Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը, Մոնտե Կարլոյի «Մասթերս» մրցաշարի 3-րդ շրջանում պարտության մատնելով իտալացի Անդրեաս Սեպիին, մարզական կարիերայի ընթացքում 300-րդ հաղթանակն է տոնել գրունտային կորտի վրա:
Մրցավեճն ավարտվել է 6:1, 6:3 հաշվով:
Գրունտի վրա անցկացրած 321 խաղերում Նադալը 300 հաղթանակ է տոնել և 21 պարտություն կրել՝ նվաճելով 43 տիտղոս:






































