Friday, 17 07 2026
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջավախքում արհեստածին ապակայունացումը թանկ կարժենա և Վրաստանի, և Հայաստանի համար. ICG

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրենս Շիթսը:

-Պարոն Շիթս, 2008թ. ռուսական բիրտ ռազմական ներխուժման արդյունքում Ռուսաստանն օկուպացրեց Հարավային Օսեթիան ու Աբխազիան: Ռուսվրացական պատերազմից մի  քանի  տարի անց Մեդվեդևը  ռուսական  գործողությունները պատճառաբանեց  ՆԱՏՕի ընդլայնմամբ: Ի՞նչ  եք  կարծում`  ՆԱՏՕՎրաստան  մերձեցման  հերթական փուլը, որը  նախատեսվում է  սեպտեմբեր  ամսին, անցնցում կլինի՞ Վրաստանի  համար, Ռուսաստանը  կորցրե՞լ է     հնարավոր բոլոր լծակները  Վրաստանի  նկատմամբ:

-Ակնհայտորեն Ռուսաստանի ներկայիս իշխանությունն արդեն վաղուց հասկանալի է դարձրել, որ հետսովետական ցանկացած երկրի  անդամակցությունը ՆԱՏՕ-ին «կարմիր գիծ» է, որն ինքը բացահայտորեն  խոստացել է կանխել:  Թեև ՆԱՏՕ անդամակցությունը, կամ ամենաքիչն անդամակցության գործողությունների  ծրագիրը սեղանի վրա է մնում, սակայն չկա հստակ կոնսենսուս ՆԱՏՕ-ում կամ ՆԱՏՕ անդամ երկրների միջև:. Ակնհայտորեն ապագա բարդացումների  առարկա է նաև այն, որ ոչ միայն ՆԱՏՕ անդամակցությունն, այլև ԵՄ-հետսովետական երկրներ Ասոցացման համաձայնագրերը ևս ավելացվել են այդ «Կարմիր գծին»: Ուկրաինան շատ տեղին օրինակ է:

-Ռուսաստանի ձեռքում հնարավոր է  Վրաստանի նկատմամբ հավելյալ  ճնշման լծակ դառնալ Ջավախքը: Վերջերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ  ջավախահայերը ռուսական անձնագրերի համար հերթեր են կանգնում, թեև  դա սկսվել է դեռևս ռուս-վրացական պատերազմից հետո:

Կա ծայրահեղ անպատասխանատու լրատվամիջոցների հրապարակումների տարապ այն մասին, թե  վերականգնվել են Ջավախքի անջատողական տրամադրությունները: Յուրաքանչյուրն, ով ճանապարհորդել է այս տարածաշրջանում, հստակ գիտի, որ անջատողականության իրական ախորժակը սահմանափակվում է ամենաշատը մի քանի մարգինալ ֆիգուրներով:  Այնտեղի մարդիկ ունեն միևնույն տնտեսական ու սոցիալական խնդիրները, որոնք ունի Վրաստանի և Հայաստանի մյուս հատվածները:  Ոչ Թբիլիսիի, ոչ Երևանի իշխանությունները չեն ցանկանում այս տարածքը դեստաբիլիզացված տեսնել, որը ցանկացած դեպքում միայն միտումնավոր կարող է լինել, տարաձայնություն ձևավորել դրսից և իրավիճակը տանել ապակայունացման:  Վրաստանի ներկայիս իշխանությունները պետք է իրենց ուշադրությունը սևեռեն Ջավախքում անջատողական տրամադրությունների մասին միֆերի  ետ մղման ուղղությամբ, որպեսզի  կանխեն մտացածին ու հորինված լարվածությունը տարածքում, որը կարող է  չափազանց թանկ  արժենալ Վրաստանի, Հայաստանի և Հարավային Կովկասի համար:

-Ինչպիսի՞ն եք տեսնում ռուս-վրացական հարաբերությունների զարգացումը ՌԴ-Արևմուտք լարված հարաբերությունների պայմաններում Վրաստանի Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի  ստորագրման շեմին:

-Թեև Վրաստանի և Ռուսաստանի բանագնացների պատահական  շփումները շարունակվում են, ընդհանուր մթնոլորտը մնում է նույնը՝ ոչ լավ: Խնդրահարույց հարցերի բազում օրինակներ կան: Նրանք ընդգրկում են  հարցեր, ինչպիսին Հարավային Օսեթիայի  վարչական սահմանազատումը ռուսական զորքերի կողմից, ինչպես նաև  վերջերս հաղորդված վրաց-աբխազական  վարչական սահմանի երկայնքով  ռուսական Անտոնով-2 ինքնաթիռների թռիչները:      

-Պարոն Շիթս, նման մտավախություններ կան նաև Ղարաբաղյան հակամարտության պարագայում: Մասնավորապես  Ղրիմի բռնակցումից հետո կան մտավախություններ նաև ԼՂ –ի վերաբերյալ:  Ըստ Ձեզ` ՌԴ-ն կփորձի շարունակել պահել իր հարակից գոտիները չկարգավորված հակամարտությունների միջոցով, թե մենք միգուցե ավելի ագրեսիվ քաղաքականության ականատեսը դառնանք, ինչպես Ղրիմում:

-Իսկապես, Ռուսաստանը, որը Հարավային Կովկասի ամենաազդեցիկ խաղացողն է, չի ցույց տվել, որ լուրջ է տրամադրված հակամարտությունների կարգավորման աջակցության հարցում:  Փոխարենը Ռուսաստանը  հակամարտող կողմերին Ադրբեջանին ու Հայաստանին  բարձրակարգ հարձակողական և մահացու զենք է վաճառում:

-Այսինքն`  բացառում  եք ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիան: Տեսակետ կա, որ  եթե Արևմուտքը Ռուսաստանին սպառնում է ռուսական գազից կախվածության նվազեցմամբ, իսկ ռուսական գազի փոխարեն Արևմուտքը փորձում է գազի նոր պաշարներ ստանալ Ադրբեջանում արևմտյան գազատարների ու պրոյեկտների միջոցով, ապա չի բացառվում, որ ՌԴն նշանառության տակ առնի ադրբեջանական այդ պրոյեկտները՝ էսկալացնելով Ղարաբաղյան հակամարտությունը:

-​Երկար ժամանակ կար անհանգստություն, որով պայմանավորված կային փորձեր սահմանափակել  Ռուսաստանի միջով էներգետիկ խողովակների այլընտրանքները այլ երկների միջոցով, այդ թվում Հարավային Կովկասի:

Պարոն Շիթս, բանակցությունների ներկայիս փուլն ինչպես եք գնահատում: Բանակցություններում ամերիկյան ակտիվությունը կարծես վերջին շրջանում անարդյունք է , ինչպես պետք  է Արևմուտքը փորձի պահպանել խաղաղությունը:

-Ամեն տեսակի ջանք պետք է ներդնել ապահովելու համար կողմերի շփումները և երկխոսությունը, թեև ԵԱՀԿ Մինսկի խումբն այս տարիների ընթացքում չի կարողացել  ապահովել էական արդյունքում: Մի կողմից Ռուսաստանի ներկայիս ղեկավարության, մյուս կողմից Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ ներկայիս հարաբերությունների պայմաններում դժվար է ակնկալել որևէ  բեկում:  Այնուամենայնիվ ինձ զարմացնում  է այն, որ վերջին մեկ տարվա ընթացքում  և Երևանի, և Բաքվի իմ գործընկերների կողմից ես միևնույն բանն եմ լսում, որ բոլորը ցանկանում են  ելք գտնել այս  պատերազմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում