Friday, 03 05 2024
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը

«Այժմ էլ փորձ է արվում ուրանը դարձնել «բոլոլա»». «Լիդիան»-ի փոխնախագահը՝ Ամուլսարի վերաբացման մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ամուլսարի խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել «Լիդիան ինթերնեյշնըլ» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ: Նա դժգոհել է, թե «Լիդիան»-ի համար ընդունելի չեն ո՛չ Ամուլսարի ՇՄԱԳ-ի անվերջանալի խտրական ուսումնասիրությունները և ո՛չ էլ մեկ տարուց ավելի շարունակվող ճանապարհների ապօրինի շրջափակումը:

«Ժողովուրդ» օրաթերթը ընկերության փոխնախագահին հիշեցրել է, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում հայտարարեց, որ եթե «Լիդիանը» թաքցրել կամ կեղծել է «Ամուլսար» հանքավայրում ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները, ապա դա լուրջ հետևանքներ կունենա վերջինիս համար, և որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի բողոքարկում ՇՄԱԳ-ի հետ կապված գործընթացները, միակ բողոքն այն է, որ պետությունը չի ապահովում «Լիդիան»-ի մուտքը Ամուլսարի տարածք:

«Լիդիան»-ի փոխնախագահը, փաստորեն, զարմացած է նախարարի այս դիտարկումից, հայտարարել է՝ իրենք չեն ընդունում երրորդ աուդիտի կամ որևէ փորձաքննության անհրաժեշտությունը: «Ամենակարևորը՝ անընդունելի է, որ դրանցով փաստացի արդարացվում է «Լիդիան»-ի գործունեության ապօրինի սահմանափակումը: Չեմ կարծում, որ կգտնվի գոնե մեկ տնտեսվարող, որը համաձայն կլինի մեկը մյուսին հաջորդող անվերջանալի ստուգումների հետ՝ սեփական տարածքի ապօրինի շրջափակման պայմաններում»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է Ա. Ստեփանյանը` հավելելով, թե այս ստուգումները թիրախավորման տպավորություն են թողնում:

Անդրադառնալով Ամուլսարում ուրանի պաշարների առկայությանը` փոխնախագահ Ստեփանյանն ասել է. «Գիտե՞ք, սա արդեն զավեշտալի է: Հիմա, երբ հերքվեց տարիներ շարունակ շրջանառվող այն թեզը, որ Ամուլսարն ազդելու է Սևանի և Ջերմուկի ջրերի վրա, այժմ էլ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ուրանը դարձնել նման մի «բոլոլա», որով հնարավոր կլինի շարունակել Ամուլսարի ծրագրի հետ կապված վախեր տարածել»:

«Ժողովուրդ» օրաթերթը «Լիդիան»-ի փոխնախագահին հիշեցրել է նաև, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին թբիլիսահայերի հետ հանդիպմանն ասել էր, թե Ամուլսարի շահագործման դեմ արշավը ֆինանսավորվել է հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների կողմից: Ո՞ւմ է նկատի ունեցել փոխվարչապետը. հարցին Ա. Ստեփանյանը պատասխանել է. «Իրավապահները պետք է պատասխանեն այս հարցին, նույնիսկ, կարելի է ասել, հայտարարություն է հանցագործության մասին։ Մենք չունենք լիազորություն այդպիսի բացահայտումներ անելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում