Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրանի Մաշհադ քաղաքում հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Սուգիոնոյի հետ։
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ Սուգիոնոն հուլիսի 10-ին ժամանել է Մաշհադ՝ Ինդոնեզիայի խորհրդարանի նախագահի, ինչպես նաև մի շարք գիտնականների և իսլամական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ։
Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ և կոչ են արել շարունակել քաղաքական խորհրդակցությունները՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու համար։
Հաղորդվում է, որ Ինդոնեզիայի պատվիրակությունը ժամանել է Մաշհադ՝ հարգանքի տուրք մատուցելու Իսլամական հեղափոխության հանգուցյալ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին։
Վերջինիս հրաժեշտի արարողություններին մասնակցելու համար հուլիսի 3-ին Իրան էր մեկնել նաև ՀՀ պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։








































