախի պես պրոտեկտորատ, այնտեղ պետք է տեսնի իր քաղաքական կուրսին համահունչ իշխանություն։ Այդ իսկ պատճառով, այն ուժերը, որոնք Հայաստանում ընդդիմադիր վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանությունների նկատմամբ, արդեն սկսում են իրենց դիրքավորումը ցույց տալ նաև Արցախում։ Այդ իսկ պատճառով տրամաբանական է, որ ՀՅԴ-ն առաջինն է, իսկ հետագայում մենք, կարծում եմ, որ կտեսնենք նաև այլ ուժերի»։

Իսկ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն էլ ասաց․ «Չնայած, որ ՀՅԴ-ն Արցախի նախագահի ընտրություններում չունի սեփական թեկնածու, ամեն դեպքում, ես կարծում եմ՝ կսատարի թեկնածուներից որևէ մեկին։ Թե ով է դա լինելու՝ ես չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի պահվածքին Երևանում, ես դա մի քիչ կառանձնացնեի։ Ինձ համար դա տարօրինակ է թվում նախ դրա օգտագործած նյարդի չափերով, որովհետև հանրությանը ներկայացվող բուն խնդիրը դրան չարժե, և կարծում եմ, որ այդ խնդիրը շատ հեշտ կլուծվի։ Դա ես ասում եմ, որովհետև ինքս եղել եմ օտարալեզու դպրոցների դեմ պայքարի մասնակից՝ ինչպես շատ դաշնակցականներ, ինչպես այսօրվա նախարար Արայիկ Հարությունյանը։ Ես կարծում եմ, որ սա այն դեպքը չէ, ու այս առճակատումն այլ ոլորտում է։ Դա կապված է նրա հետ, որ ՀՅԴ-ն երկար տարիներ հսկում էր նախարարությունը, և նշանակում է՝ Արայիկ Հարությունյանի գործողությունների մեջ կան ինչ-որ բաներ, որոնք անընդունելի են ՀՅԴ-ի համար։ Բայց սա հաստատ աշխարհայացքային, գաղափարախոսական դաշտից չէ։ Սա ավելի շուտ, կարծում եմ՝ մտահոգությունների դաշտից է։ Մտահոգությունն էլ է մարդկային, բայց քաղաքական ռեսուրսը խմբային մտահոգությունը փարատելու համար էս ուժգնությամբ օգտագործելը, իմ կարծիքով՝ ռացիոնալ չէ»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում