Football Italia-ի տեղեկությունների համաձայն` «Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը, հավանաբար, կհեռանա զբաղեցրած պաշտոնից, անգամ եթե թիմը զբաղեցնի 5-րդ տեղը:
«Ռոսսոներիներ»-ի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին և փոխնախագահ Ադրիանո Գալիանին պատշաճ չեն գնահատում հոլանդացի մասնագետի աշխատանքը:
Զեդորֆի փոխարեն դիտարկվում է Ֆիլիպո Անձագիի թեկնածությունը:









































