Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Պետք չէ ներկայացնել՝ իբր ողջ քեսաբահայությունը գալիս է Հայաստան

Սիրիայում լարված իրավիճակի հետևանքով զոհվում են նաև հայերը, սակայն դա չի կարելի ներկայացնել իբրև հակահայ արշավ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դամասկոսում հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը նշեց, որ չգիտի՝ ինչի վրա է հիմնվում նման ենթադրությունը:

«Պարզապես ընդհանուր հակամարտություն է, որի ժամանակ նաև հայերն են զոհվում, այնպես չէ, որ հատուկ հայերի դեմ է, և միայն հայերն են նահատակվում են այնտեղ: Ամեն ինչ կախված է նրանից, թե իրավիճակը որ թաղամասում է լարված: Մի ժամանակ Դամասկոսի վրա էին հարձակվում, հայկական դպրոցի վրա, այս քանի օրը վիճակը լարված է, և մարտերը մղվում են հայկական թաղամասերի մոտ, այդ պատճառով հայերն ավելի շատ են վիրավորվում կամ, դժբախտաբար, նահատակվում»,- ասաց նա:

Արմաշ եպիսկոպոսը կրկնեց իր խնդրանքը բոլոր լրատվամիջոցներին՝ հայտարարությունների մեջ փոքր-ինչ ավելի համեստ լինել, իրենք՝ Սիրիայի ղեկավարությունը, հոգևոր համայնքի ներկայացուցիչները ոչ մի հայտարարություն չեն արել, թեև իրենք մտահոգվում են ժողովրդի անվտանգության համար:

«Այսինքն՝ եթե ինչ-որ մի տաքգլուխ երիտասարդ հայտարարում է, որ Հայաստանից ուզում է գալ այստեղ, կռվին մասնակցել, դա պետք չէ այնպես հայրենասեր ձևով ներկայացնել, և մյուսներինը՝ ոչ այդպես: Մարդիկ այս պահն օգտագործում են, մեկը՝ լավ իմաստով, մեկը՝ վատ, բայց ի վերջո՝ չէ՞ որ ժողովրդի հարցը կա:

Քեսաբի պարագայում պիտի ասեմ՝ մարտերն այնտեղ դեռ ընթանում են, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ՝ կարևոր չէ, բայց, ըստ երևույթին, զգալիորեն կվնասվեն շենքերը, կարող է լինել ունեցվածքի թալան: Ինչևէ, ժողովուրդն ինքն ապահով է, նրանք եկել ապաստանել են Լաթաքիայում՝ սահմանից 50 կմ ներքև, որն այդ տարածքի մարզկենտրոնն է: Այնտեղի համայնքը շատ փոքր է, և իր ուժերից վեր է մոտ 700 ընտանիքի ապահովելը կամ ապաստանելը»,- ասաց նա՝ հավելելով, որ նախորդ շաբաթ, երբ դեպքերը խառն էին, բոլոր քեսաբահայերը մտածում էին վերադառնալ՝ հուսալով, որ, ըստ երևույթին, մարտերը շուտով կավարտվեն, սակայն պարզվեց, որ այս ընթացքը կարծես երկար պիտի տևի, մարտերը շարունակվում են:

Քեսաբահայ ընտանիքներից նրանք, ովքեր կարող էին և ցանկանում էին գալ Հայաստան, ազգականի կամ այլ միջոցներով կարողացան գալ, սակայն դա, սրբազանի խոսքով, պետք չէ ներկայացնել՝ իբր ողջ քեսաբահայությունը գալիս է Հայաստան:

«Դա սխալ է, մեկ-երկուսը գնացին Լիբանան՝ իրենց ազգականների մոտ: Փոքր բաները չի կարելի ընդհանրացնել և կարևոր բաները մոռանալ: Ես շատ կցանկանայի, քանիցս հայտարարեցինք, Հայաստանից էլ խորհրդարանից պատվիրակություն եկավ, կցանկանայի, որ մի տեղ մի անգամ նշվեր՝ Քեսաբի այդ պատասխանատու տղաները, ովքեր դիրքերում կանգնած էին, իսկապես հերոսական աշխատանք կատարեցին՝ հարձակում եղավ ամբողջ քաղաքի վրա և ոչ մի զոհ. իսկապես հերոսական աշխատանք է: Սակայն մենք չլսեցինք այդ մասին որևէ խոսք, միայն լսեցինք՝ ինչո՞ւ թողեցին, ինչո՞ւ չպաշտպանեցին: Այլ գյուղեր կան՝ քրիստոնեական, ոչ քրիստոնեական, որտեղ նույն սցենարով հարձակումների հետևանքով բավական մարդիկ զոհվեցին, իսկ մեր՝ իսկապես հերոսների, մարտիկների փառահեղ պահվածքի շնորհիվ ոչ մի զոհ չտվեցինք, սակայն այդ մասին՝ ոչ մի գնահատական, ոչ մի խոսք»,- ասաց նա:

Արմաշ Սրբազանը նշեց, որ սիրիահայությունը ներկայում միմիայն նյութական օժանդակության կարիք ունի. եկեղեցական օղակներով, միութենական կազմակերպությունների, մարդասիրական ընկերությունների, նույնիսկ սիրիական պետության՝ արտակարգ իրավիճակների վարչության կողմից հոգածություն կա նրանց նկատմամբ: Իրենց անհրաժեշտ է հիմնականում միայն նյութական օգնություն, որովհետև, նրա խոսքով, Լաթաքիայում ամեն ինչով առայժմ կարող են ապահովվել՝ սնունդ, հագուստ:

«Եթե մեզ հագուստ տան, ապա կարող է դժվարություն առաջանալ՝ կապված դրա տեղափոխման հետ, ուշանալ և այլն, նաև հարց է՝ մաքո՞ւր է հագուստը, թե՞ օգտագործված, մինչդեռ այստեղ այդ գումարն ավելի նպատակային կարող է ծախսվել. դրա համար հատուկ մարմիններ ունենք արդեն՝ գումարներն ուղարկվում են Մայր Աթոռի միջոցով: Օգնությունը կատարվում է դեսպանատան միջոցով: Մարդկանց ցավը հայտարարություններում տեղ չի գտնում և պետք էլ չէ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում