Ըստ վերջին տվյալների թուրքերը նախապայմաններ են դրել, թե ով կարող է վերադառնալ Թել Աբյադ, ով չի կարող: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին:
«Ասում են՝ հայերն այն կատեգորիայի մեջ են, որոնք չեն կարող վերադառնալ: Հիմա փորձում ենք որոշ հստակություն մտցնել այս հարցում: Թել Աբյադը թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ է, նրանք չեն թողնում,.,-ասաց նա: