Saturday, 04 05 2024
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ

Մի գիշերում 4-5 անգամ «հանգստանում» եմ, բայց չեմ բավարարվում, ամեն սեքսից հետո ավելի շատ եմ ուզում (18+)

«Սեռական հոլովն» անդրադառնում է սեռական կյանքի և սեռական առողջության հետ առնչվող խնդիրներին, բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամայանն այս անգամ իր դիտարկումներն է ներկայացնում սեռական կյանքում առկա միֆերի վերաբերյալ, որոնք կապված են թվերի հետ: Սեքսապաթոլոգի հավաստմամբ՝ այս դեպքում տուժում են հիմնականում տղամարդիկ, հատկապես նրանք, ովքեր պարբերաբար այստեղից-այնտեղից կարդում են հոդվածներ, որտեղ նշված են սեռական կյանքին վերաբերող թվեր, օրինակ՝ թվեր՝ մեկ գիշերվա ընթացքում հարաբերությունների քանակի վերաբերյալ:

Ժամանակի ընթացքում հնարավոր է չնկատել, բայց դառնալ սեփական երևակայությունների գերին: Տղամարդկանց պարագայում գոյությունուն ունի մոլորությունների մի ամբողջ շարք՝ սեռական հարաբերությունների թվի, սեռական անդամի չափերի վերաբերյալ: Սակայն իրականում սեռական հարաբերությունը չի որակվում և գնահատվում նման պարամետրերով, թեև, իհարկե, այս ամենում կարևորություն կա, բայց սա չի կարելի դարձնել գերիշխող և առաջնորդվել դրանով:

Մի գիշերվա ընթացքում մի քանի հարաբերություն ունենալը չափանիշ դարձնելը կարող է դառնալ ախտաբանական սովորություն: Նմանատիպ դեպքերում պետք է կասկածել մի վիճակի մասին, որը կոչվում է ախտաբանական հիպերսեքսուալություն: Սա սեռական խանգարում է, որի ժամանակ տղամարդը պարբերաբար փոխում է զուգընկերոջը, բացի դրանից՝ անընդհատ որոնումների մեջ է, հարաբերություններից հետո չի բավարարվում, և անընդհատ նորից է ուզում հարաբերություններ ունենալ, միևնույն ժամանակ հարաբերությունների մեջ է մտնում զուտ իր ընկճված տրամադրությունը կամ նեղվածությունը թոթափելու համար:

Այս իրավիճակից կա ելք. այս խնդիրն ունեցող տղամարդը պետք է վերահսկի իր սեռական կյանքը, նա պետք է կարևորի ոչ թե սեռական հարաբերության քանակը, այլ որակը: Շատ դեպքերում տղամարդը ռեֆլեքսորեն է սեռական հարաբեորւթյան մեջ մտնում: Բանն այն է, որ սեռական ցանկությունը ուժգնանալու միտում ունի ժամանակի ընթացքում, եթե պարբերաբար տրվելով երևակայական ցանկություններին՝ հարաբերությունների մեջ են մտնում զուտ ինչ-որ թիվ լրացնելու համար: Պետք է վերանայել սեռական կյանքի ռիթմը և այս դեպքում կրճատել՝ մի գիշերվա ընթացքում հարաբերությունների թիվը հասցնելով մեկ-երկու անգամի և լիարժեք բավարարվել:

Այլապես այս վիճակը կարող է ազդել նաև հոգեբանական վիճակի վրա՝ հասցնելով որոշակի լարվածության: Կարևոր է մշտական զուգընկերուհի ունենալը, քանի որ անընդհատ զուգընկերուհի փոխելը ստիպում է մշտական փնտրտուքի մեջ լինել, ինչն էլ հասցնում է նրան, որ սեռական հարաբերության ժամանակ լիարժեքորեն չեք բավարարվի, քանի որ զուգընկերուին նոր է, և մինչև նրան ընտելանում եք, արդեն նրան փոխելու ժամանակն է վրա հասնում:

Կարևորե՛ք հարաբերությունների ոչ թե քանակը, այլ որակը, փորձե՛ք գտնել մշտական զուգընկերուհի և անկողնում զգալ ազատ ու անկաշկանդ, այդ դեպքում կարող եք բացահայտել ձեր սեռական նախասիրությունները, որոնք ոչ մշտական զուգընկերուհու հետ այդպես էլ մնում են չբացահայտված:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում