Saturday, 18 07 2026
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

Ավելի լավ է՝ Նաիրի Հունանյանը հիմա խոսի, քան հետո պարզվի՝ ուշացանք՝ սիրտը կանգնեց, մեռավ, ինքնասպան եղավ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, «Ազատամարտիկների դաշինքը» հայտարարություն է տարածել՝ պահանջելով վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը: Արամ Սարգսյանը թեպետ կարծում է, որ այդ ոճրագործությունը բացահայտված չէ, բայց նշում է, որ դատաիրավական խնդիրները հաշվի առնելով՝ այժմ այդ գործի վերաբացման ժամանակը չէ։ Չեք կարծո՞ւմ, որ այժմ այդ գործի վերաբացումը կարող է խնդրահարույց լինել։

Ես իմ վերջին հարցազրույցում նշեցի, որ հիմա ոճրագործն ավելի անկաշկանդ կլինի արտահայտվելու հարցում, որովհետև եթե ինչ-որ տեղ պետք է վախենար իր կյանքի համար՝ հիմա վախենալու ոչինչ չունի։ Եթե կան պատվիրատուներ՝ պետք է անպայման բացահայտվեն, բայց չպետք է օգտվելով առիթից՝ անմեղ մարդկանց ներքաշի։ Նրա բոլոր հայտարարությունները պետք է լսել, թե ինչ նոր բաներ ունի ասելու, ու նորմալ քննություն տարվի։ Մենք գիտենք, որ առանց պատվիրատուների նման գործ չէր կարող լինել, մեր երկրի, մեր ապագայի համար դա շատ կարևոր է։ Գործը միանշանակ պետք է ակտիվանա, որ մենք մեր մարտական ընկերոջ մահվան հարցում հետևողական լինենք։ Գիտենք, որ նախկին իշխանությունների պարագայում դա անհնար էր, նրանք կաշկանդված էին, համոզված եմ, որ այս իշխանությունները կաշկանդված չէին։ Մենք կոչ ենք արել, որ նորմալ, օբյեկտիվ քննություն տարվի։ Արամ Սարգսյանի մտահոգությունը վերաբերում է նրան, որ արդարադատության համակարգում կան խնդիրներ՝ Սահմանադրական դատարանի հետ կապված։ Մենք դա ընդունում ենք, բայց ամեն դեպքում, եթե ոճրագործը ասելիք ունի՝ պետք է ասի։ Որպես մեր սպարապետի մարտական ընկերներ՝ ազատամարտիկներս պարտավոր ենք հետամուտ լինել Հոկտեմբերի 27-ի, նաև Մարտի 1-ի բացահայտման հարցում, որպեսզի հետագայում բացառենք նման ոճրագործությունների կրկնությունը։

-Կարծում եք՝ Մարտի 1-ի գործին զուգահեռ հնարավոր կլինի՞ օբյեկտիվ քննություն իրականացնել։

-Ես հետևում եմ քաղաքական ուժերի, տարբեր անհատների ցայտնոտի մեջ ընկնելուն, երբ մտածում են, որ այդ մարդը կարող է խոսել։ Ժողովրդական լեզվով ասած՝ գող շունը զգում է։ Մարդիկ կան, որոնք անհանգստացած են նրա խոսելու հնարավորությունից։ Մեր երկրում շատ են եղել, որ հնարավոր խոսելու պատճառով մարդիկ մեռել են, քանի դա տեղի չի ունեցել՝ լավ կլինի, որ հատուկ ծառայություններն ու իրավաբանները աշխատեն։

-Մտավախություն չկա՞, որ գործը կարող է քաղաքական մանիպուլյացիաների առիթ դառնալ։

-Մեր պահանջն այն է, որ գործով զբաղվեն իրավապահները, ոչ թե քաղաքական ուժերը՝ այդ դեպքում մանիպուլյացիաների խնդիր չի առաջանա։ Մենք այս ոճրագործության լիարժեք բացահայտման խնդիր ենք դրել։ Սրանից ցնցվողները պետք է հանցագործները լինեն, իսկ նրանք մեր երկրի հետ կապ չունեն։ Հակառակը՝ երկիրը կձերբազատվի այդ ստահակներից, որոնք, մեր պետության ողնաշարը կոտրելով՝ իրենց անձնական շահը առաջ տարան։ Չպետք է տանել քաղաքական դաշտ, չնայած նրանք ցույց կտան, որ այդպես է՝ գործը քաղաքական է, ինչպես հիմա անում են Մարտի 1-ի դեպքում։ Ասում ենք՝ Մարտի 1-ը պետք է բացահայտվի, գոռում են՝ դա ինչքանո՞վ է մեր ազգին պետք։ Պետք չէ, եկեք գնդակահարենք ժողովրդին Մարտի 1-ի օրինակով։ Հոկտեմբերի 27-ին ամբողջ երկիրը գնդակահարեցին, կրախի առաջ կանգնեցրին։ Հիմա ազգովի այդ վիճակից դուրս ենք եկել, բայց հետևանքները մինչև հիմա քաշում ենք, ի՞նչ է, թույլ տանք նորի՞ց դա տեղի ունենա։ Թող քննություն ընթանա, ու պատվիրատուները պարզվեն՝ 4-5 խամաճիկ չէին կարող այդպիսի բան իրենց թույլ տային, զենքերը ո՞նց մտան խորհրդարան, նրանք ո՞վ էին։ Ես այդ ժամանակ գնդապետ էի, տարբեր ժամանակներ հրավիրվել եմ Ազգային ժողով գործով, բայց ներս մտնելուց հազար ստուգում եմ անցել, նրանք ո՞նց մտան, զենք ո՞նց տարան։ Այդ ամենը բացահայտված չէ, նրանց ովքե՞ր էին ներսում սպասում, սրանք հարցեր են, որոնք պատասխաններ չեն ստացել։

Հիմա չպետք է նայենք՝ շուտ է, թե ուշ խոսելու համար։ Ավելի լավ է շուտ խոսի, քան թե հետո պարզի՝ մենք ուշացանք՝ ինքնասպան եղավ, սիրտը կանգնեց։ Մենք, որպես նախկին զինվորականներ, որոնք մտահոգված են մեր երկրի ճակատագրով՝ ուզում ենք, որ նման հանցագործությունները ժամ առաջ բացահայտվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում