Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Խորհրդարանը՝ բղավելու և հաշիվներ մաքրելու վայր. ինչու ԱԺ-ում «ռազբորկա» սկսվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխող թիմից երկու ընկեր պատգամավոր երեկ Ազգային ժողովը շփոթել էին բղավելու և հաշիվներ մաքրելու վայրի հետ: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու պատգամավոր Վարդան Աթաբեկյանն օրենքի տանը ուղղակի «ռազբորկա» էին սկսել այն բանից հետո, երբ Աթաբեկյանը ձեռնպահ քվեարկեց ԲՀԿ հեղինակած` սեռափոխվածների կամ նույնասեռականների ամուսնության գրանցումն արգելող օրինագիծն օրակարգ բերելուն: Եռացող կրքերի թեժացման պահին իմքայլական տղամարդիկ, թերևս, մոռանալով որտեղ են և ինչի համար, խմբով դահլիճից դուրս են նետվել: Միջանցքում միմյանց չհասկանալուց հետո մտել են «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Սիմիդյանի սենյակ, որտեղ քաշքշել են միմյանց Սիմիդյանն ու Աթաբեկյանը: Նրանց բաժանել են գործընկեր պատգամավորները: Բայց «ռազբորկան» այստեղ չի ավարտվել: Օրենսդիրների 2-րդ ռաունդը պատգամավոր Արտաշես Պետրոսյանի աշխատասենյակում է եղել, որն, ի դեպ, նախկինում Առաքել Մովսիսյանի՝ հայտնի Շմայսի աշխատասենյակն էր: Ու նոր Հայաստանի պատգամավորներն այստեղ են եկել թերևս «շնորհքով» հարցը լուծելու:

Իսկ ի՞նչն է եղել այս բախման պատճառը: 4-րդ ընտրատարածքից՝ Արեշից վարկանիշային ընտրակարգով ԱԺ եկած Աթաբեկյանը մինչև այսօր չի փայլել օրենսդրական գործունեությամբ, Սիմիդյանն էլ իր հերթին առավելապես ներքին շփումների կարգավորմամբ է զբաղվել: Այնպես որ, աշխատանքային հարթությունում երկու ընկերների այս բախումը գրեթե բացառվում է, եթե նկատի չառնենք, որ Աթաբեկյանի՝ ձեռնպահ քվեարկելուց հետո Սիմիդյանը թեքվել և նրան ինչ-որ ռեպլիկ է արել, ու հենց դրան է հաջորդել խորհրդարանը հաշիվ պահանջելու հարթակ դարձնելը:

Նկատենք, որ վերջին շրջանում Սիմիդյանը շատ ագրեսիվ է դարձել, աջ ու ձախ նկատողություններ է արել պատգամավորներին։ Հենց երեկ` մինչև միջադեպը, կոպիտ է զրուցել պատգամավոր Արփի Դավոյանի հետ ԱԺ դահլիճ մտնելիս։

Երեկ ԱԺ-ում լուրեր էին պտտվում, որ Աթաբեկյանը Սիմիդյանին նախ ասել է՝ մուննաթով չխոսի, ապա մեղադրել է այն հարցում, թե ներսից մշտապես ոչ ճիշտ տեղեկություններ է փոխանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բայց Աթաբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կտրուկ հերքեց դա՝ ասելով. « Ոչ, նման բան չկա: Մենք շատ մտերիմ ընկերներ ենք, ամեն ինչ նորմալ է…Եթե վեճը լիներ որևէ օրենքի շուրջ, արժեր դրա վերաբերյալ մեկնաբանություն տալ, բայց վեճն օրենքի շուրջ չի եղել։ Անձնական հարց էր»:

Սիմիդյանն էլ ասաց` լուրջ բան չկա, ընկերներով բարձր ձայնով խոսեցինք։ Համաձայնեք՝ վեճը ինչի շուրջ էլ որ թիմակիցների միջև լիներ, թերևս կգտնվեր այլ տեղ այդ ոգով հարցեր լուծելու՝ պատգամավորին անվայել պահվածքով, գործընկերների, լրագրողների, ԱԺ աշխատակիցների նկատմամբ անհարգալից այդ վերաբերմունքով օրենքի տունը «ռազբորկայի» արենա դարձնելու փոխարեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում